Jump to content

Վանդա Ռուտկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդա Ռուտկևիչ
լեհ.՝ Wanda Rutkiewicz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1943(1943-02-04)[1]
ԾննդավայրՊլունգե, Լիտվա
Մահացել էմայիսի 13, 1992(1992-05-13)[2][1] (49 տարեկան)
Մահվան վայրԿանչենջանգա
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎրոցլավի տեխնոլոգիական համալսարան և Maria-Magdalenen-Gymnasium?
Մասնագիտությունլեռնագնաց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSekcja Grotołazów Wrocław?
 Wanda Rutkiewicz Վիքիպահեստում

Վանդա Ռուտկևիչ (լեհ.՝ Wanda Rutkiewicz, փետրվարի 4, 1943(1943-02-04)[1], Պլունգե, Լիտվա - մայիսի 13, 1992(1992-05-13)[2][1], Կանչենջանգա), լեհ լեռնագնաց։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վանդայի ընտանիքը տեղափոխվել է Լեհաստան և բնակություն հաստատել Վրոցլավում։ Ավարտել է Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանը ինժեներ-էլեկտրիկ մասնագիտությամբ։

Համարվում է պատմության ամենաակնառու կին լեռնագնացներից մեկը։ 1978 թվականի հոկտեմբերի 16-ին նա դարձել է երրորդ կինը, առաջին լեհ և առաջին եվրոպացին, ով բարձրացել է Էվերեստի գագաթը, իսկ 1986 թվականին՝ առաջին կինը, որը բարձրացել է Չոգորի լեռը՝ բարձրությամբ երկրորդ լեռնագագաթն աշխարհում (լեռանգնացության ընթացքում կորցրել է իր երկու թիմակիցներին՝ Լիլիանին և Մորիսին)։

Վանդա Ռուտկևիչը եղել է աշխարհում 8000 մետրից ավել բարձրություն ունեցող բոլոր 14 լեռների գագաթները բարձրացած առաջին կնոջ տիտղոսի հիմնական հավակնորդը.

Վանդա Ռուտկևիչը կորել է 1992 թվականին աշխարհում բարձրությամբ երրորդ լեռան՝ Կանչեջանգուի հյուսիսարևմտյան կողմով անցնել փորձելիս։ Մայիսի 12-ի առավոտյան սկսվել է ձնաբուք, երբ Վանդան մեքսիկացի Կառլոս Կառսոլիոյի հետ միասին գտնվել է 7950 մետր բարձրության վրա՝ վրանում։ 12 ժամ խորը ձյան պայմաններում բարձրանալուց հետո Կառլոսը կանգնել է բարձունքին, իսկ Վանդան ետ է մնացել։ Իջնելիս նա հանդիպել է Վանդային ավելի քան 820 մետր բարձրության վրա։ Չնայած արշավային պարագաների բացակայությանը՝ նա որոշել է ապաստանել և գիշերն անցկացնել հյուսիսարևմտյան լանջին և այնուհետև շարունակել բարձրանալ հաջորդ օրը։ Այդ ժամանակ Ռուտկևիչը ֆիզիկապես թուլացել էր և ի վիճակի չէր ընդունել ռացիոնալ որոշում, որը կարող էր փրկել իր կյանքը։ Կառսոլիոն նշել է, որ նա նույնպես ֆիզիկապես ուժասպառ էր, նրա մոտ չէր մնացել նաև հոգեկան ուժեր, որպեսզի համոզեր նրան իջնել ներքև։ Նրա մարմինն այդպես էլ չի գտնվել[6][7]։

1995 թվականին իտալացի լեռնագնացներ Ֆաուստո դե Ստեֆանին, Մարկո Գալեզին և Սիլվիո Մոնդինելին հարավարևմտյան մասում գտել են մարմին, որը ենթադրվում է, որ պատկանում է Վանդա Ռուտկևիչին։ Այդ պարագայում նա բարձրանալիս կամ իջնելիս է եղել հյուսիսարևմտյան ծայրով՝ գագաթից ոչ հեռու։ Սակայն իտալացի լեռնագնացների գտած մարմինն ավելի մանրամասնությամբ կատարված հետազոտությունները փաստում են այն մասին, որ մարմինը հավանաբար պատկանել է բուլղարացի լեռնագնաց Յորդանկա Դիմիտրովային, ով մահացել է 1994 թվականի հոկտեմբերին Կանչենգաջիի հարավարևմտյան հատվածում։

Ոչ ոք չգիտի՝ արդյոք նա եղել է գագաթում։ Եթե այո, ապա նա եղել է առաջին կին լեռնագնացը, ով բարձրացել է աշխարհի ամենաբարձր երեք գագաթները։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդան Էվերեստ բարձրացել է նույն օրը, երբ Հովհաննես Պողոս II-ը ընտրվել է հռոմի պապ։ Երբ նրանք հետո խոսել են, հռոմի պապը նրան ասել է. «Գթասիրտ Աստված է կամեցել, որ մենք նույն օրը բարձրանանք այսքան վերև»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 2,2 http://winterclimb.com/climbing-base/item/29-wanda-rutkiewicz
  3. 3,0 3,1 3,2 http://3pdh.pruszkow.zhp.pl/wandarutkiewicz.html
  4. http://www.king-albert-foundation.ch/award-winners/26-wanda-rutkiewicz
  5. https://sport.onet.pl/pilka-nozna/krakow-wreczono-medale-kalos-kagathos/nw97bn7
  6. Wojciech Tochman Siedem razy siedem, w: Wysokie obcasy: Portrety. — Варшава: W.A.B, 2000. — С. 22-23. — ISBN 83-88221-46-9
  7. Jennifer Jordan Savage Summit: The Life and Death of the First Women on K2. — HarperCollins, 2006. — С. 171-174. — ISBN 978-0-06-058716-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդա Ռուտկևիչ» հոդվածին։