Տափոլոռ մարգագետնային
Տափոլոռ մարգագետնային | |
![]() Տափոլոռ մարգագետնային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) |
Տեսակ | Տափոլոռ մարգագետնային (L. pratensis) |
Միջազգային անվանում | |
Lathyrus pratensis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Տափոլոռ մարգագետնային (լատ.՝ Lathyrus pratensis), հավամրգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարակ սողացող ճյուղավոր կոճղարմատով և վեր բարձրացող ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-100 սմ է։ Մեկ զույգ երկարավուն-նշտարաձև տերևիկներից կազմված փետրաձև տերևները, ունեն ակոսավոր տերևակոթեր և խոշոր սրածայր տերևակիցներ։ Տերևի հիմնական առանցքը ավարտվում է բեղիկով։ Բազմածաղիկ ողկույզներում հավաքված են անկանոն հնգանդամ, վառ դեղին ծաղիկները։ Խողովակաձև բաժակի վերին մասում կան եռանկյունաձև-նշտարաձև սրածայր ատամիկներ։ 10 առէջներից 9 միաձուլված են առէջաթելերով, մեկը՝ առանձին է։ Մերկ պտուղը երկարավուն-նշտարաձև, փայլուն սերմերով սև ունդ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների մարգագետիններում, խոնավ ստվերոտ վայրերում, անտառաեզրերին։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործվում է ծաղկման շրջանում հավաքված վերգետնյա զանգվածը, երբեմն նաև արմատները։ Խատային մասից պատրաստում են թուրմ, որը օգտագործում են անքնության և լյարդի հիվանդությունների բուժման դեպքում։ Օգտագործում են նաև որպես անասնակեր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|