Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայերեն/Արևելահայերեն

Հարգելի մասնակիցներ, եթե տվյալ հոդվածի արևմտահայերեն տարբերակը կա, սակայն ես ուզում եմ ստեղծել արևելահայերենով և կապել այլալեզու էջերի հետ, այդ դեպքում ինչպե՞ս վարվեմ։

Եվ մի բան էլ․ հեռուստասերիալների տեղեկաքարտում երաժշտության փոխարեն գրված է երաշտություն։ Եթե հնարավոր է դա էլ ուղղեք։ --Էլիվթեն (քննարկում) 16:52, 2 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի Էլիվթեն, {{Տեղեկաքարտ Հեռուստասերիալ}}ում նկատված վրիպակն ուղղեցի, շնորհակալ եմ։ Հանգիստ ստեղծեք արևելահայերեն տարբերակը, այլ լեզուների հետ կապելը շատ հեշտ է, այս տեսագրությունը կօգնի ձեզ։ --Ջեօ 17:47, 2 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալ եմ, GeoO: --Էլիվթեն (քննարկում) 10:49, 3 Հունվարի 2017 (UTC)

Վիքինախագծեր

Իմ կողմից ստեղծված «Ռոման Պոլանսկի» հոդվածի քննարկման էջում գրված է, որ այն ստեղծվել է Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում: Ճիշտն ասած չընկալեցի իմաստը և չեմ կարծում, որ վատ բան է դա: Ուզում եմ պարզապես հասկանալ, թե դա ինպես է որոշվում և որ հոդվածներին է վերաբերվում:--Որոտ (քննարկում) 21:14, 4 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Որոտ, հոդվածը ստեղծվել է 46.241.134.234 այփիի կողմից 2016 թվականի մայիսի 21-ին, և քանի որ ընդգրկված է եղել Վիքիընդլայնում նախագծի ցանկերում, ապա դրվել է նախագծի կաղապարը: Վիքիպեդիայում այդ պահին գործող նախագծերին կարող եք ծանոթանալ Գլխավոր էջի Համագործակցություն բաժնում:--Arsog (1985) 21:50, 4 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի Arsog (1985) , շնորհակալություն ուղղություն ցույց տալու համար: Նշեմ նաև, որ Ձեր կողմից նշված այփին իմն էր, մինչ նշված անունով հանդես գալը--Որոտ (քննարկում) 22:21, 4 Փետրվարի 2017 (UTC)

Խնդիր Տաքսոն կաղապարի հետ

հարգելի Beko օգտագործում եմ {{Տաքսոն}} Մասնակից:Զաբելա Աբելյան/Ավազարկղ 4 -ի նյութի համար, ինչ որ սխալի մեկնաբանություն է ասում, չեմ հասկանում, փնտրտունքների մեջ եմ, բայց ոչ մի բան չի օգնում գործիս:Օգնություն եմ ուզում--Զաբելա Աբելյան (քննարկում) 19:42, 10 Փետրվարի 2017 (UTC)

Անգլերեն Վիքիպեդիայում edit source կոճակը չեմ գտնում

Ուզում եմ անգլերեն վիքիից թարգմանություն անեմ, բայց այդ հոդվածը edit source չունի: Ինչ անեմ: Հիմնականում ծանոթագրությունների համար եմ մտածում, ո՞նց անեմ:--Aleta Harutyunyan (քննարկում) 19:07, 27 Փետրվարի 2017 (UTC)

Aleta Harutyunyan ջան, երևի մենակ Edit կա ու վիզուալն է միանում միանգամից? եթե այո, ապա կոդը միացնելու համար պետք է աջ կողմի [[]] կոճակի վրա սեղմել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:32, 27 Փետրվարի 2017 (UTC)
view source կա, բայց edit չկա: Լավ, view source-ով կանեմ: Շնորհակալություն:--Aleta Harutyunyan (քննարկում) 12:19, 28 Փետրվարի 2017 (UTC)
edit source կոճակը չկա, որովհետև տվյալ էջը պաշտպանված է:--Սամվելքննարկում 13:52, 28 Փետրվարի 2017 (UTC)

ինչպես գրառումը հղում դարձնել

Բարև. հարցս այսպիսինն է : Մի կայքում գտել եմ Արցախյան պատերազմում զոհվածների ցուցակը ,որտեղ իմ հարազատի անունն էլ կա, որի դիմաց գրված է ծննդավայրը ,ծննդյան ամիս ամսաթիվը և մահվան վայրն ու ամիս ամսաթիվը: Ուզում եմ ,որ այդ գրառումը դառնա հղում ,որպեսզի ես կարողանամ նրա մասին տեղեկություններ և նկարներ տեղադրել: Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում : Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայբաղ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այսինքն ուզում եք տվյալ անձի մասին հոդված գրե՞լ:--Սամվելքննարկում 12:41, 7 Մարտի 2017 (UTC)[reply]

Մասնակցային էջերի միավորում

Հարգելի ադմիններ, խնդրում եմ իմ երկու մասնակցային էջերը միավորել մեկի տակ, եթե հնարավոր է: Մասնակից:Ashot Gabrielyan և Մասնակից:Գաբրիելյան Աշոտ էջերը: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 13:13, 11 Մարտի 2017 (UTC)[reply]

Աշոտ ջան, պետք է Մասնակից:Ashot Gabrielyan-ից վերահղում դրվի այս մեկին, սակայն երկու հաշիվների ներդրումներն առանձին կմնան, դրանք միավորել հնարավոր չէ։--Լիլիթ (քննարկում) 13:15, 11 Մարտի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն, Լիլիթ ջան, արձագանքելու համար: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 13:18, 11 Մարտի 2017 (UTC)[reply]

