Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան | |
---|---|
Կենտրոնական շենքը | |
Տեսակ | polytechnic? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1910 թվական (նախկին) 1945 թվական (ներկայիս) |
Տիպ | Պետական համալսարան |
Ռեկտոր | Ցեզարի Մադրիաս |
Ուսանողներ | 28314 |
Ընդհանուր անձնակազմ | 2199 մարդ (2019)[1] |
Դոկտորանտուրա | 918 |
Դասախոսներ | 2131 |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Եվրոպայի համալսարանների միություն[1][2], Ճարտարագիտական կրթության եվրոպական ընկերություն[1] և ORCID[3] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Լեհաստան[4] |
Տեղագրություն | Վրոցլավ, Լեհաստան |
Կայք | pwr.edu.pl |
Wrocław University of Technology Վիքիպահեստում |
Համալսարանական վարկանիշային աղյուսակներ | |
---|---|
Համաշխարհային | |
QS[5] | 292-րդը ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում |
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (լեհ.՝ Politechnika Wrocławska, հիմնադրվել է որպես գերմ.՝ Technische Hochschule Breslau) տեխնոլոգիական համալսարան է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Քաղաքով ցրված շենքերով և ենթակառուցվածքներով՝ նրա կենտրոնական շենքը գտնվում է Օդրա գետի կողքին։ Գործում է երեք տարածաշրջանային մասնաճյուղեր Ժելենիա Գորայում, Լեգնիցայում և Վալբժիխում։ Huffington Post UK-ի աշխարհի ամենագեղեցիկ համալսարանների ցանկում Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը լավագույն 15-յակում էր։
Ուսանողներ և անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս համալսարանը կրթում է գրեթե 28,000 ուսանողների[6] գրեթե 50 բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի ծրագրերում։ Հիմնադրման օրվանից ամեն տարի շնորհվում է ավելի քան 4,000 աստիճան ավելի քան 80000 ուսանողների։ Համալսարանի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 2000 գիտական աշխատողներից և վարչակազմի ևս 2000 աշխատողներից։
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը բարձր է դասվում լեհական բուհերի ամենամյա վարկանիշային աղյուսակում։ 2006 և 2007 թվականներին անընդմեջ այն հայտարարվեց Լեհաստանի լավագույն տեխնիկական համալսարան, իսկ 2013 թվականին՝ 2-րդ լավագույնը։ «Որտե՞ղ սովորել» վարկանիշային աղյուսակում ժամանակակից տեխնոլոգիական խմբում (առարկաներ՝ ինֆորմատիկա, էլեկտրոնիկա, նյութերի գիտություն և ճարտարագիտություն) 1-ին հորիզոնականում էր։ 2012 թվականին Computerworld Magazine USA ամսագրի տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում թ-րդ լավագույնն էր տեխնոլոգիական համալսարանների ցանկում և 1-ինը՝ ամենանորարարական համալսրանների ցանկում։ 2015 թվականին այն բնապահպանական ճարտարագիտության ոլորտում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ ըստ ներկայումս Լեհաստանի ամենահայտնի վարկանիշային կայքի՝ «Perspektywy»-ի[7]։
Համաձայն «QS World University» վարկանիշային աղյուսակի 2017/2018 թվականների տվյալների՝ այն ճարտարագիտության և ինֆորմատիկայի ոլորտի դասակարգմամբ 292-րդ հորիզոնականն է։ Այն նաև զբաղեցրել է առաջին եռյակը EAA դասակարգման աղյուսակում ընդհանուր առմամբ։
-
C13 շենք։
-
D20 շենք - էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ։
-
E1 շենք - ճարտարապետության ֆակուլտետ։
-
A2 շենք - քիմիայի ֆակուլտետ։
-
Մեխանիկայի ֆակուլտետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության և տեխնոլոգիայի համալսարանը հիմնադրվել է 1910 թվականին գերմանացի գիտնականների և ինժեներների կողմից Գերմանական կայսրության կայսր Վիլհելմ Երկրորդի աջակցությամբ։ Այն հայտնի էր իր ձեռքբերումներով, նորարարությամբ և գյուտերով։
1945 թվականի մայիսին Ֆեստունգ Բրեսլաուն գրավեց Խորհրդային Միության Կարմիր բանակի կողմից, և Բրեսլաուի տեխնիկական համալսարանը քաղաքի հետ միասին հանձնվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությանը։
