Սորբենտներ
Արտաքին տեսք
Սորբենտ (լատին․՝ sorben(sorbentis)— կլանող), կլանող նյութեր, շրջապատից գազեր, գոլորշիներ և լուծված նյութեր ընտրողաբար կլանող պինդ կամ հեղուկ նյութեր։
Սորբենտ, որոնք կլանում են միայն մակերևույթով, կոչվում են ադսորբենտներ, ողջ ծավալով կլանողները՝ աբսորբենտներ։ Քիմիական սորբենտ կլանած նյութի հետ փոխազդում են քիմիապես։ Իոնափոխանակային սորբենտ իոնիտները, լուծույթից կլանում են որոշակի իոններ, փոխարենը լուծույթ ուղարկելով համարժեք քանակության այլ իոններ։ Կարևոր պինդ սորբենտ են ակտիվացրած ածուխը, սիլիկաժելը, ալյումինի օքսիդը, ցեուիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 18)։ |