Jump to content

Իրինա Միրոշնիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Միրոշնիչենկո
Ծնվել էհուլիսի 24, 1942(1942-07-24)
ԾննդավայրԲառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2023(2023-08-03) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1965)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Իրինա Պետրովնա Միրոշնիչենկո (ռուս.՝ Ирина Петровна Мирошниченко, հուլիսի 24, 1942(1942-07-24), Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2023(2023-08-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս կինոդերասանուհի, երգչուհի, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի հուլիսի 24-ին Բառնաուլում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նրա հայրը՝ կրտսեր քաղղեկ Պյոտր Իսաևիչ Վայնշտեյնը[1], ուղարկվել էր Մոսկվայից Սիբիրյան ռազմական օկրուգի 22-րդ պահեստային հրաձգային գնդի կազմում[2]։ 1944 թվականին մոր հետ վերադարձել է Մոսկվա (հայրը տեղափոխվել է Սիբիրի ռազմական օկրուգի շտաբ և միացել ընտանիքին 1945 թվականի օգոստոսին զորացրվելուց հետո)։

Իրինա Միրոշնիչենկոն 6-8 տարեկանում Գնեսինների անվան ուսումնարանին կից դպրոցում սովորել է ջութակ նվագել։ Դպրոցում սովորելու ընթացքում սովորել է նաև Լենինյան կոմերիտմիության թատրոնին կից ստուդիայում։ Այնտեղ նա հանդիպել է դրամատուրգ Միխայիլ Շատրովի հետ, ով իրենից ինը տարով մեծ էր։ 1960 թվականին նրանք ամուսնացել են[3]։

1961 թվականին ընդունվել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Վասիլի Մարկովի կուրս)[4]։ Երրորդ կուրսում կատարել է նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» (ռուս.՝ «Я шагаю по Москве») ֆիլմում։

Դպրոց-ստուդիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ Նրա կատարած դերերից են Մաշան «Ճայը», տիկին Չիվլին «Իդեալական ամուսինը», Ժենյան «Վալենտին և Վալենտինա», Մաշան «Երեք քույր», Դաշան «Соло для часов с боем», Ասյան «Այրին», Ինգան «Ազատության առաջին օրը», Սերաֆինա Դելլա Ռոզան «Դաջված վարդը», Արկադինան «Ճայը», Ռանևսկայան Ա.Պ. Չեխովի «Բալենու այգին» ներկայացումներում և այլն։

Կինոյում դերասանուհու առաջին մեծ աշխատանքը եղել է հետախույզ Գալինա Օրտինսկայայի դերը «Նրանց ճանաչում էին դեմքով» (1966) ֆիլմում։ Ա. Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում Իրինա Միրոշնիչենկոն կատարել է Մարիամ Մագդաղենացու դերը։ Նա նաև նկարահանվել է «Քեռի Վանյան», «Կրեմլի ղողանջներ», «Զինվորը եկավ ռազմաճակատից», «...Եվ այլ պաշտոնատար անձինք», «Դուք երազում էլ չեք տեսել...», «Կարմրահեր, ազնիվ, սիրահարված», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ձմեռային բալ» (2-րդ և 3-րդ մասեր), «Լոռամիրգ շաքարի մեջ» ֆիլմերում։

1972 թվականին «Այդ քաղցր բառը՝ ազատություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչյուսի հետ, որը դարձել է նրա երկրորդ ամուսինը։ Ամուսնությունը տևել է վեց ամիս։ Մի քանի տարի անց նա երրորդ անգամ ամուսնացել է թատրոնի իր գործընկեր Իգոր Վասիլևի հետ։ Հինգ տարի անց նրանք ամուսնալուծվել են[3]։

2023 թվականի հուլիսի 24-ին՝ իր ծննդյան օրը, Իրինա Միրոշնիչենկոն վատացել է։ Դերասանուհին մի քանի օր բուժվել է տանը, սակայն երբ ջերմությունը հասել է 40 աստիճանի, դիմել է բժիշկի։ Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է գրիպ՝ բարդություններով, երկու երիկամների կիստաներ և ստամոքսի պատերի խտացում։ Բացի այդ, կինոյի դերասանուհու մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել։ Օգոստոսի 1-ին դերասանուհու մոտ առաջացրել են դեղորայքային քուն։ Մահացել է 2023 թվականի օգոստոսի 3-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցում՝ գիտակցության չգալով[5]։