Տեղեկաքարտ: Մրցանակաբաշխություն

Հարգելի՛ ադմիններ, մենք արդեն ունենք մեր Հայկական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը, բայց ես չեմ կարողանում ստեղծել հոդված, որովհետև չկա համապատասխան տեղեկաքարտ: Խնդրում եմ, ստեղծե՛ք այն, եթե դժվար չէ: Կուզեի, որ այն ներառեր բոլոր կետերը, որոնք կան անգլերեն Վիքիպեդիայի տեղեկաքարտում, այդ թվում՝ պատկեր, համար, նախորդ, հաջորդ, ամենաշատ հավակնած, հաղթած, լավագույն ֆիլմ, տևողություն և մնացած կետերը: Ստեղծման դեպքում արձագանքե՛ք)))– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armdubber (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ ‎Armdubber, կաղապարի հղումը կտա՞ք:--Arsog (1985) 20:27, 28 Մարտի 2017 (UTC)[reply]
Հարգելի ‎Armdubber նման {{Տեղեկաքարտ Կինոմրցանակ}} կաղապար պատրաստեցի, օրինակը Օսկարի 89-րդ մրցանակաբաշխություն հոդվածում, բայց քանի որ ես կինոգիտակ չեմ, կխնդրեի որոշ տերմիններ կինոգետներին թարգմանել:--Սամվելքննարկում 08:22, 31 Մարտի 2017 (UTC)[reply]
Հարգելի՛ Arsog1985 [1] ահա հղումը Սամվելի պատրաստածը կարծես թե հասանելի չէ ու որոշ թերություններ կան (բայց շնորհակալություն ստեղծելու համար): Չգիտեմ՝ պիտի խմբագրեք, թե նորը ստեղծեք: Եթե տարակուսանք ունենաք ինչ-որ հարցում, կարող եմ օգնել:

Պատկերներ և նկարներ

Բարև Ձեզ: Հարգելի՛ ադմիններ, կարո՞ղ եք օգնել և ասել, թե ինչպե՞ս կարելի է կաղապարի մեջ ավելացնել նկար, եթե ես ադմին չեմ: Կանխավ շնորհակալություն --A.Tina (քննարկում) 20:15, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Հարգելի A.Tina, կոնկրոտ ո՞ր կաղապարում:--Arsog (1985) 20:07, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Հարգելի՛ Arsog1985, խոսքը այս կաղապարի մասին է. «Կաղապար:Տեղեկաքարտ Երաժիշտ» --A.Tina (քննարկում) 20:25, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Հարգելի A.Tina, կաղապարը պատճենում եք հոդվածի էջում և սկսում լրացնել: Եվ քննարկման էջերում, ինչպիսին սա է, չեք մոռանում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի կապույտ մատիտի վրա: Եթե օգնության կարիք կզգաք, Ձեր քննարկման էջում տեղադրեք {{Օգնեք ինձ}} կաղապարը, և Ձեզ անպայման կօգնեն:--Arsog (1985) 20:16, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Շնորհակալություն, Հարգելի՛ Arsog1985 --A.Tina (քննարկում) 20:25, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Հոդվածի ջնջում

1.Իմ ստեղծած էջը ջնջվում է: Պատճառը նշվում է,որ պետք է ապացուցեմ տվյալ մարդն է էջը բացում, թե ոչ: Ինչպե՞ս կարող եմ դա անել: 2.Ինչպե՞ս կարող եմ էջում բովանդակության բաժնի ,օր.՝ կենսագրություն բառը նշել ,որ հղման միջոցով ներքևում նշված կենսագրության հատվածի մասը բերի: 3.Եվ հնարավոր է Ձեր օգնությամբ էջ բացել, որովհետև մի քանի անգամ իմ բացաց էջը ջնջվել է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արթուր Եզեկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Արթուր Եզեկյան, ո՞ր հոդվածի մասին է խոսքը: Բացի այդ քննարկումներում մի՛ մոռացեք ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում կապույտ մատիտի վրա:--Arsog (1985) 08:20, 12 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Հարգելի ‎Արթուր Եզեկյան։ Ձեր ստեղծած հոդվածները ջնջվել են, որովհետև դրանք ստեղծել էիք սխալ անվանումով։ Մեկ դեպքում այն գրվել էր մասնակցի էջում, ինչը թույլատրելի չէ, մյուս դեպքում` Վիքիպեդիա տիրույթում։ Հոդվածը պետք է ստեղծվի հիմնական տիրույթում` տվյալ պարագայում` ‎Արթուր Եզեկյան (սեղմեք այս կարմիր հղման վրա և սկսեք խմբագրել)։ Սակայն մի խորհուրդ. որքան հասկացա, հոդվածը փորձում եք ստեղծել ինքներդ Ձեր մասին։ Վիքիպեդիայում դա այնքան էլ չի ողջունվում, քանի որ հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից, իսկ ինքնակենսագրականի դեպքում դա գրեթե հնարավոր չէ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:33, 12 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Հարգելի Արթուր Եզեկյան, խորհուրդ կտամ նախ կարդալ այս ուղեցույցը, բացի այդ Վիքիպեդիայում չի կարելի հոդված ստեղծել սեփական անձի մասին, եթե Դուք իսկապես նշանակալի անձ եք, ապա վաղ թե ուշ այլ մասնակից կստեղծի Ձեր մասին հոդված:--Սամվելքննարկում 05:54, 14 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Բարև Ձեզ: Հարգելի՛ ադմիններ, կարող եք ինձ օգնել? Իմ ստեղծած էջը ջնջվում է, պատճառներից մեկը հեղինակային իրավունքի խախտում և նյութի ոչ նշանակալիություն: Ինչպես կարող եմ դա շտկել???

