Jump to content

Վկաներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վկաներ
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և պատմական ֆիլմ
Թվականհունիսի 23, 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Ֆամ
ՊրոդյուսերԿոնստանտին Ֆամ, Ալեքսեյ Պետրուխին և Բորիս Մինց
Սցենարի հեղինակԿոնստանտին Ֆամ
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Վկաներ» (անգլ.՝ Witnesses), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի ռազմապատմական դրաման, որը կազմված է երեք կինոնովելներից՝ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ», որոնք միավորված են ընդհանուր հայեցակարգով և նվիրված են Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Երբեմն կոչվում է նաև «Վկաներ» կինոալմանախ[1]։

Ըստ ռեժիսորի խոսքերի՝ կինոնկարի նպատակն է պատմել 1933-1945 թվականների ողբերգական դեպքերի մասին և երիտասարդ սերնդին հիշեցնել տեղի ունեցած ողբերգության մասին՝ կանխելով նրա կրկնումը ապագայում։

Այս ֆիլմը նվիրված է իմ հարազատների հիշատակին, որոնք զոհվել են և անհայտ կորել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև Հոլոքոստի վեց միլիոն զոհերի հիշատակին։ Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ նմանատիպ ողբերգությունը չկրկնվի։

Կոնստանտին Ֆամ

Կինոնկարի առանձնահատկություններն են նրա նովելային կառուցվածքը և այն փաստը, որ նովելների յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունն ու կինոփառատոնային հաջողությունը։ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ» ֆիլմերը բոլորն էլ հավակնել են «Օսկար» մրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև արժանացել մրցանակների բազմաթիվ միջազգային կինոփառատոններում[2]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ստեղծվել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Կոշիկներ» կարճամետրաժ ֆիլմը, որը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից և ունեցել հաջողություն փառատոններում։ Ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Ֆամը որոշել է զարգացնել Հոլոքոստի վերաբերյալ «ոչ սովորական հայացքի» գաղափարն ու ստեղծել լիամետրաժ ֆիլմ, որում «Կոշիկներ» կինոնկարից բացի կընդգրկվեն ևս երկու նովելներ՝ «Բրուտոս» և «Ջութակ»[3]։

Ֆիմի շնորհանդեսը կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնում[4], որտեղ Short Film Corner շրջանակներում ցուցադրվել ե նաև շորհանդեսային նյութեր «Բրուտոս» նովելի վերաբերյալ։

Ֆիլմի պրոդյուսերական խմբում ընդգրկվել են կինոմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և ԱՄՆ-ից[5]։

Նոյեմբերի 9-ին Ամերիկյան 34-րդ կինոշուկայում տեղի է ունեցել նոր նախագծերի յուրօրինակ հատուկ փիթչինգ։ «Վկաներ» ֆիլմը ՌՈՍԿԻՆՈ-յի աջակցությամբ դարձել է միակ ռուսական նախագիծը, որ ներկայացվել է փիթչինգում[6]։

Ֆիլմն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ֆինանսական աջակցութամբ։

«Կոշիկներ» ֆիլմը դարձել է «Վկաներ» ռազմապատմական դրամայի առաջին նովելը։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1930-1940-ական թվականներին և ներկայացնում է մի զույգ կանացի կոշիկների պատմությունը, որն սկսվում է խանութի ցուցափեղկին և ողբերգականորեն ընդհատվում «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի կոշիկների եղբայրական գերեզմանում։

«Կոշիկներ» նովելում գլխավոր հերոսուհին կանացի կոշիկներն են։ Կադրում չեն երևում դեմքեր, և բացակայում են երկխոսությունները։ Ամբողջ ֆիլմն ուղեկցվում է օրիգինալ սիմֆոնիկ երաժշտությամբ։

Կինոֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բելառուսի, Լեհաստանի, Չեխիայի և Ֆրանսիայի տարածքներում։ Ֆիլմը հաջողություն է ունեցել փառատոններում և միակ ռուսական կարճամետրաժ ֆիլմն է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի 2013 թվականին[7][8]։

«Բրուտոս» ֆիլմի (ստեղծվել է Լյուդվիկ Աշկենազիի պատմվածքի հիման վրա[9][10]) գործողությունները ներկայացվում են «շան աչքերով»։ Այդ հատուկ հայացքը թույլ է տալիս այլ անկյունից տեսնել մարդկային արժեքները։ Պատերազմը, ռասայական օրենքները, մարդկային դաժանությունը Բրուտոս անունով գերմանական հովվաշանը բաժանում են իր սիրելի տիրուհուց։ Բուժարանից հետո նա՝ որպես պահակային շուն, հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, որտեղ վարժեցման և հոգեբանական մանիպուլյացիաների ընթացքում անվնաս տնային կենդանուց վերածվում է մարդասպան շան։

