Վլադիմիր Փիրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Փիրադյան
Ծնվել էփետրվարի 14, 1892(1892-02-14)[1][2] կամ փետրվարի 2, 1892(1892-02-02)
Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 20, 1954(1954-04-20)[1][2] (62 տարեկանում)
Կիև, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդիրիժոր

Վլադիմիր Հովսեփի Փիրադյան (Վլադիմիր Իոսիֆովիչ Պիրադով, փետրվարի 14, 1892(1892-02-14)[1][2] կամ փետրվարի 2, 1892(1892-02-02), Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1954(1954-04-20)[1][2], Կիև, ԽՍՀՄ[1]), խորհրդային դիրիժոր։ Ղազախական ԽՍՀ (1943) և ՈւՍՍՀ (1947) Ժողովրդական արտիստ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1910-1914)։ Եղել է երկրի տարբեր քաղաքների օպերային թատրոնների դիրիժոր. (Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Ալմա Աթա, Մոսկվա, Երևան՝ 1934 թվականին գլխավոր դիրիժոր և այլն)։ 1936-1941 թվականներին՝ Ուկրաինայի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1950-1954 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ 1950 թվականից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ղեկավարել է Զ․ Փալիաշվիլու «Դաիսի» (1938), 1-ին՝․ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Կ․ Դանկևիչի «Բոգդան Խմելնիցկի» (1953) և այլ օպերաներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png