  • Հայրը՝ Պյոտր Իսաևիչ (Իսահակովիչ) Վայնշտեյն (1915-1984)[6][7], ծնունդով եղել է Պոդոլսկի նահանգի Ուշիցկի շրջանի Դունաևցի բնակավայրից[8]։ Պատերազմից հետո վերադարձել է հաշմանդամ, աշխատել է պոլիկլինիկայում որպես տնտեսվարող, այնուհետև մինչև կյանքի վերջը Խիմկիի Արտյոմի անվան առողջարանում[9]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ իրենց դուստրն ավարտել է թատերական դպրոցը։
  • Մայրը՝ Եկատերինա Անտոնովնա Միրոշնիչենկո (1912-2005), սովորել է դերասանական մասնագիտություն Ալեքսանդր Թաիրովի մոտ, բայց իր առաջին ամուսնու (և Իրինայի եղբոր՝ Ռուդոլֆի հոր)՝ Իվան Իգնատևիչ Տոլպեժնիկովի (1900-1937) ձերբակալությունից հետո նրա կարիերան, չհասցնելով սկսել, ընդմիշտ ավարտվել է։ Աշխատել է Մոսկոնցերտում, որտեղ հանդիպել է իր երրորդ ամուսնուն (1965 թվականից), նվագակցող Յակով Պինխուսովիչ Ռոզենկերին (ծնվ.՝ 1937)[10][11][12]։
  • Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆ Իվանովիչ Տոլստյակով (մահ.՝ 1995), աշխատել է «Իզվեստիա» թերթի խմբագրությունում՝ որպես վարորդ։
  • Առաջին ամուսինը (1960-1972)՝ Միխայիլ Ֆիլիպովիչ Շատրով (1932-2010), դրամատուրգ, սցենարիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1983)։
  • Երկրորդ ամուսինը (1972)՝ Վիտաուտաս Պրանովիչ Ժալակյավիչյուս (1930-1996), կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980), Լիտվայի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1967)։
  • Երրորդ ամուսինը (1975-1980)՝ Իգոր Ալեքսեևիչ Վասիլև (1938-2007), դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)։

