Վիտոլդ Գոմբռովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտոլդ Գոմբռովիչ
լեհ.՝ Witold Gombrowicz
Witold Gombrowicz by Bohdan Paczowski - detail.jpg
Ծնվել է օգոստոսի 4, 1904(1904-08-04)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Մալոշիցե, Gmina Sadowie, Opatów County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[7]
Վախճանվել է հուլիսի 24, 1969(1969-07-24)[8][1][4][9][5] (64 տարեկանում)
Վախճանի վայր Վանս[1][8]
Մասնագիտություն գրող, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, բանաստեղծ-փաստաբան, ակնարկագիր և հեղինակ
Լեզու լեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Լեհաստան
Կրթություն Uniwersytet Warszawski Wydział Prawa i Administracji
Ժանրեր պատմվածք, վիպակ և վեպ
Գրական ուղղություններ էքզիստենցիալիզմ
Ուշագրավ աշխատանքներ Ֆերդիդուրկ[1], Տրանս Անտլանտիկ[1], Կոսմոս[1], Պոռնոգրաֆիա[1] և Ամուսնություն[1]
Պարգևներ Ֆորմենտոր մրցանակ
Կայք gombrowicz.net
Witold Gombrowicz Վիքիպահեստում

Վիտոլդ Մարիան Գոմբռովիչ, (լեհ.՝ Witold Gombrowicz, օգոստոսի 4, 1904(1904-08-04)[1][2][3][4][5][6], Մալոշիցե, Gmina Sadowie, Opatów County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[7] - հուլիսի 24, 1969(1969-07-24)[8][1][4][9][5], Վանս[1][8]) լեհ վիպասան և դրամատուրգ է։ Նրա աշխատանքները բնութագրվում են խորը հոգեբանական վերլուծությամբ, որոշակի իմաստով պարադոքսալ և անհեթեթ, հակաազգայնական համը. 1937 - ին հրատարակել է իր առաջին վեպը, Ferdydurke(Ֆրեդիդուրկա), որը ներկայացնում է իր թեմաները։ Անհասունության և երիտասարդության խնդիրները, ինքնության ստեղծումը 7 փոխազդեցություն ուրիշների հետ, հեգնական, քննադատական լեհական հասարակության և մշակույթի մեջ դասի դերի վերլուծություն։ Նա ձեռք է բերել ճանաչում միայն իր կյանքի վերջին տարիներին, սակայն այժմ համարվում է լեհական գրականության ամենագլխավոր կերպարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմբռովիչը ծնվել է Małoszyce-ում, Ռուսական կայսրության լեհական թագավորությում, հարուստ ամիրաների ընտանիքում։ Նա Յանի և Անտոնինայի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Իր ինքնակենսագրական ստեղծագործությունում, A Kind Of Testament (կտակի տեսակ), նա գրել է, որ իր ընտանիքը ապրել չորս հարյուր տարի Լիտվայում՝ Վիլնյուսի և Կաունասի միջև մի բնակավայրում, բայց տեղահանվել են, քանի որ իր պապը մեղադրվում էր 1863 թ. հունվարի ապստամբությանը մասնակցելու մեջ։ 1911-ին ընտանիքով տեղափոխվել է Վարշավա։ Ավարտելուց հետո ուսումը Saint Stanislaus Kostka-ի վարժարանում 1922-ին, սովորել է իրավաբանություն Վարշավայի համալսարանում (1927 թ. ստացել է մագիստրոսի աստիճան իրավաբանության ոլորտում) Գոմբռովիչը անց է կացրել մեկ տարի Փարիզում, որտեղ նա սովորել է Institut des Hautes-ի Միջազգային հարաբերություններ բաժնում, չնայած նա գոհ չէր իր ուսումից։ Ֆրանսիայում անց կացրած ժամանակը թույլ տվեց նրան մշտական շփման մեջ լինել այլ երիտասարդ մտավորականների հետ։

