Սանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սանդ
Black peppercorns with mortar and pestle.jpg
Տեսակզույգ և խոհանոցային պարագա
Ենթատեսակlaboratory equipment?, kitchen utensil? և grinding tool?
Հիմնականխեցեգործություն և մետաղ
Mortars and pestles Վիքիպահեստում
Ժամանակակից խոհանոցային հավանգ

Սանդ կամ հավանգ, ձավար ծեծելու (հացահատիկը թեփազերծելու), անցյալում նաև աղ ու որոշ ներկատու ծառերի փայտ մանրելու գործիք։ Այն կլոր փոսով քար է (հիմնականում՝ որձաքար)՝ վարսանդով (քարե կամ փայտե թակիչ)։ Լինում են փոքր (հավանգ) և մեծ՝ 5-6 կգ տարողությամբ։ Դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից բազմաթիվ հղկված սանդեր են հայտնաբերվել Հայաստանի շատ հնավայրերից (Շենգավիթ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Գառնի և այլն)։ Սանդերը դրվել են բակերում, բաց սրահներում, շատ դեպքերում՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար։ Սանդը լայնորեն կիրառվում էր մինչև 1950-ական թվականները։ Այժմ, կապված ձավարի գործարանային արտադրության հետ, այն գործածվում է հազվադեպ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177 CC-BY-SA-icon-80x15.png