Կոշիկներ (ֆիլմ)
Երկիր | Լեհաստան |
---|---|
Թվական | 2012 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Ֆամ |
Պրոդյուսեր | Կոնստանտին Ֆամ |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Ֆամ |
Պաշտոնական կայքէջ |
«Կոշիկներ» (ռուս.՝ Туфельки, անգլ.՝ Shoes), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի ֆիլմը՝ ստեղծված 2012 թվականին, բազմաթիվ կինոփառատոնների հաղթող, «Օսկար» մրցանակի՝ Ռուսաստանից ներկայացված միակ թեկնածուն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում 2013 թվականին[1][2]։ Դարձել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Վկաներ» կինոալմանախի առաջին նովելը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-1940-ական թվականներին։ Այն պատմում է կանացի մեկ զույգ կոշիկների պատմություն, որն սկսվում է խանութի ցուցափեղկից և ողբերգականորեն ընդհատվում Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի եղբայրական գերեզմանում։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաղափարի հեղինակ՝ Դմիտրի Պարշկով
- Ռեժիսոր՝ Կոնստանտին Ֆամ
- Կոմպոզիտոր՝ Եգոր Ռոմանենկո
- Մոնտաժող՝ Վարֆոլոմեյ Կուրագա
- Պրոդյուսերներ՝ Կոնստանտին Ֆամ, Յուրի Իգրուշա, Միխայիլ Բիկով, Ալեքսեյ Պետրուխին, Տանյա Դավիդովսկայա, Քշիշտոֆ Վիխ, Տանյա Ռախմանովա, Ալեքսեյ Տիմոֆեև, Ալեքսանդր Կուլիկով, Իգոր Լոպատյոնոկ, Սերգեյ Ժդանովիչ
- Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Ֆամ
- Դերասաններ՝ Ուլյանա Ելինա, Իլյա Ուգլավա, Տատյանա Սպուրգյաշ, Ալեքսանդր Բոկովեց
- Օպերատորներ՝ Օտաբեկ Ջուրաև, Մարեկ Գայչակ, Սերգեյ Նովիկով, Ասեն Սոպով
- Բեմադրող նկարիչներ՝ Ֆիլիպ Լագունովիչ-Չերեպկո, Յարմիլա Կոնեչնա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Պրահայում (Չեխիա), Փարիզում (Ֆրանսիա), Լեհաստանում, Բելառուսում և Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ ֆիլմի ստեղծումը տևել է ավելի քան մեկ տարի և 20 նկարահանման օր։ Աշխատանքներին մասնակցել է ավելի քան 400 մարդ[3]։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոշիկներ» նովելի գլխավոր հերոսը կոշիկն է։ Կադրում չեն երևում դեմքեր, և չկան երկխոսություններ։ Ֆիլմի ողջ ընթացքում հնչում է օրիգինալ սիմֆոնիկ երաժշտություն։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնակոյի միջազգային փառատոն՝ Angel Flms Award, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն պրոդյուսեր, Լավագույն օրիգինալ երաժշտություն, Օպերատորի լավագույն աշխատանք, Angel Peace Award[4]
- Video Festival Imperia գրան պրի (Իտալիա)[5]
- «Փայլող հրեշտակ» Х բարեգործական կինոփառատոնի լավագույն խաղարկային կարճամետրած ֆիլմ[6]
- Ֆիլմն ընդգրկվել է «Յադ Վաշեմ» թանգարանի հավաքածուում (Իսրայել) reference number is V-6195
- Արտկինո (Ռուսաստան, Մոսկվա) – Լավագույն էքսպերիմենտալ ֆիլմ[7]
- Հայֆի պաշտոնական ծրագրերի ֆիլմ-բացահայտում
- KONIK (Ռուսաստան, Մոսկվա), մրցանակ «Ռուսաստանում կարճամետրաժ կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար»[8]
- KONIK (Ռուսաստան, Մոսկվա), մրցանակ «Երաժշտական լուծման համար»
- «Հանդիպում Վյատկայում» փառատոնի գրան-պրի (Ռուսաստան, Կիրով)
- «NewMag» ամսագրի, «Ոսկե ծիրան» փառատոնի հատուկ մրցանակ (Հայաստան)
