Jump to content

Վիտաուտաս Ժալակյավիչյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտաուտաս Ժալակյավիչյուս
լիտ.՝ Vytautas Žalakevičius
Ծնվել էապրիլի 14, 1930(1930-04-14)[1]
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Մահացել էնոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Վիտովտ Մեծի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար
ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
IMDbID ID 0952377

Վիտաուտաս Ժալակյավիչյուս (լիտ.՝ Vytautas Žalakevičius, ապրիլի 14, 1930(1930-04-14)[1], Կաունաս, Լիտվա - նոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի խորհրդային կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտաուտաս Ժալակյավիչյուսը սովորել է Կաունասի «Աուշռոս» գիմնազիայում, որից հետո, 1948-1950 թվականներին ուսանել է Կաունասի համալսարանի էլեկտրոնիկայի ֆակուլտետում` ստանալով ռադիոինժեների մասնագիտություն։ 1951 թվականին ընդունվել է ԿՀՊԻ և Միխեիլ Ճիաուրելիի և Գրիգորի Ալեքսանդրովի մոտ սովորել ռեժիսուրա։ 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Լիտվայի կինոստուդիայում։

1965 թվականին Ժալակյավիչյուսի կողմից նկարահանված «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարը, ռեժիսորին միջազգային ճանաչում բերեց, որի շնորհիվ նա արժանացավ Լենինյան Կոմերիտմիության (1966 թ.) և ԽՍՀՄ Պետական մրցանակներին (1967 թ.): Իսկ նրա «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1973 թ.) կինոնկարը Մոսկվայի 8-րդ կինոփառատոնում շահել է Ոսկե մրցանակը[2]։

1961 թվականից Ժալակյավիչյուսը Լիտվական կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1974-1980 թվականներին ապրել է Մոսկվայում և աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Դասավանդել է սցենարիստների բարձրագույն դասընթացներում։ Նա եղել է կինեմատոգրաֆիայի գծով Լիտվայի պետկոմի համանախագահը, Լիտվայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։ 1991 թվականին նրա համատեղ ջանքերով հիմնադրվել է «2000» կինոստուդիան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտաուտաս Ժալակյավիչյուսը 1972 թվականին ամուսնացած է եղել դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոյի հետ, իսկ հետո ամուսնացել է դերասանուհի Դանգուոլե Բաուկայտեի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումՆերդրում
1956ՋրահեղձըSkenduolisռեժիսոր
1957Քանի դեռ ուշ չէKol nevėlu...ռեժիսոր
1959Ադամն ուզում է մարդ լինելAdomas nori būti žmogumiռեժիսոր, սցենարիստ
1960Կենդանի հերոսներGyvieji didvyriaiռեժիսոր, սցենարիստ
1963Մեկ օրվա ժամանակագրությունVienos dienos kronikaռեժիսոր, սցենարիստ
1965Ոչ ոք չէր ուզում մեռնելNiekas nenorėjo mirtiռեժիսոր, սցենարիստ
1968ԶգացմունքներJausmaiսցենարիստ
1970Կլինի կյանքAve, Vitaսցենարիստ
1970Կոլումբոսի մասին ողջ ճշմարտությունըVisa teisybė apie Kolumbąռեժիսոր, սցենարիստ
1972Այդ քաղցր բառը` ազատությունTas saldus žodis – laisvėռեժիսոր, սցենարիստ
1974ՎթարАварияռեժիսոր, սցենարիստ
1974Սադուտո տուտոSadūto tūtoսցենարիստ
1978ԿենտավրոսներКентавры (Kentaurok)ռեժիսոր, սցենարիստ
1978Մինչև արյան վերջին կաթիլըDo krwi ostatniej…դերասան
1979Սատանայի ծնունդըVelnio sėklaսցենարիստ
1980Անհայտ մարդու պատմածըРассказ неизвестного человекаռեժիսոր, սցենարիստ
1980ՓաստFaktasսցենարիստ
1980Կանաչ տիկնիկը (Երիտասարդություն)Зелёная куколка (Молодость)սցենարիստ
1982Ներեցեք, խնդրեմAtsiprašauռեժիսոր, սցենարիստ
1984Նրա կնոջ խոստովանությունըJo žmonos išpažintisսցենարիստ
1987Կիրակին դժոխքումSavaitgalis pragareռեժիսոր, սցենարիստ
1990ՄարյուսMariusսցենարիստ
1991Չհանգած լուսնի վիպակըПовесть непогашенной луныսցենարիստ
1991Ծովից ելնող գազանըŽvėris, kylantis iš jūrosռեժիսոր, սցենարիստ
1994Ես չգիտեմ ով եմ եսAš nežinau, kas aš esuսցենարիստ
2000Էլզայի կյանքըElzė iš Gilijosսցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «8th Moscow International Film Festival (1973)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 271