կենսագրությունը տեղադրել վիքիպեդիայում

Կարո՞ղ եմ այս կենսագրությունը տեղադրել վիքիպեդիայում: Որքան հասկանում եմ տվյալ կայքի ներքևում նշված լիցենիան թույլ է տալիս, բայց կուզեի վերջնական ճշտել, այն տեղադրելու ու հետագայում զարգացնելու համար:

https://ashot-sargsyan.blogspot.fr/p/1951.html Շնորհակալություն 80.215.43.179

Բլոգը վստահելի աղբյուր չէ։ --Լիլիթ (քննարկում) 15:19, 23 Ապրիլի 2017 (UTC)[reply]
ի՞նչ է անհրաժեշտ այն վստահելի դարձնելու համար 80.215.43.179
Ընդհանրապես բլոգները, սոց․ ցանցերը և այլն վստահելի աղբյուր չեն համարվում։--Լիլիթ (քննարկում) 15:56, 23 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Այսինքն եթե կայքը գրանցված դոմեյնից լինի հնարավոր կլինի՞ 80.215.43.179
Այսինքն եթե կայքը իր առանձին դոմեյն ունենա, գրանցված լինի՝ առանց այդ .blogspot-ի լինի արդեն վստահելի աղբյո՞ւր է համարվում 80.214.24.123

Ցավոք, երբեմն ճշգրիտ տվյալը կարող է անվստահելի լինել մի քանի առումներով: Կարիք չկա ասելու, թե ինչու բլոգում եղած նյութը կարող է անվստահելի լինել: Եթե մենք, այն տեղեկությունը, որը բլոգից է վերցված, հավատալով և վստահելով ընդունենք ու ստեղծենք նախադեպ, ապա նույն օրինաչափությամբ բլոգներից ամեն նյութ կարող է սպրդել Վիքիպեդիա, ինչն անցանկալի է: Խնդիրն օրինաչափության մեջ է: Այսօր, բարեբախտաբար, կան բազմաթիվ պաշտոնական ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք փորձում են անփոփել իրենց ոլորտի կարևորագույն անձանց, այնուամենայնիվ այն բլոգը որը ներկայացվում է, այդեղ ներկայացված է նաև մեծ մատենագիտական ցանկ, որը կարող է աղբյուր հանդիսանել Ձեր փոխանցած տեղեկատվության համար: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 20:17, 23 Ապրիլի 2017 (UTC)[reply]

Շնորհակալություն: Շատ լավ, փաստորեն իմ մոտեցումն էր սխալ, ներկայացված մատենագիտական ցանկը իր հերթին փաստորեն աղբյուր է, հետևաբար կարող եմ տեղադրել. ուղղակի որպես աղբյուր պետք է նշել տվյալ ցանկը այլ ոչ թե բլոգը: 80.214.24.123

Ինչ անել, եթե հոդվածը մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման մեջ էջը

Բարև Ձեզ,ես "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ընկերության Մարքեթինգի բաժնի աշխատակից եմ և հանդիսանում եմ Վիկիպեդիայում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ էջի ստեղծող։ Խնդրում եմ հեռացնել էջի վերևում տեղադրված գրությունը, որում նշված է, որ էջը հանդիսանում է իրավունքների խախտում և ընկերության պաշտոնական կայքից կրկնօրինակում։ Կանխավ շնորհակալ եմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Irenaabgaryan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Մասնակից:‎Irenaabgaryan, Վիքիպեդիայում չի կարելի ստեղծել հոդվածներ այն կազմակերպությունների մասին, որտեղ աշխատում եք, բացի այդ խորհուրդ կտամ կարդալ Վիքիպեդիա:Քո առաջին հոդվածը ուղեցույցը:--Սամվելքննարկում 12:37, 10 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ինչպես ջնջել վիկիպեդիայի ակաունտը իմ

ասեք ինչպես ջնջեմ իմ էջը այստեղ կամ դուք ինքներդ ջնջեք իմ կայքը այստեղ >> HrantVirabyan2001,

Ո՞ր էջը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:59, 14 Մայիսի 2017 (UTC)[reply]

Իմ կայքը որ գրանցվել եմ այստեղ HrantVirabyan2001

Ինչքան հասկացա մասնակցային հաշվի հետ ես, Հրանտ ջան, որը արգելափակել են։ Հաշվիը ջնջել հնարավոր չէ, ցանկության դեպքում կարող ես նոր հաշվիվ բացել կամ ուղղակի շարունակել անցած հաշվով խմբագրել, քանի որ արգելափակումն արդեն անցել է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:09, 14 Մայիսի 2017 (UTC)[reply]

Շատ լավ,շնորհակալ եմ անչափ օգնության համար հարգելի Աշոտ

Հարց

Ցտեսություն թե ստեսցյուն ձեզ՞

Ցտեսություն, բայց այս էջը հայոց լեզվի հետ կապված հարցերի համար չէ, եթե իհարկե այդ բառը չեք պատրաստվում օգտագործել որևէ հոդվածում և չգիտեք՝ ինչպես գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:15, 17 Մայիսի 2017 (UTC)[reply]

Այո ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ բայց ցտեսություն թե ցտեսություն ձեզ՞ ու ինչու

«Ցտեսություն ձեզ» արտահայտություն գոյություն չունի։ Ցտեսություն բառի հոմանիշը «մինչ նոր հանդիպում» արտահայտությունն է. ռուսերեն համապատասխան до свидания և до новой встречи։ «Ձեզ» բառը կարող է օգտագործվել, օրինակ, «հաջողություն ձեզ» արտահայտության մեջ։ — Vahe քնն. 18:27, 17 Մայիսի 2017 (UTC)[reply]

էլեկտրական հոսանք

ինչ է էլեկտրական հոսանքը

Կարող եք կարդալ էլեկտրական հոսանք հոդվածը, բայց նաև խնդրում եմ ուշադրություն դարձրեք վերևի հարցին։ Այս էջը տեղեկատու չէ։ Այն նախատեսված է միայն Վիքիպեդիայի հետ կապված հարցերի համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:00, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հնարավո՞ր է փոխել nickname-y

Բա՛րև Ձեզ,ցանկանում եմ փոխել իմ nick-y և դարձնել այն Khoren,օգնեք եթե կարող եք։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Xoren111 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ: Հնարավոր է։ Այստեղ լրացրեք հայտը։ --23artashes (քննարկում) 09:27, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]

Շնոհակալություն անչափ,չէի նկատել։) --Xoren111 (քննարկում) ,18:36 28 Մայիսի 2017 (UTC)