Իրինա Միրոշնիչենկոն երեխաներ չի ունեցել։

1994 թվականին «Հրաշքների դաշտ» (ռուս.՝ «Поле чудес») շոուի ապրիլմեկյան կատակերգական թողարկման ժամանակ հայտարարվել է ծրագրի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի և Իրինա Միրոշնիչենկոյի «հարսանիքի» մասին[13]։ Հետագա թողարկումներից մեկում Իրինա Պետրովնան հայտարարել է, որ իրեն երկար ժամանակ հարցեր են ուղղել՝ չհավատալով, որ դա ընդամենը եղել է ապրիլմեկյան կատակ[14]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1965Սև մարդ (զանգվածային տեսարան) — «Կապույտ թռչուն», ըստ Մորիս Մետերլինկի պիեսի
  • 1966ուսուցչուհի Բելոբորոդովա – «Ծանր մեղադրանք», ըստ Լև Շեյնինի պիեսի, ռեժ.՝ Բորիս Լիվանով
  • 1967Զինա – «Առօրյա և տոն օրեր», ըստ Ալեքսանդր Գալիչի և Ի. Գրեկովի պիեսի
  • 1968Փերի Բիրյուլինա – «Կապույտ թռչուն», ըստ Մ. Մետերլինկի պիեսի
  • 1968 – Ասյա – «Այրին», ըստ Ա. Շտեյնի պիեսի
  • 1968 – Օլգա – «Երեք քույր», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո, Նինա Լիտովցևա, Իոսիֆ Ռաևսկի
  • 1968 – Մաշա Շամրաևա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Բորիս Լիվանով
  • 1969Ինգա – «Ազատության առաջին օրը», ըստ Լեոն Կչուչկովսու պիեսի
  • 1970Կոլինենկո – «Միակ վկան», ըստ Լեոնիդ Տուրի և Պյոտր Տուրի պիեսի
  • 1971միսիս Չիվլիи – «Իդեալական ամուսինը», ըստ Օսկար Ուայլդի պիեսի, ռեժ.՝ Վիկտոր Ստանիցին
  • 1971 – Ժենյա – «Վալենտին և Վալենտինա», ըստ Միխայիլ Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 1973Կլավա Պոլուոռլովա – «Հին Նոր տարի», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 1973 – Դաշա Վիսոցկայա[17] – «Соло для часов с боем», ըստ Օսվալդ Զագրադնիկի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև
  • 1974Պուշկինա – «Վերջին օրերը», ըստ Միխայիլ Բուլգակովի պիեսի
  • 1975Կարամզինա – «Պղնձե տատիկը», ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև, Օլեգ Եֆրեմով
  • 1975 – Իվա – «Էշելոն», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ ԱՆատոլի ԷՖրոս
  • 1976Լյուբով Կրոխինա – «Уходя, оглянись!», ըստ Էդուարդ Վոլոդարսկու պիեսի
  • 1976 – Մաշա – «Երեք քույր», ըստ Անտոն Չեխովի պիեսի [նոր խմբագրություն]
  • 1977Սպիրիդոնովա – «Վեցը հուլիսի», ըստ Մ. Շատրովի պիեսի
  • 1977 – Աննա Պետրովնա«Իվանով», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 1977 – Տատյանա Ալեքսեևնա – «Չեխովյան էջեր», ըստ Անտոն Չեխովի ստեղծագործությունների
  • 1977 – Ռաևսկայա – «Հետադարձ կապ», ըստ Ալեքսանդր Գելմանի պիեսի
  • 1977 – Ֆիկելմոն – «Պղնձե տատիկը», ըստ Լ. Զորինի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև, Օլեգ Եֆրեմով
  • 1982Սերաֆինա դելլա Ռոզա – «Դաջված վարդը», ըստ Թենեսի Ուիլյամսի պիեսի, ռեժ.՝ Ռոման Վիկտյուկ
  • 1982 – Աննա – «Գողացված երջանկություն», ըստ Իվան Ֆրանկոյի պիեսի, ռեժ.՝ Ռոման Վիկտյուկ
  • 1984Արկադինա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 1987Դերասանուհի – «Սադափե Զինաիդան», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 1988Կատյա – «Արծաթե հարսանիք», ըստ Ալեքսանդր Միշարինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով, Ռոզա Սիրոտա
  • 1988 – Ելենա Անդրեևնա – «Քեռի Վանյան։ Տեսարաններ գյուղական կյանքից», ըստ Անտոն Չեխովի պիեսի
  • 1988 – Էսթեր – «Էկվուս», ըստ Պետեր Շեֆֆերի պիեսի, ռեժ.՝ Ն. Սկորիկ
  • 1989Լիդիա Պավլովնա – «Բարբարոսներ», ըստ Մաքսիմ Գորկու պիեսի
  • 1990Կատյա – «Մոսկովյան երգչախումբ», ըստ Լյուդմիլա Պետրուշևսկայայի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով, Ռոզա Սիրոտա
  • 1991Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա«Բալի այգին», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
  • 2000Կատյա – «Միշայի հոբելյանը», ըստ Ա. Գելմանի և Ռ. Նելսոնի պիեսի, ռեժ.՝ ՕԼեգ Եֆրեմով
  • 2001Արկադինա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի – նոր խմբագրություն
  • 2003Պիեռա – «Մի քիչ քնքշություն», ըստ Ա. Նիկոլաիի պիեսի, ռեժ.՝ Արկադի Կաց (Փոքր բեմ)
  • 2004տիկին Պերնել, Օրգոնի մայրը – «Տարտյուֆ», ըստ Մոլիերի պիեսի, ռեժ.՝ Նինա Չուսովա
  • 2011Մաթիլդա – «Իմ թանկագին Մաթիլդա», ըստ Իսրայել Հորովիցի պիեսի, Չեխովի անվան ՄԳԹ
  • 2015Թագուհի — «Հրացանակիրները։ Սագա։ Մաս առաջին», ռեժ.՝ Կոնստանտին Բոգոմոլով, Չեխովի անվան ՄԳԹ
  • 2022 – «Թատերական վեպ», ըստ Մ. Բուլգակովի վեպի, ռեժ.՝ Մ. Բրուսնիկինա, Չեխովի անվան ՄԳԹ

