Վիտոլդ Գոմբրովիչ
Վիտոլդ Գոմբրովիչ լեհ.՝ Witold Gombrowicz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալոշիցե, Gmina Sadowie, Opatów County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[4] |
Վախճանվել է | հուլիսի 24, 1969[1][5][6][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Վանս[1] |
Գերեզման | Ծովափնյա Ալպեր |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, բանաստեղծ-փաստաբան, ակնարկագիր, իրավաբան և վիպասան |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն և Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Ժանրեր | պատմվածք և վիպակ |
Գրական ուղղություններ | էքզիստենցիալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆերդիդուրկ[1], Տրանս Անտլանտիկ[1], Կոսմոս[1], Պոռնոգրաֆիա[1] և Ամուսնություն[1] |
Պարգևներ | |
Ամուսին | Rita Gombrowicz? |
Ներշնչել է
| |
Կայք | gombrowicz.net |
Witold Gombrowicz Վիքիպահեստում |
Վիտոլդ Մարիան Գոմբրովիչ (լեհ.՝ Witold Gombrowicz, օգոստոսի 4, 1904[1][2][3][…], Մալոշիցե, Gmina Sadowie, Opatów County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[4] - հուլիսի 24, 1969[1][5][6][…], Վանս[1]), լեհ վիպասան և դրամատուրգ է։ Նրա աշխատանքները բնութագրվում են խորը հոգեբանական վերլուծությամբ, որոշակի իմաստով պարադոքսալ և անհեթեթ, հակաազգայնական համը. 1937 թվականին հրատարակել է իր առաջին վեպը, Ferdydurke (Ֆրեդիդուրկա), որը ներկայացնում է իր թեմաները։ Անհասունության և երիտասարդության խնդիրները, ինքնության ստեղծումը 7 փոխազդեցություն ուրիշների հետ, հեգնական, քննադատական լեհական հասարակության և մշակույթի մեջ դասի դերի վերլուծություն։ Նա ձեռք է բերել ճանաչում միայն իր կյանքի վերջին տարիներին, սակայն այժմ համարվում է լեհական գրականության ամենագլխավոր կերպարներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքը Լեհաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոմբրովիչը ծնվել է Małoszyce-ում, Ռուսական կայսրության լեհական թագավորությում, հարուստ ամիրաների ընտանիքում։ Նա Յանի և Անտոնինայի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Իր ինքնակենսագրական ստեղծագործությունում, A Kind Of Testament (կտակի տեսակ), նա գրել է, որ իր ընտանիքը ապրել չորս հարյուր տարի Լիտվայում՝ Վիլնյուսի և Կաունասի միջև մի բնակավայրում, բայց տեղահանվել են, քանի որ իր պապը մեղադրվում էր 1863 թ. հունվարի ապստամբությանը մասնակցելու մեջ։ 1911 թվականին ընտանիքով տեղափոխվել է Վարշավա։ Ավարտելուց հետո ուսումը Saint Stanislaus Kostka-ի վարժարանում 1922 թվականին, սովորել է իրավաբանություն Վարշավայի համալսարանում (1927 թ. ստացել է մագիստրոսի աստիճան իրավաբանության ոլորտում) Գոմբրովիչը անց է կացրել մեկ տարի Փարիզում, որտեղ նա սովորել է Institut des Hautes-ի Միջազգային հարաբերություններ բաժնում, չնայած նա գոհ չէր իր ուսումից։ Ֆրանսիայում անց կացրած ժամանակը թույլ տվեց նրան մշտական շփման մեջ լինել այլ երիտասարդ մտավորականների հետ։