Լեհաստանի Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1945 թվականի օգոստոսի 24-ին։ 27 պրոֆեսորներից բաղկացած մի խումբ, որոնք Lվովի համալսարանից և Լվովի տեխնոլոգիական հհամալսարանից էին, ժամանեցին Վրոցլավ և հիմնեցին լեհական գիտական հասարակությունը մասամբ կամ ամբողջությամբ ավերված Բրեսլաու շենքերում։ Առաջին դասախոսությունը տվել է Կազիմիրզ Իդասևսկին 1945 թվականի նոյեմբերի 15-ին։ Այդ օրվանից ի վեր այդ օրը նշվում է որպես Վրոցլավում գիտության օր։
1951 թվականին համալսարանը բաժանվեց երկու հաստատության։ Նորաստեղծ Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանի առաջին ռեկտորը Դիոնիզի Սմոլեսկին էր։ Այդ ժամանակվանից պոլիտեխնիկը արագ զարգացավ և ենթարկվեց կազմակերպչական բազմաթիվ փոփոխությունների։
Այսօր համալսարանի ուսանողները մասնակցում են մի քանի գիտական ծրագրերին, ինչպիսիք են SSETI ծրագիրը։
Համալսարանը Վրոցլավում գտնվող Լոգիստիկայի և տրանսպորտի միջազգային համալսարանի և Մեցում ֆրանսիական École supérieure internationale de commerce համալսարանի հիմնադիրներից է[8]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը ղեկավարվում է ռեկտորի և հինգ պրոռեկտորների կողմից՝ հետազոտությունների, կրթության, ուսանողների գործի, ընդհանուր գործերի և զարգացման։ Ռեկտորներն ու պրոռեկտորները, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններն ու տնօրեններն ընտրվում են աշխատակազմի կողմից հինգ տարի ժամկետով և կարող են վերընտրվել մեկ անգամ։ Համալսարանի ներսում բարձրագույն կառավարման մարմինը Սենատն է, որն բաղկացած է 75 անդամից`ռեկտոր, 5 պրոռեկտոր, 12 դեկան, 12 ուսանող և աշխատակազմի իրավասու 45 ներկայացուցիչ։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն առաջարկում է կրթություն 13 ֆակուլտետում.
Ճարտարապետության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետություն և քաղաքաշինություն
- Տարածական պլանավորում
Քաղաքաշինության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքաշինություն
Քիմիայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսատեխնոլոգիա
- Քիմիա
- Քիմիական և գործընթացների ճարտարագիտություն
- Նյութերի գիտություն և ճարտարագիտություն
- Քիմիական տեխնոլոգիա
Էլեկտրոնիկայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
- Էլեկտրոնիկա
- Հեռահաղորդակցություն
- Հեռաինֆորմատիկա
Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
- Էլեկտրատեխնիկա
- Մեխատրոնիկա
Գեոշինարարության, հանքարդյունաբերության և երկրաբանության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանքարդյունաբերություն և երկրաբանություն
- Գեոդեզիա և քարտեզագրություն
Բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնապահպանական ճարտարագիտություն
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
Ինֆորմատիկայի և կառավարման ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինֆորմատիկա
- Կառավարում
- Համակարգերի ճարտարագիտություն
Մեքենաշինության և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեքենաշինական ճարտարագիտություն և մեքենաշինություն
- Էներգետիկ ճարտարագիտություն
Մեքենաշինության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
- Մեքենաշինություն
- Տրանսպորտ
- Արտադրության ճարտարագիտություն և կառավարում
- Մեխատրոնիկա
- Կենսաբժշկական ճարտարագիտություն
Տեխնոլոգիական հիմնարար խնդիրների ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկա
- Ճարտարագիտական ֆիզիկա
- Ինֆորմատիկա
- Կենսաբժշկական ճարտարագիտություն
- Օպտիկա
- Քվանտային ֆիզիկա
Միկրոհամակարգի էլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն
- Մեխատրոնիկա
Մաքուր և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեմատիկա
- Կիրառական մաթեմատիկա
Գիտական ամսագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Optica Applicata 2․ Material Science 3. Systems Science
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուդոլֆ Շենկ (1910–1914)
- Գերհարդ Հեսենբերգ (1914–1916)
- Կառլ Հայնել (1916–1918)
- Ֆրիդրիխ Վիլհելմ Սեմլեր (1918–1920)
- Լյուդվիգ Մանն (1920–1924)
- Վերներ Շմայդլեր (1924–1926)
- Վիլհելմ Տաֆել (1926–1928)
- Կարլ Գոթվեյն (1928–1930)
- Էրիխ Վաետցման (1930–1932)
- Բերնհարդ Նեուման (1932–1933)
- Վիլհելմ Ռայն (1933–1937)
- Էրվին Ֆերբերը (1937–1944)
- Հայնրիխ Բլեկեն (1944–1945)