- Հրեական կինոփառատոն Սան Դիեգոյում – «Ֆիլմ-բացահայտում» (Best Emerging Filmmaker)[9]
Մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային կինոփառատոն Մոնակոյում – Angel Film Awards[10]
- Ռուսական կինոյի շաբաթ Իսրայելում[11]
- Ռուսական կինոյի շաբաթ Լոս Անջելեսում, «DOORS TO RUSSIAN CINEMA»[12]
- Clermont-Ferrand (Ֆրանսիա)
- Листапад (Բելառուս)
- Badalona (Իսպանիա)
- Coniminuticontati (Իտալիա)
- Atlanta Jewish Festival (ԱՄՆ)
- Սուրբ Աննա (Ռուսաստան)
- Կինոտավր (Սոչի, Ռուսաստան)[13]
- Киноликбез (Բառնաուլ, Ռուսաստան)
- Կինոշոկ (Անապա, Ռուսաստան)
- Короче (Կալինինգրադ, Ռուսաստան)
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոշիկներ» կինոֆիլմը, ինչպես «Վկաներ» կինոալմանախն ամբողջությամբ, կատարում է մշակութաստեղծ կարևոր գործառույթ։ Այսպես, 2013 թվականի նոյեմբերի 4-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետրոս Մեծի անվան մարդաբանության և ազգագրության տնօրենի տեղակալ Եֆիմ Ռեզվանը թանգարանի անունից ֆիլմի ստեղծող անձնակազմին նվիրել է պատվավոր դիպլոմ «թանգարանային ցուցահանդեսային ծրագրերի և հիշատակի պահպանման գործում ունեցած ստեղծագործական վառ ներդրման համար» ձևակերպմամբ[14]։
Գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիա
- Վավերագրական կինոյի կենտրոն
- Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոն
- РОСКИНО
- Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Короткометражка «Туфельки» поборется за номинацию на «Оскар». РИА Новости
- ↑ Константин Фам: «Хочу делать кино, интересное для всей семьи». МЦ СКРФ Արխիվացված 2016-06-09 Wayback Machine
- ↑ Фильм «Туфельки» получил призы в Монако. The Hollywood Reporter. Российское издание
- ↑ Режиссёр Константин Фам получил Гран-при «Серебряная кинолента» на прошедшем в апреле Международном фестивале киноискусства «Империя» в Италии. РИА Новости
- ↑ Итоги кинофестиваля «Лучезарный ангел». РИА Новости
- ↑ Победители 6-го Всероссийского фестиваля авторского короткометражного кино «АРТКИНО». Арткино(չաշխատող հղում)
- ↑ Итоги открытого кинофестиваля короткометражного независимого кино «KONIK Film Festival». Молодёжный центр СК РФ Արխիվացված 2013-12-11 Wayback Machine
- ↑ «Режиссёр короткометражки «Туфельки» Константин Фам получил одну из главных наград кинофестиваля в Сан-Диего. antrakt.by». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ The world premiere of Russian-Vietnamese director Costa Fam’s experimental short Shoes. The Hollywood reporter
- ↑ Неделя российского кино начинается в Израиле. РИА Новости
- ↑ «Завершилась Неделя российского кино в Лос-Анджелесе «DOORS TO RUSSIAN CINEMA». РОСКИНО». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Конкурс короткого метра начался на «Кинотавре». РИА Новости
- ↑ Кунсткамера наградила «Туфельки». АЕН — агентство еврейских новостей
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոշիկներ» ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-04-26 Wayback Machine
- «Կոշիկներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|