Երբ վերադարձավ Լեհաստան, սկսեց դիմել իրավական պաշտոնների համար և ունեցավ փոքր հաջողություններ։ 1920 - ին սկսել է գրել, բայց շուտով թողել է լեգենդար վեպը, որի ձևը և առարկան պետք է դրսևորեր իր «վատ» և մութ կողմերը։ Նմանապես, փորձ է արել գրել հայտնի վեպը Tadeusz Kępiński-ի (Թադեուշ Կեպինսկի) հետ, բայց կնքվել է անհաջողությամբ. 1920-ական և 1930-ականներին նա սկսեց գրել պատմվածքներ, որոնք հետագայում տպագրվեցին «Հիշողություններ անհասունության ժամանակներից» (Memoirs Of A Time Of Immaturity) վերնագրի ներքո, այնուհետև խմբագրվել է Գոմբռովիչի կողմից, և հրատարակվել է «Bacacay» անվան տակ։ Bacacay-ը այն փողոցն է, որտեղ Գոմբռովիչը ապրել է իր Արգենտինա աքսորվելուց հետո։ Այս գրական սկզբից հետո, նրա ակնարկներն սկսեցին հայտնվել մամուլում, հիմնականում Kurier Poranny-ում (առավոտյան սուրհանդակ)։ Նա հանդիպում է այլ երիտասարդ գրողների և մտավորականների, ովքեր ձեւավորմում էին գեղարվեստական սրճարան Zodiak-ում եւ Ziemianska-ում, երկուսն էլ Վարշավայում. Ferdydurke(Ֆռեդիդուրկա)-ի հրապարակումը՝ իր առաջին վեպը, նրան բերեց հայտնություն գրողների շրջանում։

Աքսորումը Արգենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես Երկրորդ Համաշխարհային Պատերազմի բռնկումից առաջ, Գոմբռովիչը մասնակցել է ծովային ճանապարհորդության լեհական Chrobry նավով դեպի հարավային Ամերիկա։ Երբ նա տեղեկացավ պատերազմի բռնկման մասին Եվրոպայում, նա որոշեց սպասել Բուենոս Այրեսում մինչև պատերազմի ավարտը, թեև նա դիմել էր Լեհաստանի զինվորական ուժեչին 1941-ին, բայց համարվեց ոչ պիտանի զինվորական ծառայությանը. Գոմբռովիչը ստիպված էր մնալ Արգենտինայում մինչև 1963 թ. հաճախ՝ հատկապես պատերազմի ժամանակ, մեծ աղքատության մեջ։

1940 - ականների ավարտին Գոմբռովիչը փորձում էր ձեռք բերել հայտնություն Արգենտինայի գրողների շրջանում հրապարակելով հոդվածներ, տալով դասախոսություններ Fray Mocho սրճարանում, և վերջապես, 1947-ին հրապարակելով Ferdydurke-ի իսպաներեն թարգմանությունը իր ընկերների օգնությամբ՝ այդ թվում Virgilio Piñera։ Այսօր վեպի այս տարբերակը համարվում է գրական նշանակալի իրադարձություն Արգենտինայի գրականության պատմության մեջ։ Սակայն հրապարակվելուց հետո այն չի բերել մեծ հռչակ է հեղինակին, նմանապես Գոմբռովիչին հռչակ չի բերում «Ślub» դրամայի իսպաներեն տարբերակը 1948 թ-ին։ 1947 թ դեկտեմբերից մինչև 1955 մայիս Գոմբռովիչը աշխատել է որպես բանկի դպիր Banco Polaco-ում, Pekao SA բանկի Արգենտինայի մասնաճյուղում և ծանոթացավ Zofia Chądzyńska-ի հետ, ով ծանոթացրեց նրան Բուենոս Այրեսի քաղաքական և մշակութային վերնախավի հետ. 1950-ին նա սկսեց գրել նամակներ Jerzy Giedroyc-ին և 1951-ից նրա աշխատանքները սկսեցին հրատարակվել Փարիզի Culture ամսագրում, որտեղ 1953-ին Dziennik-ի (Diaries)-ից կտորներ հայտնվեցին։ Նույն թվականին նա հրատարակեց աշխատանք, որը ներառում էր slub դրաման և Trans-Atlantyk վեպը, որի հիմնական թեման արտագաղթի աճն էր. 1956-ի հոկտեմբերից հետո Գոմբռովիչի գրած չորս գրքերը հայտնվել են Լեհաստանում և բերին նրան մեծ հռչակ։

Իր Diary(օրագիր)-ում (1953–68) Գոմբռովիչը ակնարկում է իր միասեռական փորձերի մասին ցածր դասի երիտասարդ տղամարդկանց հետ. թեմա, որը նա վերցրել է, երբ նրանից հարցազրույց էր վերցնում Dominique de Roux-ը «Կտակի միտեսակ»-ում(1973). 1960-ականներին Գոմբռովիչը ձեռք բերեց ճանաչվում ամբողջ աշխարհում և շատ իր աշխատանքներ թարգմանվեցին, այդ թվում Pornografia (պոռնկագրություն)-ն և Kosmos (տիեզերք)-ը. Նրա դրամաները բեմադրվել են բազմաթիվ թատրոններում ամբողջ աշխարհում, հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]