- Ստանիսլավ Կուլցինսկի (1945–1951)
- Դիոնիզի Սմոլեսկի (1951–1960)
- Զիգմունտ Սպարկովսկի (1960–1969)
- Թադեուս Պորեբսկի (1969–1980)
- Բոգուսլավ Կեցիա (1980–1981)
- Թադեուս Զիպսեր (1981)
- Երժի Շրյոդեր (1982)
- Վակլավ Կասպրզակ (1982–1984)
- Յան Կմիտա (1984–1990)
- Անջեյ Վիշնևսկի (1990–1996)
- Անջեյ Մուլակ (1996–2002)
- Թադեուս Լուտի (2002–2008)
- Թադեուս Վիեցկովսկի (2008–2016)
- Ցեզարի Մադրիաս (2016–)
Ուսանողական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողներն ունեն իրենց սեփական ինքնակառավարումը, որը վերահսկում է իրենց գործերի մեծ մասը։ Համալսարանում գործում է նաև Կարիերայի գրասենյակը, որն օգնում է ուսանողներին կրթությունից մինչև աշխատանքի անցում կատարելու գործընթացում[9]։
Ուսանողական կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ կազմակերպություններ
- ASI - Համալսարանի համակարգչային գիտությունների ասոցիացիա
- AZS - Համալսարանական մարզական ասոցիացիա
- AIESEC - Տնտեսագիտության և առևտրի ուսանողների միջազգային ասոցիացիա
- ESN - Erasmus ուսանողական ցանց
- IAESTE - Ուսանողների փոխանակման միջազգային ասոցիացիա տեխնիկական փորձի համար
- IACES - Քաղաքաշինարարության ուսանողների միջազգային ասոցիացիա
- NZS - Անկախ Ուսանողների Միություն
Միջազգային համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլեկտրատեխնիկայի ավարտական ծրագիր - կրկնակի մագիստրոսի կոչում Ռայերսոնի համալսարանի հետ
- «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» համատեղ մագիստրոսական ծրագիր Օստեստսֆալեն-Լիպպե կիրառական գիտությունների համալսարանի, Հալմստադի համալսարանի և Ալբորգի համալսարանի հետ։
Կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրոցլավի ցանցերի և գերհամակարգչային ցանցերի կենտրոն. Ցանցային և գերհամակարգչային ծառայություններ տեղական համալսարանների համար
- Վրոցլավի տեխնոլոգիայի փոխանցման կենտրոն. Նորարարության միջոցով բարձրացնել արդյունաբերության արդյունավետությունն ու մրցունակությունը
- Ընդլայնված նյութերի և նանոտեխնոլոգիայի կենտրոն
- Կենսաբժշկական ճարտարագիտության կենտրոն
- Ուգո Շտայնհաուսի անվան կենտրոն․ կազմակերպել, խրախուսել և օժանդակել հետազոտությանն ու կրթությանն ուղղված հետազոտական տեխնիկայում
- Առաջատար արտադրական տեխնոլոգիաների կենտրոն (CAMT)
- Կենսաբազմազանության, կենսատեխնոլոգիայի և էկոհամակարգերի պաշտպանության կենտրոն Ստորին Սիլեսիայում
Անվանի դասախոսներ և շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քշիշտոֆ Բարանովսկի - նավաստի
- Կոստանդին Կարատեոդորի - հույն մաթեմատիկոս
- Կլաուս Կլուսիուս - ֆիզիկական քիմիկոս
- Լեսեկ Ցարնեսկի - գործարար, միլիարդատեր և համաշխարհային ռեկորդակիր
- Ռաֆա Դուտկևիչ - Վրոցլավ քաղաքի նախկին քաղաքապետ
- Առնոլդ Եուկեն - քիմիկոս
- Վանդա Ռուտկևիչ - ալպինիստ
- Ուգո Շտայնհաուս - մաթեմատիկոս
- Վլադիսլավ Շլեբոձինսկի - մաթեմատիկոս
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://pwr.edu.pl/uczelnia/o-politechnice/fakty-i-liczby
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ "QS World University Rankings® 2020". Quacquarelli Symonds Limited. 2019. Retrieved 24 June 2019.
- ↑ https://pwr.edu.pl/en/university/about-us/general-information
- ↑ http://www.perspektywy.pl/RSW2015/ranking-kierunkow-studiow/kierunki-techniczne/inzynieria-srodowiska
- ↑ Official site International University of Logistics and Transport in Wrocław Արխիվացված 21 Նոյեմբեր 2011 Wayback Machine
- ↑ SULICH. «Careers Office at Wrocław University of Technology as a Learning Organization». www.academia.edu. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
7. https://www.topuniversities.com/universities/wroclaw-university-technology
8. http://www.huffingtonpost.co.uk/2013/07/11/worlds-most-beautiful-universities_n_3578402.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գլխավոր էջ (անգլերեն)
- SSETI ծրագիրը Վրոցլավի տեխնոլոգիայի համալսարանում Արխիվացված 2008-10-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան» հոդվածին։ |
|