Վիտաուտաս Կյարնագիս (ավագ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտաուտաս Կյարնագիս
Vytauto Kernagio skulptūra (2).jpg
Ծնվել էմայիսի 19, 1951(1951-05-19)
Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա
Մահացել էմարտի 15, 2008(2008-03-15)[1] (56 տարեկան)
Վիլնյուս, Լիտվա
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Ժանրերsung poetry?
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կինոդերասան և Երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ՊարգևներԼիտվայի ազգային մրցանակ և Լիտվայի Մեծ իշխան Գերդիմինասի շքանշանի հրամանատար
Vytautas Kernagis Վիքիպահեստում

Վիտաուտաս Կյարնագիս (լիտ.՝ Vytautas Kernagis, մայիսի 19, 1951(1951-05-19), Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 15, 2008(2008-03-15)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի ռեժիսոր, երգահան, երաժիշտ, էստրադային ներկայացումների կոնֆերանսյե, հեռուստահաղորդավար, Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր (2007 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտաուտաս Կյարնագիսի պլիտը Փառքի ծառուղում (Նիդա)

Ծնվել է Վիլնյուսում դերասան, ռեժիսոր Ալեքսանդրաս Կյարնագիսի և դերասանուհի Գրաժինա Բլինայտե-Կյարնագենի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության պետական կոնսերվատորիայի (այժմ՝ Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա) դերասանական վարպետության բաժինը, ապա, 1980 թվականին՝ թատերական արվեստի պետական ինստիտուտը։ 1975 թվականից Մոսկվայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում հեռակա սովորել է էստրադային ռեժիսուրա։

1975-1984 թվականներին եղել է Լիտվայի ԽՍՀ պետական ֆիլհարմոնիայի էստրադայի ռեժիսորը։ 1966-1968 թվականներին «Aisčiai» երաժշտական խմբի անդամ, 1970-1973 թվականներին՝ «Rupūs miltai» խմբի անդամ է եղել։ Kabaretas «Tarp girnų» (1979-1983 թվականներ), «Dainos teatras» (1985-1991 թվականներ) խմբերի հիմնադիրն ու ղեկավարն է[2]։

Վարել է տարբեր հեռուստատեսային ժամանցային հաղորդումներ։

Վիտաուտաս Կյարնագիսի գեղեզմանաքարը

Մահացել Է Վիլնյուսում ծանր հիվանդությունից (ստամոքսի քաղցկեղ), թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվական «Երգող պոեզիայի» հիմնադիրը շուրջ երկու հարյուր երգ է ստեղծել իր սեփական բանաստեղծությունների, ինչպես նաև Սիգիտաս Գյադայի, Մարցելիյուս Մարտինայտիսի, Յուոզաս Էրլիցկասի, Սաուկայտիտի, Վինցաս Միկոլայտիսի և այլ բանաստեղծների բանաստեղծությունների համար։ Ձայնագրել է երգերի ալբոմներ[2]։

1975 թվականին Վյաչեսլավ Գանելինի «Սատանի հարսնացուն» ռոք օպերայում («Velnio nuotaka», Կազիս Բորուտայի «Բալտարագիսի ջրաղացին» վիպակի հիման վրա, կինոֆիլմ և ձայնասկավառակ) ձայնագրել է Հիրդվայնիսի պարտիան։ Գեդրյուս Կուպրյավիչյուսի մյուզիքլում՝ «Կրակի հետևորդները» (U«gnies medžioklė su varovais», 1976 թվական) կատարել է Ռոլանդասի պարտիան, կոմպոզիտոր Մինդաուգաս Ուրբայտիսի մյուզիքլում՝ Սիգիտաս Գյադայի «Երգող և պարող Արտույտներ» («Dainuojantis ir šokantis mergaitės vieversėlis», 1981 թվական) բանաստեղծությունների հիման վրա։

Երգել է գլխավոր դերերում, խաղացել է հետևյալ կինոֆիլմերում՝ «Երբ ես փոքր էի» («Kai aš mažas buvau», 1968 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Փոքրիկ խոստովանություն» («Maža išpažintis», 1971 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Ներեցեք, խնդրում եմ» («Atsiprašau», 1982 թվական, ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս), ինչպես նաև «Ինչ-որ բան է պատահել» (Kažkas atsitiko, 1986 թվական, ռեժիսոր՝ Արթուրաս Պոզդնյակովաս) երաժշտական ֆիլմում [2]։

Համերգներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ (2002 թվական)
  • Լիտվայի ազգային մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2007 թվական)
Վիտաուտաս Կյարնագիսի հուշարձանը (Նիդա)
Վիտաուտաս Կյարնագիսի դազգահը (Վիլնյուս)

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին հիմնադրվել է Վիտաուտաս Կյարնագիսի բարեգործական հիմնադրամը, որի նպատակները ներառում էին հեղինակի և կատարողի մասին հիշողության պահպանումը և օնկոլոգիական հիվանդություններով տառապող անձանց օգնությունը՝ Վիտաուտաս Կյարնագիս կրտսերի ղեկավարությամբ[4]։
  • 2009 թվականին Նիդայում տեղի է ունեցել Կյարնագիսի հուշարձանի բացումը (հուշարձանի քանդակագործ՝ Ռոմաս Կվինտաս)[5]։
  • 2011 թվականին Վիլնյուսում՝ Գեդիմինո պողոտայում՝ երաժշտության և թատրոնի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել Կյարնագիսի հուշարձանի բացումը՝ բրոնզաձույլ նստարանով, որին կցված է Կյարնեգիսի կիթառը (ճարտարապետ՝ Ռիմիդաս Կազիցկաս և քանդակագործ՝ Դանիելյուս Սոպոգկան)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20080420122209/http://www.alfa.lt:80/straipsnis/c64857
  2. 2,0 2,1 2,2 VLE
  3. «Скончался маэстро Витаутас Кярнагис»։ ru.DELFI.lt։ ru.DELFI.lt։ 2008-03-15։ Վերցված է 2018-01-03 
  4. «Vytauto Kernagio fondas»։ Vytauto Kernagio fondas (լիտվերեն)։ Vytauto Kernagio fondas։ Վերցված է 2018-01-06 
  5. «Memorial sculpture to Vytautas Kernagis»։ Visit Neringa (լիտվերեն)։ Visit Neringa։ 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-06 
  6. «Скамейка с гитарой напомнит о Витаутасе Кярнагисе»։ Обзор։ Обзор։ 2011-10-22։ Վերցված է 2018-01-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rūta Ona Burytė (2006-01-17)։ «Vytautas Kernagis»։ Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն)։ Mokslo ir enciklopedijų leidybos centras։ Վերցված է 2018-01-06