Վոյցեխ Ժուկրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վոյցեխ Ժուկրովսկի
Wojciech Zukrowski.jpg
Ծնվել է ապրիլի 14, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2]
Ծննդավայր Կրակով, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել է օգոստոսի 26, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] (84 տարեկանում)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստան
Մասնագիտություն սցենարիստ, հեղինակ, լրագրող, գրող և գրական քննադատ
Լեզու լեհերեն[1]
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Կրթություն Վրոցլավի համալսարան
Պարգևներ
Ժպիտի շքանշան և Order of the Builders of People's Poland
Զավակներ Katarzyna Żukrowska

Վոյցեխ Ժուկրովսկի (լեհ.՝ Wojciech Żukrowski, ապրիլի 14, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2], Կրակով, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 26, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, սցենարիստ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոյցեխ Ժուկրովսկին ծնվել է Կրակով քաղաքում։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Վարշավայում տպագրվող երիտասարդական «Kuźnia Młodych» («Երիտասարդների դարբնոց») շաբաթաթերթում։ 1937 թվականին ընդունվում է Յագելոնյան համալսարան, սակայն շուտով բռնկվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա զորակոչվում է բանակ։ Պատերազմից հետո ավարտում է Վրոցլավի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին Լեհական բանակի զորամասերից մեկի հրամանատարն էր։ Եղել է թղթակից Վիետնամում, Լաոսում, Չինաստանում, աշխատել է Հնդկաստանում Լեհաստանի դեսպանատանը։ Եղել է Լեհական խաղաղության պաշտպանության կոմիտեի և ՊԵՆ ակումբի լեհական բաժանմունքի գործիչներից։ 1982-1988 թվականներին ղեկավարել է Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի լեհական բաժանմունքը, 1983-1989 թվականներին՝ Լեհ-խորհրդային բարեկամություն կազմակերպությունը, 1986-1989 թվականներին՝ Լեհաստանի գրողների միությունը։ Եղել է ԼԺՀ սեյմի 6-9-րդ նստաշրջանների պատգամավոր (1972-1989)։

Նրա ամենահայտնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր՝ «Lotna», «Skąpani w ogniu», Zapach psiej sierści, Kamienne tablice, Porwanie w Tiutiurlistanie.

Վոյցեխ Ժուկրովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առևանգում Տյուտյուռլիստանում (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1958, 227 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ամալյա Ղուկասյանը, նկարիչ՝ Յու. Կիսելյով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼԺՀ 3-րդ աստիճանի պետական մրցանակ (1953)։
  • 2-րդ աստիճանի «Աշխատանքային դրոշի» շքանշան (1955)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության 2-րդ աստիճանի գրական պարգև (1961)։
  • ԼԺՀ մշակույթի և արվեստի նախարարության 1-ին աստիճանի պարգև (1969)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության պարգև (1985)։
  • Ժպիտի շքանշան (1974)։
  • Ժողովրդական Լեհաստանի շինարարի շքանշան (1976)։
  • ԼԺՀ 1-ին կարգի պետական մրցանակ (1978)։
  • Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1978)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության հատուկ մրցանակ (1988)։
  • Վլադիսլավ Ռեյմոնտի անվան մրցանակ (1996)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.