Ֆուտբոլային ակումբի կաղապարը չի աշխատում

Բարև Ձեզ: Այս վերջերս նկատել եմ, որ ֆուտբոլային ակումբների կաղապարները չի աշխատում այնպես, ինչպես պետք է: Որոշ ժամանակ առաջ աշխատում էր, իսկ հիմա բոլոր հոդվածներում ինչ-որ անկապ բան է, թեև կոդը չի փոխվել: Օրինակներ՝ Ռեալ Մադրիդ, Յուվենտուս, Բավարիա (ֆուտբոլային ակումբ) և այլն: Կուղղեք? Այսպես լավ չի հեչ: --Realdavo (քննարկում) 18:32, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]

Realdavo, ի՞նչ նկատի ունեք:--Arsog (1985) 18:40, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog1985, նկատի ունեմ սա: Այսպիսի տեսք չպիտի ունենա այս կաղապարը: Պետք է ունենա այսպիսի տեսք: Բոլոր հոդվածներում նույն ձև է: --Realdavo (քննարկում) 19:26, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Realdavo, Ուղղված է:--Arsog (1985) 20:03, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն --Realdavo (քննարկում) 21:10, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog1985 Բայց մեկ է սխալ է բերում: Հիմա էլ այսպես է բերում: Ուրիշ օրինակ--Realdavo (քննարկում) 21:15, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Realdavo, Ուղղված է շնորհիվ Աշոտի--Arsog (1985) 22:13, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog1985, հիմնականում ուղղվեց, բայց հիմա էլ ֆուտբոլիստների համարները ցույց չի տալիս: --Realdavo (քննարկում) 06:24, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
Լավ, ուղղվեց: Շնորհակալություն --Realdavo (քննարկում) 11:38, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
Չէ, բայց մեկ ա որոշ հոդվածներում էտ կաղապարի մեջ համարները ցույց չի բերում: Օրինակ՝ Յուվենտուս, Ֆեյենորդ: --Realdavo (քննարկում) 19:29, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
հիմա բերում է, սա ավելացրեցի, խնդիրը № և N° նշանների մեջ էր: --ERJANIK (քննարկում) 19:39, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ինչպե՞ս ջնջել էջը

Ցանկանում եմ էջում տեղադրած նյութը ամբողջությամբ ջնջել, սակայն ջնջելուց հետո նկատեցի, որ նյութի անունը պահպանված է մնացել վիքիպեդիայում: Ինչպե՞ս անել,որ այդ անվանմամբ վիքիպեդիայի էջ ցույց չտա, ամբողջովին ջնջվի: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Kevorkov (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Tigran Kevorkov, հոդվածը ջնջելու համար քննարկում բացեք ՎՊ:ՋԱՀ էջում՝ հստակ ներկայացնելով ջնջման պատճառները։ --@ջեօ 10:57, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]

Խնձոր վերնագրով էջի մասին

Անգլերեն ու Ռուսերեն Վիքիներում կա հոդված խնձորի մասին, որոնց անվանումն է Apple ու Яблоко: Էջն ունի 145 միջլեզվային հղում, բայց հայերեն չկա: Հայերեն վիքիում խնձոր վերնագրով էջ կա, հիմանականում՝ էն անգլերեն ու ռուսերեն վիքիպեդիաների մեջի խնձորների մասին ա, բայց ուրիշ միջլեզվային հղումներ ունի: Անգլերեն ընդհանրապես չունի, իսկ ռուսերենը՝ Яблоня домашняя: Հարցս կայանում ա նրանում, թե արդյոք սենց պիտի լինի? --Realdavo (քննարկում) 16:08, 13 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Realdavo, ուղղված է։ Խնձոր հոդվածը վիքիդատայում սխալ կերպով կցված էր «խնձորենի մշակովի» եզրույթի էջին։ Շնորհակալություն ուշադրության համար։ — Vahe քնն. 17:24, 13 Հունիսի 2017 (UTC)[reply]

Կաղապար {{խմբագրում եմ}}

Հարգելի՛ վիքիհամայնք, ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը կարծում եմ շատերին է հուզում: Խոսքս {{խմբագրում եմ}} կաղապարի մասին է: Եթե խմբագիրը հոդվածում տեղադրում է այդ կաղապարը, ենթադրվում է, որ նա ավարտելու է տվյալ հոդվածը: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա երկու ժամը լրանալուն պես՝ անմիջապես ջնջել այն և հոդվածը պիտակել որպես կարճ էջ: Գուցե կարելի է մի քիչ սպասել և թույլ տալ խմբագրողին աշխատել: --Նարինե Մուրադյան (քննարկում) 16:37, 14 Հունիսի 2017 (UTC)[reply]