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963 ֆ Ես քայլում եմ Մոսկվայում Я шагаю по Москве Կատյա, Կոլկայի քույրը
1966 ֆ Նրանց ճանաչում էին միայն դեմքով Их знали только в лицо Գալինա Օրտինսկայա, երգչուհի
1966 ֆ Թագավորական ռեգատա Королевская регата Վիոլետա, քանդակագործ ուսանող, Յուհանի ընկերուհին
1966 ֆ Անդրեյ Ռուբլյով Андрей Рублёв Մարիամ Մագդաղենացի
1968 ֆ Նիկոլայ Բաուման Николай Бауман Նադեժդա Բաուման
1968 ֆ Ռեզիդենտի սխալը Ошибка резидента Ռիտա
1969 ֆ Շտրիխներ Վ. Ի. Լենինի դիմանկարին Штрихи к портрету В. И. Ленина Նատաշա Գոպներ
1970 ֆ Քեռի Վանյան Дядя Ваня Ելենա Անդրեևնա Սերեբրյակովա
1970 ֆ Կրեմլյան ղողանջներ Кремлёвские куранты Քլեր Շերիդան
1970 ֆ Առաքելություն Քաբուլում Миссия в Кабуле Մարինա Սուրիցկայա
1971 ֆ Զինվորը եկավ ռազմաճակատից Пришёл солдат с фронта Վերա Կուրկինա
1971 ֆ Դավադրություն Заговор Շու Հոլբրուք
1972 ֆ Այդ քաղցր բառը՝ ազատություն Это сладкое слово — свобода! Մարիա
1973 ֆ Այստեղ մեր տունն է Здесь наш дом Նինա Շչյոգելևա
1974 ֆ Միակ ճանապարհը Единственная дорога Գորդանա
1974 ֆ Ավտովթար Авария Սիմոնա
1975 ֆ Վստահություն Доверие Մարիա Անդրեևա
1975 ֆ Վախ բարձրությունից Страх высоты Իննա Կրոտովա
1976 ս Մի միկրոշրջանում В одном микрорайоне Մաշա Դրուժինինա
1976 ֆ ...Եվ այլ պաշտոնատար անձինք …И другие официальные лица Իննա Վլադիմիրովնա
1978 ֆ Գաղտնի ծառայության գործակալը Агент секретной службы Լիդիա Ֆլորյա
1978 ֆ Սեր իմ, տխրություն իմ Любовь моя, печаль моя Սերվինազ
1978 ֆ Տարօրինակը Чудак Նիխալ
1978 ֆ Հետաքննության հանձնաժողով Комиссия по расследованию Աննա Իվանովնա Վերխովցևա
1978 ֆ Однокашники Նատալյա Լատիշևա
1979 ֆ Бабушки надвое сказали… կամեո
1979 ֆ Կվերադառնանք աշնանը Вернёмся осенью բժիշկ Նադյա
1980 ֆ Դուք երազում էլ չեք տեսել... Вам и не снилось… Լյուդմիլա Սերգեևնա, Կատյայի մայրը
1980 ֆ Հին Նոր տարի Старый Новый Год Կլավա Պոլուոռլովա
1981 ֆ Գլխարկ Шляпа Ջրահարս
1982 ֆ Հեռանալիս հետ նայիր Уходя, оглянись... Լյուբով Կրոխինա, մայր
1982 ֆ Մասնագիտությունը՝ քննիչ Профессия — следователь Նատալյա Բորիսովնա Կրոշինա
1983 ֆ Ճանաչել մեղավոր Признать виновным Վիկտորյա Պավլովնա Բոյկո
1983 ֆ Խափանման միջոց Мера пресечения Անտոնինա Ստեպանովնա Մուրավյովա, կոմբինատի տնօրեն
1984 ֆ Рыжий, честный, влюблённый րու Ալիսա, ուսուցչուհի
1984 ֆ Ժառանգություն Наследство Վարվառա Շումովա
1985 ֆ Անհարմար մարդ Неудобный человек Տաիսիա
1986 ֆ Մադամ Վոնգի գաղտնիքները Тайны мадам Вонг մադամ Վոնգ
1986 ֆ Բողոք Жалоба Սվետլանա Սերգեևնա Դոլինինա, լրագրող
1987 ֆ Հեծյալները Наездники
1987 ֆ Կրկնուսույցը Репетитор կամեո
1989 ֆ Բնավորությունները չեն համընկել Не сошлись характерами Նատալյա Յուրևնա Գորոխովա, ընտանեկան հոգեբան
1990 ս Աշխարհն այլ չափումներում Мир в другом измерении Նադեժդա Նիկոլաևնա, դատախազ
1990 ֆ Ձմեռային բալ 2 Зимняя вишня 2 Յուլյա, Վադիմի կինը
1990 ֆ Клюква в сахаре Ագնեսա
1995 ֆ Ձմեռային բալ 3 Зимняя вишня 3 Յուլյա, Վադիմի կինը
2004 ֆ Հրաժեշտի արձագանք Прощальное эхо Աննա Սերգեևնա, Շուվալովի մայրը
2006 ս Կապիտանի երեխաները Капитанские дети Ժենյայի մայրը
2017 ֆ Ձմեռային բալ 4 Зимняя вишня 4 (անավարտ) Յուլյա

