Լեոպոլդ Լեֆլյոր
Լեոպոլդ Լեֆլյոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1827[1] |
Ծննդավայր | Radymno, Jarosław County, Podkarpackie Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | փետրվարի 6, 1898[2][3][1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Լեհաստան, ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Leopold Löffler Վիքիպահեստում |
Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր[4], լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827[5], Ժեշուվ — փետրվարի 6 1898, Կրակով), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի[4]` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում: 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ:
1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում: 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ: Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին: Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ:
1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը: Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող: Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ:
Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում
Ստեղծագործական[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում:
Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետման Ստեֆան Չարնեցի մահը
- Կայսր Ռուդոլֆ I-ը ճակատամարտի ժամանակ Մորավսկի մարտադաշտում
- Հույների պայքարը ազնկախության համար
- 1683 թվականին Վիեննայից կայսրի վերադարաձը,
- Վերադարձ գերությունից (նկարի երկրորդ օրինակը նկարիչը նկարել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր համար),
- 17-րդ դարի գաղտնի ամուսնություն
- Անառակ որդու վերադարձը
- Դաս
- Հին ամուրին
- Գրքով աղջիկը
- Դեղձանիկին կերակրող աղջիկը և այլն աշխատանքներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Web umenia (словацк.)
- ↑ RKDartists
- ↑ Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 «Leopold Löffler, Rzeszów 1827 – Kraków 1898»։ Bio (Polish)։ Pinakoteka Zascianek.pl։ Վերցված է սեպտեմբերի 10, 2012
- ↑ «Լեոպոլդ Լեֆլյորի նկարները http://info-poland.buffalo.edu/ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2021-01-26
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Polski słownik biograficzny, vol. XVII, Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk 1972, pp. 513–514
- Słownik artystów polskich i obcych w Polsce działających (zmarłych przed 1966 r). Malarze, rzeźbiarze, graficy, vol. V, Warszawa 1993,
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leopold Loeffler(լեհ.)
|