Նարինե ջան, բա ինչքա՞ն ժամանակ հետո հանենք։ Իսկ եթե դանդաղ գրվող հոդվածների դեպքում ավազարկղ օգտագործե՞նք, գոնե մինչև նվազագույն ծավալի հասնելը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:16, 14 Հունիսի 2017 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, խոսքը ոչ միայն դանդաղ գրվող, այլև մնացած հոդվածների մասին է: Գուցե մի օր թողնեք կամ այլընտրանքային տարբերակ մտածեք, չգիտեմ: --Նարինե Մուրադյան (քննարկում) 18:53, 14 Հունիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի Նարինե Մուրադյան այլընտրանքային տարբերակը ավազարկղն է, խմբագրեք այնտեղ որքան ուզում եք, ավարտին հասցրեք և բերեք հիմնական տիրույթ, ոչ մի խնդիր չկա:--Սամվելքննարկում 05:05, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, հետո պարզեմ, որ մինչ ես ավազարկղում աշխատում էի, ինչ-որ մեկն արդեն գրել է այդ հոդվածը, չէ՞)))--Նարինե Մուրադյան (քննարկում) 05:27, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]
Նարինեի հարցի լուծումը երկու ժամում նվազագույն ծավալի, վիքիֆիկացված հոդված ստեղծել ու հետո առանց կաղապարի շարունակելն է։ Ոչ {{խմբագրում եմ}}-ը , ոչ էլ ավազարկղը պետք չէ ժամանակի առումի չարաշահել, այդ դեպքում նորմալ կարելի է աշխատել։ Մեղքս ինչ՝ ես էլ առաջինը մեկ-մեկ չարաշահում եմ։ Եթե խմբագրում եմ-ը դնելուց հետո, գրել նվազագույն ծավալի, վիքիֆիկացված տեքստ, ապա պետք է կաղապարը հանել։ Եթե խմբագրական ընդհարումներց ենք վախենում, ապա դա հեշտ է լուծվում։ Բայց հաճախ այս կաղապարը օգտագործվում է պարզապես հոդվածը իրենով անելու համար, որ ուրիշները չգրեն։ Դրվում է կաղապարը, հոդվածըի այլալեզու տեքստը, կամ առանց դրան, ու մնում է ժամերով, մինչև հեղինակը ժամանակ գտնի, հասնի տուն ու սկսի գրել։ Երևի նմանատիպ կամ այլալեզու դեպքերում պետք է միանգամից տեղափոխել ավազարկղ։ Երևի կանոններում հարկավոր է ձևակերպել, թե ինչի համար է կաղապարը, և օգտագործման պայմաններն ու ժամկետները։--BekoՔննարկում 05:58, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]
Նարինե Մուրադյան ջան, Վիքիպեդիայում յուրաքանչյուր անձ կարող է խմբագրում անել, իսկ {{խմբագրում եմ}} կաղապարը արգելում է մյուս մասնակիցների խմբագրման իրավունքը, ինչը Վիքիպեդիայի հիմնական կանոններին դեմ է, 2 ժամը դրվել է նրա համար, որ Ձեր խմբագրման ժամանակ որևէ մեկը չխմբագրի և հիշել տալուց Ձեր խմբագրումը պահպանվի, դրա համար համայնքի կարծիքով 2 ժամը լրիվ բավարար է: Եթե դուք հոդվածի վրա աշխատելու եք ավելի երկար, ապա {{խմբագրում եմ}} կաղապարը իմաստը կորցնում է: Եթե ինչ որ մեկը գրել է հոդվածը, դա այդ ինչ որ մեկի իրավունքն է, ո՞վ ասեց որ հոդվածը հենց Դուք պետք է գրեք: Ենթադրենք {{խմբագրում եմ}} կաղապարը մնա երկու ամիս, ապա խմբագրող, ով նույնպես ցանկանում է խմբագրել, պետք է 2 ամիս սպասի՞ մինչև վերջացնեք, ինչքանո՞վ է դա ճիշտ: --Սամվելքննարկում 06:08, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալ եմ կարծիքների համար: Կփորձեմ կիրառել ձեր նշած ուղիները: --Նարինե Մուրադյան (քննարկում) 16:05, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]

Նարինե ջան, մի ժամանակ ես սարքել էի Խմբագրվում է կաղապարը, որը հոդվածը պահում էր 2 օր, սակայն ես ինքս հետո հասկացա դրա թերությունները ու կաղապարը վերահղեցի: Կարծում եմ՝ Մհերի տարբերակն ամենաընդունելին է՝ 2 ժամում նվազագույն ծավալով հոդված ստեղծելն է:--Arsog (1985) 17:39, 15 Հունիսի 2017 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Arsog ջան: Նկատի կունենամ:

Ճամբար

Բարև Ձեզ,ինչպես կարող եմ անվճար գրանցվել ձեր ճամբարին?--Tigran2017 (քննարկում) 19:46, 21 Հունիսի 2017 (UTC)[reply]

Վիքիպեդիան բացելիս վերևում կա հետևյալ գրառումը` Մեկնարկել է Վիքիճամբարի գրանցման հայտերի ընդունումը։ Շտապի՜ր գրանցվել։ Եթե ակտիվ խմբագիր ես, շտապիր գրանցվել այստեղ։, Սեղմիր գրանցվել կոճակի վրա և գրանցվիր:--Սամվելքննարկում 11:36, 22 Հունիսի 2017 (UTC)[reply]

Վիքիկոդ

Հարգելի վիքիմասնակիցներ, ո՞վ կարող է ինձ օգնել «Հետխորհրդային երկրների հուշադրամներ» կաղապարում որոշ կարգավորումներ անել։ — Vahe քնն. 17:40, 24 Հունիսի 2017 (UTC)[reply]

Նպատակը հետևյալն է՝ {{Հետխորհրդային երկրների հուշադրամներ}} գրառման դեպքում այլ արժեք ունենա, {{Հետխորհրդային երկրների հուշադրամներ|Հայաստան}} կամ {{Հետխորհրդային երկրների հուշադրամներ|Վրաստան}}՝ այլ, և այդպես շարունակ, որպեսզի յուրաքանչյուր արժեքի դեպքում ակտիվ լինի կոնկրետ պատկեր։ — Vahe քնն. 17:43, 24 Հունիսի 2017 (UTC)[reply]
Այսպես, Vahe ջան՝

{{#switch:{{{1|}}} |Հայաստան = արժեքը Հայաստանի համար |Վրաստան = արժեքը Վրաստանի համար |XXX = արժեքը XXX-ի համար |#default= արժեքը մնացած այլ տարբերակների համ բացակայության համար}} --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:48, 24 Հունիսի 2017 (UTC)[reply]

Disney Princess in armenian

Ուզում եմ ստեղծել Դիսնեյ Արքայադստրերի մասին վիկի, ինչպե՞ս անեմ:Disney Princess https://en.wikipedia.org/wiki/Disney_Princess

Հարգելի մասնակից այս հղումով՝ Սեղմիր այստեղ, Դուք կարող եք գտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Ձեզ հայերեն վիքիպեդիայում հոդված գրելու համար:--Armen (քննարկում) 17:17, 21 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Կորած հոդված

Բարեւ իմ հայրենակիցներս

Հարցս այս է

Զաւէն Նալպանդեան (Զարեւանդ) էջը ստեղծեցի:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%A1%D6%82%D5%A7%D5%B6_%D5%86%D5%A1%D5%AC%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%A1%D5%B6_(%D4%B6%D5%A1%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%A4)

