Մասնակցի քննարկում:Շաքէ Մանկասարեան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Ուիքիփետիան Բարի գալուստ Ուիքիփետիա, Շաքէ Մանկասարեան :-)
Խորհրդարան Ուիքիփետիայի մասնակիցներուն անունով կ'ողջունեմ Ձեզ Ուիքիփետիայի հայերէն բաժինէն ներս։ Յոյսով ենք մեծ բաւականութիւն կը ստանաք մասնակցելով այս նախագիծին։

Ուշադրութիւն դարձուցէ՛ք աշխատանքի հիմնական սկզբունքներուն, աշխատեցէ՛ք վստահ ու միշտ ունեցէ՛ք լաւ ձգտումներ։

ստորագրելու համար պէտք է սեղմել այստեղ
Ուիքիփետիայի մէջ յօդուածները չեն ստորագրուիր (խմբագրողներու ցուցակը ինքնաբերաբար կը պահպանուի յօդուածին «Պատմութիւն» պատուհանին մէջ), բայց եթէ Դուք ցանկաք մասնակցիլ խորհրդարանին մէջ կամ առանձին յօդուածի քննարկման, ապա կը խնդրենք չմոռնալ ստորագրել Ձեր մեկնաբանութիւններու վերջաւորութեան աւելացնելով 4 ալիքանշաններէն (~~~~) կազմուած նշանագիրը կամ սեղմելով կապոյտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկին վերը)։

Ձեր մասնակցային էջին մէջ Դուք կրնանք գրել որոշ տեղեկութիւն Ձեր մասին. ըսենք այս կամ այն լեզուներու տիրապետելու կամ ալ հետաքրքրութիւններու մասին։

Եթէ հարցեր ունիք դիմեցէ՛ք օգնութեան համակարգին, կամ գրեցէ՛ք Հարցեր բաժինին մէջ կամ ալ խմբագրեցէ՛ք Ձեր քննարկման էջը. գրեցէ՛ք «Օգնեցէ՛ք ինծի» եւ շարադրեցէ՛ք բնագիրը, եւ Ձեզի անպայման կ'օգնեն։

Հաճելի խմբագրումներ կը մաղթենք։ Եւս մէկ անգամ բարի գալուստ Հայերէն Ուիքիփետիա։ Յարգանքներով՝ ~~~~

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպէ՞ս գրել հայերէն
Խմբագրման ուղեցոյց
Խուսափեցէ'ք տարածուած սխալներէն
Ուիքիփետիայի էութիւնը
Հեղինակային իրաւունքներ
Բառարան


Բարեւ յարգելի՛ Շաքէ Մանկասարեան, շնորհակալութիւն Ձեր կատարած աշխատանքին համար. սակայն պիտի խնդրեմ թարգմանութիւն կատարելէ ետք հետեւիլ վարը նշուած կէտերուն, որպէսզի աշխատանքը հասնի իր լրման: Կը մաղթենք յաջողութիւն յառաջիկային համար:--Azniv Stepanian (քննարկում) 18:48, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Անդադար ներդրման շքանշան
Շաքե ջան, այս շքանշանը քեզ քո անդադար խմբագրումների համար Թարգմանչի անկյուն նախագծում և Արևմտահայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար։ Անչափ ուրախ եմ ամեն օր Վիքիպեդիա մտնելով տեսնել քո ներդրումները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Համոզված եմ, որ միասին դեռ շատ ավելիին ենք հասնելու արևմտահայերեն բովանդակությունը բոլորին հասանելի դարձնելու գործում։ Լիլիթ (քննարկում) 07:55, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հունաստանի շքանշան[խմբագրել կոդը]

Հունական շքանշան
Հարգելի՛ Շաքէ Մանկասարեան, այս շքանշանը ձեզ Յունաստան հոդվածը արևմտահայերեն տեսքով հասանելի դարձնելու համար--Նորայր (∞) 11:48, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհաւոր՝ Հարգելի՛ Շաքէ Մանկասարեան, Ձեր խմբագրած «Արագած (արեւմտահայերէն)» յօդուածը ընտրուած է 2015 թուականի Նոյեմբեր 20-ին Գլխաւոր էջին վրայ ներկայացուելու համար։ Շնորհակալութիւն Ձեր ունեցած ներդրման համար։ --Արամ (քննարկում) 00:58, 19 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Այփիով խմբագրումներ[խմբագրել կոդը]

Հարգելի Շաքէ Մանկասարեան, խնդրում եմ չմոռանալ համակարգ մտնել։ Քանի որ երբեմն խմբագրումներ եք կատարում IP-ով, ձեր մի շարք խմբագրումներ այդպես էլ կորում են։ --Ջեօ 10:29, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Շաքէ Մանկասարեան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Հարգելի՛ Շաքէ Մանկասարեան, շնորհաւոր, Ձեր խմբագրած «Վազգէն Ա.» յօդուածը ընտրուած է 2016 թուականի 29 Յուլիսին Գլխաւոր էջին վրայ ներկայացուելու համար: Շնորհակալութիւն Ձեր ունեցած ներդրման համար: --Arsog 1985 20:33, 28 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Արևմտահայերեն խմբագրումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Շաքէ Մանկասարեան, նկատել եմ, որ արևմտահայերեն խմբագրումներ եք անում այս Վիքիպեդիայում։ Ապրիլի 1-ից Արևմտայերեն Վիքիպեդիան գործոււմ է, և արևմտահայերեն խմբագրումները պետք է կատարվեն միայն այնտեղ։ Այս Վիքիպեդիայում եղած բոլոր Արևմտահայերեն հոդվածները արդեն տեղափոխվել են https://hyw.wikipedia.org, և շուտով կջնջվեն։ Ապրիլ ամսին կատարած խմբագրությունները չկորցնելու համար՝ հոդվածի փոփոխված տեքստը տեղափոխեք արևմտահայերեն Վիքիպեդիայում եղած հոդվածի մեջ։ Ապրիլի սկզբին նորաստեղծ Վիքիի հոդվածները ջնջել էին, արևելահայերեն Վիքիպեդիայից հոդվածները բոտերով, զանգվածաբար տեղափոխելու համար, դա հնարավոր է Ձեր մոտ թյուր կարծիք ձևավորած լինի, թե հոդվածներ են ջնջում, բայց դա այդպես չէ։ Հարգանքով --BekoՔննարկում 10:09, 11 Ապրիլի 2019 (UTC)[reply]