«Բրուտոս» նովելի ընդհանուր կառուցվածքին նվիրված շնորհանդեսը տեղի է ունեցել Կաննի 66-րդ կինոփառատոնում[11]։ Այնտեղ էլ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ֆիլմի գլխավոր դերը կարող է կատարել հոլիվուդյան դերասանուհիներից մեկը, որը չի թաքցնում իր հրեական ծագումը, մասնավորապես Միլա Կունիսը կամ Նատալի Փորտմանը[12]։

2013 թվականի հունիսի 27-ին «Բրուտոս» ֆիլմը հաղթել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Երիտասարդական կենտրոնի Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի սցենարների փրիթչինգը[13]։ Մրցույթին ուղարկված 418 հայտերից Երիտասարդական կենտրոնի ընտրող հանձնաժողովի կողմից կազմվել է 22 լիամետրաժ խաղարկային ֆիլմերից ու հեռուստանախագծերից և կարճամետրաժ կինոյի 23 նախագծերից կազմված երկար ցուցակը։ Փիթչինգի հատուկ հյուրը եղել է Նիկիտա Միխալկովը։

«Բրուտոս» ֆիլմի սցենարը գրել է Սերգեյ Ռախլինը՝ առաջին ռուսալեզու լրագրողը, որն ընդունվել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիա։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի, Ռումինիայի և Բելառուսի տարածքերում։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Ռումինիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Մոլդովայից և Բելառուսից[14][15]։ Գլխավոր դերերը կատարել են Օքսանա Ֆանդերան, Ֆիլիպ Յանկովսկին, Վլադիմիր Կոշևոյը, Աննա Չուրինան և Մարթա Դրոզդովան[16]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2016 թվականի հունիսին[17]։

«Ջութակ» երրորդ նովելը (նկարահանվել է Յոսի Տավորի պատմվածքի հիման վրա) պատմում է ջութակի զարմանալի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի բոլոր սարսափների միջով։ Պատմությունն սկսվում է Նյուրնբերգի ջութակների արվեստանոցում, որտեղ 20-րդ դարի սկզբին ստեղծվում է հրեա տղային նվիրելու համար նախատեսված ջութակ, և ավարտվում երկար տարիներ անց Լացի պատի մոտ տեղի ունեցած համերգով։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[18]։ Այն առաջադրվել է նաև «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[19][20] և արժանացել Վերա Գլագոլևայի անվան մրցանակի Սոչիի երկրորդ միջազգային կինոփառատոնում[21]։

Գործընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիա[22]
  • Ռուսաստանի հրեական վեհաժողով
  • Վավերագրական կինոյի կենտրոն
  • Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոն
  • Ռոսկինո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Константин Фам и его "Свидетели": скоро в Израиле. newsru.co.il
  2. Премьера фильма «Свидетели», созданного при поддержке ФЕОР, состоится в День памяти жертв Холокоста.lechaim.ru.
  3. Режиссёр «Туфелек» летом приступит к съемкам продолжения проекта о жертвах холокоста Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
  4. Презентации проекта «Свидетели» прошла на кинорынке в Канне. РИА Новости
  5. Беларусь совместно с Израилем и США примет участие в съемках киноальманаха «Свидетели» о войне и Холокосте. NAVINY.BY - белорусские новости Արխիվացված 2019-10-09 Wayback Machine/
  6. «Компания РОСКИНО представила альманах Константина Фама «Свидетели» на конференции-питчинге и приняла участие в Локейшн-шоу. РОСКИНО». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. Короткометражка "Туфельки" поборется за номинацию на "Оскар". РИА Новости
  9. Oksana Fandera and Filipp Yankovsky will play in a movie about the Holocaust. www.jewish.ru Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
  10. Oksana Fandera and Philip Jankowski will appear on the screen together again. people talk.ru
  11. В Каннах прошла презентация нового проекта Константина Фама. Молодёжный центр СКРФ Արխիվացված 2013-12-11 Wayback Machine
  12. Натали Портман может сыграть главную роль в совместном белорусском фильме "Брут". БЕЛТА - новости Беларуси Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
  13. Обзор питчинга дебютных проектов. proficinema.ru
  14. При поддержке ФЕОР идут съемки художественного фильма о Холокосте. Интерфакс
  15. Завершаются съемки фильма «БРУТ» из трилогии «СВИДЕТЕЛИ». cinemaplex.ru
  16. «На ММКФ представили фильм «Брут» с Оксаной Фандерой и Филиппом Янковским. Tele.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «Конкурс короткометражных фильмов. 38 ММКФ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. 39-й ММКФ: третий день.kinobusiness.com
  19. Российский фильм о Холокосте поборется за «Оскар». regnum.ru
  20. Музыка перед расстрелом: интервью с режиссером короткометражки «Скрипка» о Холокосте, которая выдвинута от России на «Оскар». tvrain.ru
  21. «Короткометражный фильм "Скрипка" режиссёра Константина Фама получил награду имени Веры Глаголевой.glasnarod.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  22. Художественный фильм о Холокосте снимается при поддержке Федерации еврейских общин России.NewsRU

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]