իսկ իմ մասնակից էջի վրայ Այն յօդուածները, որոնք ստեղծած եմ եւ որոնց մէջ ներդրում կատարած եմ. բոլոր յօդուածներու անունները նշուած են կապոյտ տառերով բացի «Զաւէն նալպանդեան - Զարեւանդ» անունը որը կարմիր տառերով է եւ այդ պատճառաւ եբր սեղմենք անունին վրայ հետեւեալ պատգամը կը տեսնէք »Ստեղծվում է «Զաւէն նալպանդեան - Զարեւանդ» էջը» ՞՞՞՞– Այս անստորագիր գրառման հեղինակն է Շաքէ Մանկասարեան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Շաքէ Մանկասարեան, էջը տեղափոխված է՝ առանց վերահղում թողելու:--Arsog (1985) 16:34, 8 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)

Կաղապար:Տեղեկաքարտ անձ (արեւմտահայերէն) Arsog (1985) Յարգելի հայրենակից

ԽՆդրեմ Առաջին հարցը Կաղապար:Տեղեկաքարտ անձ (արեւմտահայերէն) ստեղծուած էջին մէջ չի երեւում երբ արդէն խմբագրումը աւարտել է եւ յիշվել է այն:

Երկրորդ հարցը այս յղումին մէջ կրկին ստեղծվում է էջը «Յակոբ Յակոբեան - նկարիչ» էջը https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%85%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%A5%D5%A1%D5%B6_-_%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9&action=edit&redlink=1

որը արդէն ստեղծած եմ «Յակոբ Յակոբեան - նկարիչ» այս յղումով https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%85%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%A5%D5%A1%D5%B6_(%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9)

Կանխաւ շնորհակալ եմ ձեր օգնութեան համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Շաքէ Մանկասարեան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Շաքէ, նախ կաղապարի անունը փոքրատառով էիք գրել և դրա համար տեղեկաքարտը չէր երևում, երկրորդ՝ երբ հղում եք տալիս արևելահայերեն տարբերակին, ապա պետք է գրել արևելահայերեն հոդվածի ճիշտ վերնագիրը։ Տվյալ դեպքում ազգանունը գրել էիք արևմտահայերեն տարբերակով։ Հարգանգներով --BekoՔննարկում 20:22, 10 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Պատկեր տեղադրելու հարցով ձեզ կը դիմեմ

Յարգելի հայրենակից Բարեւներս Պատկեր տեղադրելու հարցով ձեզ կը դիմեմ Յղումը հետեւեալն է https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80._%D4%B5%D5%B2%D5%AB%D5%A1_%D5%8D._%D5%94%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB#.D5.8E.D5.A5.D6.80._.D4.B5.D5.B2.D5.AB.D5.A1_.D5.8D._.D5.94.D5.A1.D5.BD.D5.B8.D6.82.D5.B6.D5.AB.D5.AB_.D5.B8.D6.82.D5.BD.D5.B8.D6.82.D5.B4.D5.B6.D5.A1.D5.BD.D5.AB.D6.80.D5.B8.D6.82.D5.A9.D5.AB.D6.82.D5.B6.D5.B6.D5.A5.D6.80.D5.A8 իսկ պատկերը՝ Yeghya S Qasouni Վեր Եղիա Ս Քասունի.jpg

Շնորհակալութիւն կանխաւ Շաքէ ՞՞՞՞

Հարգելի՛ Շաքէ, նախ պատկերը պետք է բեռնեք որպես ոչ ազատ նիշք: Մանրամասները՝ այստեղ: Եվ քննարկման էջերում չենք մոռանում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում գտնվող մատիտի վրա ինչպես տրված է պատկերում:
:--Arsog (1985) 21:23, 13 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Պատկերներ տեղադրելու համար յատուկ թոյլտուութիւնը

Յարգելի Հայրենակիցներ


Վերջերս ստեղծեցի https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D5%8F%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%B3%D5%A5%D5%A1%D5%B6 Հարցս հետեւելան է

1-Բժիշկ Մկրտիչ Տարագճեանը ծանօթ բարեկամ է եւ ունիմ իր հետ նամակագրութիւն՝ ել-նամակ email Բժիշկ Մկրտիչ Տարագճեան: 2-Իր Քանդակ ստեղծագործութիւններու պատկերները կուզեմ աւելացնել ստեղծուած խմբագրուած պատկերասրահին մէջ 3-Ոնց կարող եմ ներկայացնել նրա թոյլտուութեան նամակը եւ որ բաժնում: 4-Կայ որեւէ նամակի պատճէն որը կարող եմ ուղարկել Բժիշկ Մկրտիչ Տարագճեանին եւ ինքն ալ իր հերթին նամակը ուղարկէ email հասցէով:

Ես քաջ տեղեակ չեմ եւ կուզեմ ցուցմունքներ: կանխաւ շնորհակալութիւն: Շաքէ Մանկասարեան ՞՞՞՞

Հարգելի՛ Շաքէ, մանրամասները կարող եք կարդալ այստեղ և այստեղ--Arsog (1985) 13:51, 15 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Ի՞նչպես կարելի է փոխել հոդվածի վերնագիրը

Բարև Ձեզ: Ի՞նչպես կարելի է փոխել հոդվածի վերնագիրը: Շնորհակալություն:

Այսպես, Սոնա Լևի ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:16, 17 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Բայց ինձ մոտ նման պատուհան չկա, ԱշոտՏՆՂ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սոնա Լևի (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Որոշ ժամանակ հետո կավելանա, Սոնա Լևի ջան, դեռ նորեկ եք :), մի քանի օր ինչքան հիշում եմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:49, 17 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ  ԱշոտՏՆՂ  :)

Ներբեռնուած պատկերը կայ բայց յղման ատեն պատկերը դուրս չի գար

Յարգելի Հայրենակիցներ

Ձեր ցուցմունքին եւ օգնութեան կը դիմեմ այս յղումը որուն մէջ պատկերը կայ սակայն երբ զետեղեցի ֆէյսպուք դիմատետրին մէջ դուրս չեկաւ պատկերը: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D5%80%D5%A1%D5%B3%D5%A5%D5%A1%D5%B6

