Տադեուշ Պոպել
Տադեուշ Պոպել լեհ.՝ Tadeusz Popiel | |
---|---|
Ծնվել է | 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Շչուցին, Dąbrowa County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | փետրվարի 22, 1913[4][3] |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Tadeusz Popiel Վիքիպահեստում |
Տադեուշ Պոպել (լեհ.՝ Tadeusz Popiel, 1863[1][2][3][…], Շչուցին, Dąbrowa County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - փետրվարի 22, 1913[4][3], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ։ Հայտնի է իր ստեղծած կրոնական և պատմական ժանրի կտավներով։
Քանդակագործ Անտոն Պոպելի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տադեուշ Պոպելը ծնվել է 1863 թվականին, Շչուցին քաղաքում, մանր ազնվականի ընտանիքում։ Կրակովի գեղարվեստի ակադեմիայում ուսանել է Վլադիսալավ Լուշչկևիչի և Լեոպոլդ Լեֆլյորի մոտ[5]։ Ավելի ուշ կոմպոզիցիա է սովորել Յան Մատեյկոյի մոտ, ով դարձել է նրա հովանավորը[6], և Պոպելը կրթությունը շարունակել է Վիեննայում և Մյունխենում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1890-ական թվականներին շրջագայել է, եղել Դանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում։ Ունեցել է ցուցահանդեսներ և մեդալների արժանացել Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում և Կալիֆոռնիայի 1894 թվականի Midwinter միջազգային ցուցահանդեսում[5]։
Այդ ժամանակահատվածի նրա հիմնական աշխատանքներից են Պադուայի Սուրբ Անտոնիո բազիլիկայի նկարազարդումները (աշխատանքներն իրականացրել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո) և Լվովի թատրոններում[5]։ Նաև մշակել է լեհական եկեղեցիների և այլ հանրային շինությունների համար որմնանկարներ, ֆրեսկներ և վիտրաժներ։ Հետագայում նա ստեղծել է նկարչական դպրոց և Պոզնանի նկարիչների միության հիմնադիրներից է։
Տարբեր ժամանակներում նա ապրել է Կրակովում, Լվովում և Չերնովցիում։ Հետագա տարիների ընթացքում նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սվոսշովիցում, որտեղ ունեցել է իր ստուդիան և ստեղծել է լանդշաֆտներ։ Պոպելի մահվան ժամանակ նրա աշխատանքները համարվում էին հնաոճ, և նրան հիմնականում հիշում են Յան Ստիկայի ստեղծած մի քանի տեսարանների վրա կատարած աշխատանքների համար, ինչպիսիք են Racławice Panorama («Ռացլավիցյան ճակատամարտի տեսարան») և Transylvania Panorama (Տրանսիլվանյան տեսարան)[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Գերիները», 1896
-
«Փրկվածները», մոտ 1910
-
«Մայրամուտ», մոտ 1910
-
«Ձիապան», 1883
-
«Երիտասարդ կնոջ դիմանկար», մոտ 1900
-
«Առաջին աստղը», կտավ/յուղաներկ, 40.3 x 27 սմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tadeusz Popiel
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Brief biography @ Tripod.
- ↑ 6,0 6,1 Biographical notes Արխիվացված 2016-01-29 Wayback Machine @ Agra Art.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Պոպել» հոդվածին։ |
|