Վլադիմիր Հոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Հոլան
VLADIMIR HOLAN.jpg
Ծնվել էսեպտեմբերի 16, 1905(1905-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6]
Վախճանվել էմարտի 31, 1980(1980-03-31)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[5][6]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԱնդամակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
Վլադիմիր Հոլան Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Vladimír Holan Վիքիպահեստում

Վլադիմիր Հոլան (չեխ․՝ Vladimír Holan, սեպտեմբերի 16, 1905(1905-09-16)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - մարտի 31, 1980(1980-03-31)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ 1960-ական թվականներին եղել է Նոբելյան մրցանակի հավակնորդ։ Չեխիայի կոմունիստական կուսակցության անդամ (1945-1950

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հոլանը ծնվել է 1905 թվականին Պրահայում, մանկությունն անցել է մայրաքաղաքից դուրս։ 1920-ական թվականներին վերադարձել է Պրահա, ուսանել է իրավագիտություն, 1926-1933 թվականներին աշխատել է ապահովագրական դրամարկղում, հետագայում զբաղվել է միայն գրական և հրատարակչական գործունեությամբ, տասնյակ տարիներ ապրել է աղքատության մեջ։ 1932 թվականին ամուսնացել է Վեռա Պիլաշովայի հետ, դուստրը՝ Կատերինան (1949-1977) տառապել է Դաունի համախտանիշով։ «Մահվան հաղթահանդեսը» (1930) սյուրռեալիստական բանաստեղծությունների ժողովածուն նրա համար առաջնային տեղ է հարթել չեխ գրականության ասպարեզում։ «Անրջող հովհար» (1926) բանաստեղծությունների ժողովածուի համար հատկանշական են վերացականությունն ու ֆորմալիստական էքսպերիմենտը։ 1930-ական թվականների վերջերին ֆաշիստական ագրեսիայից ցնցված բանաստեղծը շրջվել է դեպի ռեալ իրականություն։ «1938 թվականի սեպտեմբեր» ժողովածուում նա գրում է հիտլերյան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ գտնվող իր հայրենիքի մասին։ 1945 թվականին Չեխոսլովակիայի ազատագրումից հետո «Շնորհակալություն Խորհրդային միությանը» պոեմում Հոլանը գովերգում է Չեխոսլովակիայի ազատության առաջին օրերը։ Գրել է նաև արդիական հասարակական-քաղաքական թեմաներին նվիրված մի շարք այլ ստեղծագործություններ («Կարմիրբանակայիններ», 1947, «Քեզ», 1947)։ Վերջին շրջանի ստեղծագործություններում Հոլանը նորից է անդրադարձել խոհական լիրիկային[7]։

Թարգմանություններ է կատարել Նիզամի Գյանջևիից, Պիեռ Ռոնսարից, Լուիս դե Գոնգորայից, Շառլ Բոդլերից, Միխայիլ Լերմոնտովից, Նիկոլաուս Լենաուից, Ադամ Միցկևիչից, Յուլիուշ Սլովացկիից, Ռայներ Մարիա Ռիլկեից։ Վլադիմիր Հոլանի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։

Երկերի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sebrané spisy. 11 v. Praha: Odeon, 1965-1988

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nitsch E. Thema und Anweisungsstruktur im Text: Mit e. Analyse d. 1. Abschn. aus «Noc s Hamletem» von Vladimir Holan. München: Sagner, 1979.
  • Flick V. Die Möglichkeit der Gestaltung des Tragischen in der Lyrik: Dargestellt am Beispiel des tschechischen Dichters Vladimír Holan. Marburg: W. Schmitz, 1982.
  • Vladimír Holan/ Sous la dir. de Patrick Ourednik. Bassac: Plein Chant, 1991 (см.: [1] Archived 2006-05-20 at the Wayback Machine.).
  • Vladimír Holan/ Présentation de David France Jakubec. Genève, 1991.
  • Křivánek V. Vladimír Holan básník. Praha: Nakladatelství Aleš Prstek, 2010.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Голан Владимир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Czech National Authority Database
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վլադիմիր Հոլան հոդվածին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]