Կանխաւ շնորհակալ եմ եւ այնքան շատ: Շաքէ Մանկասարեան --Շաքէ Մանկասարեան (քննարկում) 21:31, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]

Օգնություն

Բարև ձեզ, կօգնեք ինձ իմ Անգլիայի Սուպերգավաթ էջը ավելի լավը դարձնել --Արմեն Թադեւոսյան (քննարկում) 17:13, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հայ բոյժ

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AA_(%D5%A1%D5%B4%D5%BD%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)

Յարգելի Պարոն Մհեր

Խնդրեմ գլխատառ վերածել Բոյժ բառը որպէսզի ստեղծուած էջը երեւի:


Շնորհակալութիւն Շաքէ Մանկասարեան

Արված է--Ավետիսյան91 (քննարկում) 19:46, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Խորագիրի սկզբնատառերը

Յարգելի հայրենակից

Տուեալ յղումին խորագիրի սկզբնատառերը խնդրեմ ուղղէք: Լիբանանի հայկական Թատրոններ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D4%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Շնորհակալութիւն Շաքէ Մանկասարեան

Արված է։ --@ջեօ (քնն․) 19:06, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նույն թեմային վերաբերվող երկու կամ ավելի նյութեր

Բարև Ձեզ։ Այսօր բախվեցի նման մի խնդրի։ Վիքիպեդիայի գլխավոր էջում սեղմեցի «Պատմություն» բաժինը, ապա նկատեցի, որ Վիքիում բացակայում է «Հին Հունաստան» նյութը։ Ռուսերեն և անգլերեն տարբերակներից սկսեցի թարգմանել։ Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ Վիքիպեդիայում իրականում գոյություն ունեն առնվազն երկու նյութ, որոնք ես ինքս տեսա՝ «Հին Հունաստան» և «Հին Հունաստանի պատմություն» վերնագրերով։ Սրանք պարունակում են գրեթե նույն ինֆորմացիան։ Սակայն երկուսն էլ կիսատ են ու հագեցած տեղեկություններ չեն։ Ի՞նչ անել։ Իմ թարգմանածը ե՞ւս տեղադրել։ Շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռուբեն Ալեքս (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Ռուբեն Ալեքս, աշխատեք ավազարկղում, երբ ավարտեք, կհասկանանք հետագա անելիքը: Ձեր աշխատանքն ապարդյուն չի լինի:--Arsog (1985) 11:32, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հ.Գ. Անկեղծ ասած՝ ես չգտա Հին Հունաստանի պատմություն հոդվածը, իսկ Հին Հունաստան հոդվածը կարող եք բարելավել՝ ավելացնելով Ձեր թարգմանություններն ու աղբյուրները, քանի որ հոդվածը պիտակված է անաղբյուր:--Arsog (1985) 11:35, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կներեք վերնագիրը սխալ եմ հիշատակել։ Ստորև կցում եմ այդ թեմայի հղումը․https://hy.wikipedia.org/wiki/Հունաստանի_պատմություն: Այդ երկու նյութերը բովանդակային ու պատմաաշխարհագրական առումով նույն բնույթի են, ուստի կարծում եմ չարժե երկու և ավելի հոդված պահել վիքիտարածքում։ Շնորհակալ եմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռուբեն Ալեքս (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի՛ Ռուբեն Ալեքս, Վիքիում մոտեցումը հետևյալն է. կա Հայաստան հոդվածը և ածանցյալ Հայաստանի պատմություն հոդվածը, որից մի փոքր հատված տրվում է Հայաստան հոդվածում՝ {{Հիմնական հոդված}} կաղապարով ուղղորդելով հիմնական առավել ընդարձակ հոդվածին: Նույն կերպ Հին Հունաստան և Հունաստանի պատմություն հոդվածներում:  Կարևոր է՝ քննարկումներում Ձեր գրածից հետո պետք է ստորագրել՝ ավելացնելով ~~~~ կամ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում գտնվող կապույտ մատիտի վրա:--Arsog (1985) 14:30, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ձեր կողմից վերը նշված փաստարկի մասին տեղյակ եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ինչու պետք է նույն բովանդակային նյութը երկու կամ երեք անգամ տարբեր չափերով առկա լինի այս հարթակում։ Կարելի է հարթակում պահպանել հստակություն, այն է՝ Հունաստանի կամ որևէ այլ երկրի պատմությունը բաժանել ըստ ժամանակահատվածների, կամ տեղավորել մեկ ընդհանրական հոդվածի մեջ։ Վիքիի ներկայիս տեսքը թյուրիմացության և շփոթմունքի մեջ է գցում ընթերցողին, կամ հարթակի նյութերից օգտվել ցանկացողներին։ Շնորհակալություն։--Ռուբեն Ալեքս (քննարկում) 18:07, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հ․Գ․ Եւ չնայած նյութի վերաբերյալ առկա հոդվածների առատությանը, Վիքիի գլխավոր էջում Հին Հունաստանը մնում է չկցված այդ հոդվածներից որևէ մեկին:))--Ռուբեն Ալեքս (քննարկում) 18:10, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Ռուբեն Ալեքս, եթե նկատի ունեք «Պատմություն» պորտալի ներքնամասում առկա «Հին Հունաստան» կարմիր հղումը, ապա դա վերաբերում է ոչ թե հոդվածին, այլ պորտալին: Հին Հունաստան պորտալ Հայերեն Վիքիպեդիայում չկա:--Arsog (1985) 18:30, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Շատ լավ, տեղյակ չէի, որ դա պորտալի համար է կարմիր։ Շնորհակալություն պատասխանի համար:))--Ռուբեն Ալեքս (քննարկում) 18:40, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Կաղապարի օգտագործում

Ես ուզում եմ պատկերանիշի վերաբերյալ հոդված թարգմանել: Չէի՞ք ասի, ինչ տեղեկաքարտ օգտագործեմ: Անգլերեն հոդվածում Brand է: --Aleta Harutyunyan (քննարկում) 09:20, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Aleta Harutyunyan Կաղապար:Տեղեկաքարտ Ապրանքանիշը կարող եք օգտագործել:--Սամվելքննարկում 09:27, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Շատ լավ, ես պատկերանիշ էի գրում: Շնորհակալ եմ:--Aleta Harutyunyan (քննարկում) 09:32, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Սուրբ Նինոյի Առաքելությունը

