Jump to content

Տալկան (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալկան
Տուվայական քաղցրավենիք` պատրաստված բոված ալյուրից և մեղրից
Տեսակտարածաշրջանային խոհանոց
Ենթատեսակփոխինդ
Առաջացման երկիր Բաշկորտոստան
Բաղադրամասեր
Հիմնականցորենի, վարսակի, կորեկի, տարեկանի, գարու չորացած կամ ծլած հատիկներ կամ դրանց խառնուրդներ
Հնարավորմեղր, թխենու բալ, թթվասեր, կարագ
Նույնական ուտեստներփոխինդ
 Talkan Վիքիպահեստում

Տալկան (բաշկիրերեն՝ талҡан; բուրյաթերեն՝ талхан; ղազ.՝ талқан; ղրղզ.՝ талкан; ռուս.՝ толокно[1][2], հայերեն՝ փոխինդ), բովված գարուց կամ ցորենից պատրաստված կոշտ ալյուր[3][4]։

Տալկանը տարածված է ալթայցիների, նողայների, բաշկիրների, բույաթների, ղազախների, ղրղզների, մոնղոլների, թաթարների, տուվացիների, ուզբեկների, չուվաշների, խակասների խոհանոցում։

Պատրաստում և պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար, հատիկներն աղում են ջրաղացի քարի վրա կամ հարվածում հավանգի մեջ, ապա մաղում մաղի միջով՝ առանձնացնելով տարբեր աստիճանի աղացած ալյուրը։ Ըստ այդմ, տալկանը լինում է խոշոր աղացած և մանր աղացած ալյուր։ Թթվասերով կամ կարագով տալկանը օգտագործվում է շիլա պատրաստելու համար։ Մատուցվում է մեղրով թեյի հետ՝ թխենու պտղի աղացած փշրանքով փոքր գնդիկների տեսքով[5]։

Ավանդաբար, ուտեստը սեղանին մատուցվում է բիշեկտույ, կարգատույ, կյակուկ սյայա, սաբանտույ, սիրգատույ տոներին և գյուղատնտեսական ծիսակատարությունների տոներին։ Տալկան հաճախ օգտագործվում է ջարմա և մակսիմ զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելու համար։ Չոր տալկանը պահվում է կտավի տոպրակների, կեչու կեղևից հյուսված տուփերի մեջ, իսկ հալած յուղի հետ խառնած վիճակում պահվում է լայնաբերան, գլանաձև տակառի (չանի) մեջ, օգտագործվում է ուղևորությունների, որսորդության ժամանակ, իսլամական ծոմ պահելու ընթացքում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկանը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոէլեմենտներ, ցածր կալորիականություն ունեցող մթերք է համարվում, լուծում է արյան անոթների, հոդերի, ողնաշարի, լյարդի և երիկամների խոլեստերինի և աղի կուտակումները, հանդիսանում է էնտերոսորբենտ (աղեստամոքսային տրակտի սորբենտ)։ Տալկանից պատրաստվող ըմպելիքը կոչվում է ջարմա կամ մակսիմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вопросы языкознания, Выпуски 1-3М.: Изд-во Академии наук СССР., 1991 — С. 41
  2. Валл М. Н. Исследования по грамматике и лексике енисейских языков — Новосибирск: Наука, Сибирское отд-ние, 1986 —86 с. — С. 76
  3. Учение записки, Объемы 8-10. Научно-исследовательскй институт истории, языка и литературы — Горно-Алтайск: Горно-Алтайское отделение Алтайского книжного изд-ва, 1969
  4. Тюркские народы Сибири. Институт этнологии и антропологии им. Н.Н. Миклухо-Маклая, Институт археологии и этнографии (Российская академия наук. Сибирское отделение) , Новосибирск: Наука, 2006 — 677 с.
  5. Мастерица Талкана

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]