Երբ վերադարձավ Լեհաստան, սկսեց դիմել իրավական պաշտոնների համար և ունեցավ փոքր հաջողություններ։ 1920 թվականին սկսել է գրել, բայց շուտով թողել է լեգենդար վեպը, որի ձևը և առարկան պետք է դրսևորեր իր «վատ» և մութ կողմերը։ Նմանապես, փորձ է արել գրել հայտնի վեպը Tadeusz Kępiński-ի (Թադեուշ Կեպինսկի) հետ, բայց կնքվել է անհաջողությամբ. 1920-ական և 1930-ականներին նա սկսեց գրել պատմվածքներ, որոնք հետագայում տպագրվեցին «Հիշողություններ անհասունության ժամանակներից» (Memoirs Of A Time Of Immaturity) վերնագրի ներքո, այնուհետև խմբագրվել է Գոմբրովիչի կողմից, և հրատարակվել է «Bacacay» անվան տակ։ Bacacay-ը այն փողոցն է, որտեղ Գոմբրովիչը ապրել է իր Արգենտինա աքսորվելուց հետո։ Այս գրական սկզբից հետո, նրա ակնարկներն սկսեցին հայտնվել մամուլում, հիմնականում Kurier Poranny-ում (առավոտյան սուրհանդակ)։ Նա հանդիպում է այլ երիտասարդ գրողների և մտավորականների, ովքեր ձեւավորմում էին գեղարվեստական սրճարան Zodiak-ում եւ Ziemianska-ում, երկուսն էլ Վարշավայում. Ferdydurke(Ֆռեդիդուրկա)-ի հրապարակումը՝ իր առաջին վեպը, նրան բերեց հայտնություն գրողների շրջանում։
Աքսորումը Արգենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիջապես Երկրորդ Համաշխարհային Պատերազմի բռնկումից առաջ, Գոմբրովիչը մասնակցել է ծովային ճանապարհորդության լեհական Chrobry նավով դեպի հարավային Ամերիկա։ Երբ նա տեղեկացավ պատերազմի բռնկման մասին Եվրոպայում, նա որոշեց սպասել Բուենոս Այրեսում մինչև պատերազմի ավարտը, թեև նա դիմել էր Լեհաստանի զինվորական ուժերին 1941 թվականին, բայց համարվեց ոչ պիտանի զինվորական ծառայությանը. Գոմբրովիչը ստիպված էր մնալ Արգենտինայում մինչև 1963 թ. հաճախ՝ հատկապես պատերազմի ժամանակ, մեծ աղքատության մեջ։
1940 - ականների ավարտին Գոմբրովիչը փորձում էր ձեռք բերել հայտնություն Արգենտինայի գրողների շրջանում հրապարակելով հոդվածներ, տալով դասախոսություններ Fray Mocho սրճարանում, և վերջապես, 1947 թվականին հրապարակելով Ferdydurke-ի իսպաներեն թարգմանությունը իր ընկերների օգնությամբ՝ այդ թվում Virgilio Piñera։ Այսօր վեպի այս տարբերակը համարվում է գրական նշանակալի իրադարձություն Արգենտինայի գրականության պատմության մեջ։ Սակայն հրապարակվելուց հետո այն չի բերել մեծ հռչակ է հեղինակին, նմանապես Գոմբրովիչին հռչակ չի բերում «Ślub» դրամայի իսպաներեն տարբերակը 1948 թվականին։ 1947 թվականի դեկտեմբերից մինչև 1955 թվականի մայիս Գոմբրովիչը աշխատել է որպես բանկի դպիր Banco Polaco-ում, Pekao SA բանկի Արգենտինայի մասնաճյուղում և ծանոթացավ Zofia Chądzyńska-ի հետ, ով ծանոթացրեց նրան Բուենոս Այրեսի քաղաքական և մշակութային վերնախավի հետ. 1950 թվականին նա սկսեց գրել նամակներ Jerzy Giedroyc-ին և 1951 թվականից նրա աշխատանքները սկսեցին հրատարակվել Փարիզի Culture ամսագրում, որտեղ 1953 թվականին Dziennik-ի (Diaries)-ից կտորներ հայտնվեցին։ Նույն թվականին նա հրատարակեց աշխատանք, որը ներառում էր slub դրաման և Trans-Atlantyk վեպը, որի հիմնական թեման արտագաղթի աճն էր. 1956 թվականի հոկտեմբերից հետո Գոմբրովիչի գրած չորս գրքերը հայտնվել են Լեհաստանում և նրան բերել են մեծ հռչակ։
Իր Diary (օրագիր)-ում (1953–1968) Գոմբրովիչը ակնարկում է իր միասեռական փորձերի մասին ցածր դասի երիտասարդ տղամարդկանց հետ. թեմա, որը նա վերցրել է, երբ նրանից հարցազրույց էր վերցնում Dominique de Roux-ը «Կտակի միտեսակ»-ում (1973). 1960-ականներին Գոմբրովիչը ձեռք բերեց ճանաչվում ամբողջ աշխարհում և շատ իր աշխատանքներ թարգմանվեցին, այդ թվում Pornografia (պոռնկագրություն)-ն և Kosmos (տիեզերք)-ը. Նրա դրամաները բեմադրվել են բազմաթիվ թատրոններում ամբողջ աշխարհում, հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեդիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 http://culture.pl/en/artist/witold-gombrowicz
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.gombrowicz.net/-Detailed-chronology-.html
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոլդ Գոմբրովիչ» հոդվածին։ |
|