Սուրբ Նինոն ծագումով կապադովկիացի է եղել: Նրա հայրը՝ Զաբիլոնը, առաջընթաց է ունեցել Հռոմի ռազմական գործում: Նինոյի մայրը՝ Սուսաննան, Երուսաղեմի պատրիաք Իոբենալի քույրն է եղել: Մայրը Նինոյին դաստիրակել է որպես քրիստոնյա, մուրացիկների ծառայության մեջ: Երբ Նինոն դառնում է 12 տարեկան, նրա ծնողնրը որոշում են իրենց նվիրել քրիստոնեական կյանքին, վաճառում են ողջ իրենց ունեցվածքն ու մեկնում Երուսաղեմ: Երուսաղեմում Նինոյի դաստիրակությունը հանձնում են Սառա Միաֆորին՝դվինցի քրիստոնյա կնոջ: Սառա Միաֆորից Նինոն իմանում է Աստծո շապկի՝ Մցխեթայում գտնվելու մասին: Սուրբ Նինոյի մոտ այնտեղ քրիստոնեություն քարոզելու ցանքություն է առաջանում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Karzax (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Karzax, հարց ունե՞ք։--Ավետիսյան91 (քննարկում) 18:58, 12 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նկար չի դրվում

Բարև ձեզ: Համակարգչից նկար բեռնել չի ստացվում, սեխմում եմ ՞նկար տեղադրել՞ հրահանգի վրա՝ հիերոգլիֆներ է տեղադրում: Ինչ անել? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարինե Մանուկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նկար բեռնելու համար պետք է սեղմել բեռնել նիշք (ֆայլ), այնուհետև Choose file սեղմել:--Սամվելքննարկում 12:54, 16 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Պատկեր տեղադրելու հարցով ձեզ կը դիմեմ

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%8A%D6%85%D5%B2%D5%B8%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6

Վերոյիշեալ յղումին մէջ Պատկերը չկայ թէպէտեւ մի քանի անգամ փորձեցի

Անդրանիկ Պօղոսեան ՀՀ նախագահի հրամանագիր.jpg

Անդրանիկ Պօղոսեան - Մայրենիի Դեսպան մետալակիր.jpg

px փոխեցի դարձեալ չստացվեց

Խնդրեմ ձեր լուծման կարիքը կայ Կանխաւ շնորհակալ Շաքէ Մանկասարեան

Շաքէ ջան, կարգավորեցի։--Ավետիսյան91 (քննարկում) 14:16, 16 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

նշեալ պատկերին փոխան պատկերասրահի պատկերն է դուրս գալիս

Բարեւներ

Յարգելի հայրենակից

Խնդրանք առաջին Ներքեւի յղումը ՖՊ դիմատետրի մէջ տեղադրելու պահին դուրս է գալիս պատկերասրահից մի այլ պատկեր: Նշեալ պատկերը տեղակարտի մէջ նշեալ պատկերը չի յայտնուում https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%8A%D6%85%D5%B2%D5%B8%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6

Խնդրանք երկրորդ ներքեւում նշեալ յղման պատկերը դիմատետրի ՖՊ մէջ դուրս չգար https://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A7%D5%AC_%D5%8E%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A5%D5%B3%D5%AB%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6

Ձեր օգնութեան կը դիմեմ Կանխաւ շնորհակալութիւններս Շաքէ Մանկասարեան--Շաքէ Մանկասարեան (քննարկում) 14:29, 16 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն։ Կարծես թե կարողացա անել Ձեր ուզածով։ Հիմա լա՞վ է։--Ավետիսյան91 (քննարկում) 15:00, 16 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Տեղեկաքարտի ստեղծում կամ փոփոխում

Տեսեք այս հղումով ներկայացված է Իսպանիան օլիմպիական խաղերում հոդվածը : Կկարողանամ արդյոք նույնպիսի տեղեկաքարտ ստեղծել նաև Բրազիլիայի համար

Իսպանիան 2016 ամառային օլիմպիական խաղերում

Ահա նաև Բրազիլիայի համար հոդվածը ռուսերենով: Կարծես թե չգտա Բրազիլիայի դրոշով տեղեկաքարտ : Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 12:09, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Արման Մովսիսյան, իհարկե կարելի է վերցնել Իսպանիայի տեղեկաքարտը և սեղծել նմանը, փոխարինելով Բրազիլիային որտեղ անհրաժեշտ է։ Օրինակ Իսպանիան օլիմպիական խաղերում տեղեկաքարտի բովանդակությունը, վերցված է այստեղից։ - Kareyac (քննարկում) 08:27, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Արման Մովսիսյան կարող եք օգտվել {{Բրազիլիան օլիմպիական խաղերում}} կաղապարից:--Սամվելքննարկում 08:39, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Kareyac իսկ մեդալների թիվը , կարծես թե այս կաղապարում չի լինում նշել մեդալների թիվը ? Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 12:55, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

|Ոսկի=0
|Արծաթ=0
|Բրոնզ=0

- Kareyac (քննարկում) 08:59, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նկար ավելացնել հոդվածում

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ նկար ավելացնել հոդվածում, փորձեցի, նույն անունով ուրիշ կար, նշեցի հետ գնալ (որ անունը փոխեմ)այծմ թույլ չի տալիս ավելացնել իբր կա, բայց ձնտրում եմ իմ նկարը չկա--նկարիչ (քննարկում) 09:48, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Գուցե պատասխանը գտնվի այստեղ, իսկ ո՞ր պատկերի մասին է խոսսը։ - Kareyac (քննարկում) 09:55, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարց

Բարև Ձեզ,ինչպես գտնեմ Մխիթար Գօշի «Դատաստանագիրք»-ը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռեբ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ, հարգելի Ռեբ։ «Դատաստանագիրք»-ը կարելի է գտնել Վիքիդարանում։ --@ջեօ (քնն․) 12:36, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]