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 – «Я так люблю» – գրամպլաստինկա (երգերի տեքստի և երաժշտության հեղինակ՝ Անդրեյ Նիկոլսկի), Russian disk R60 01229
  • 1994 – «Когда со мной ты рядом» – ալբոմ, ձայներիզ
  • 1995«Я – актриса» – ալբոմ, CD
  • 1998 – «Коренная Москвичка» – ալբոմ, CD
  • 2001 – «Актёр и песня. Ирина Мирошниченко» – ալբոմ, CD
  • 2002 – «Имена на все времена. Ирина Мирошниченко» – ալբոմ, CD
  • «На дом» ապրանքների կատալոգի գովազդ
  • «Кальций-Д3 Никомед» գովազդներ (3 հոլովակ)

Ճանաչում և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (դեկտեմբերի 31, 1976) – խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[18]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (հոկտեմբերի 18, 1988) – խորհրդային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[19]
  • Պատվո շքանշան (հոկտեմբերի 23, 1998) – թատերական արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 100-ամյակի կապակցությամբ[20]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2008 թվականի ապրիլի 24) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[21]
  • Բարեկամության շքանշան (2015 թվականի դեկտեմբերի 1) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[22]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2021 թվականի հոկտեմբերի 1) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[23]

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ирина Мирошниченко. „Встречи на Моховой“» («Հինգերորդ ալիք», 2010)[24]
  • Իրինա Միրոշնիչենո։ «Բացահայտումներ» (ռուս.՝ «Ирина Мирошниченко. „Откровения“», «Առաջին ալիք», 2011)[25]
  • «Իրինա Միրոշնիչենկո։ «Ես գիտեմ, թե ինչ է սերը» (ռուս.՝ «Ирина Мирошниченко. „Я знаю, что такое любовь“», «Առաջին ալիք», 2017)[26][27]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ирина Петровна Мирошниченко в Энциклопедии ТАСС». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Сведения о личном составе (П. И. Вайнштейн на сайте «Память народа»)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 Алевтина Летописцева Мобильная блондинка // Атмосфера. — 2012. — С. 72-79.
  4. Школа-студия МХАТ, Персоналии Արխիվացված 2015-06-29 Wayback Machine
  5. «Умерла Ирина Мирошниченко». РИА Новости (ռուսերեն). 20230803T1240. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Ирина Мирошниченко о желании быть яркой, любви к Франции и счастливом детстве». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Учётно-послужная карточка Петра Исааковича Вайнштейна (с фотографией) на сайте «Память народа»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Мирошниченко (Вайнштейн) Пётр Исаевич в учётно-послужной картотеке на сайте «Память народа»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Ирина Мирошниченко: «До сих пор продолжаю мечтать, наивно надеясь, что мечты сбудутся»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Лариса Каллиома (2006 թ․ մարտի 16). «Ирина Мирошниченко в суде делит квартиру с мужем своей покойной матери» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  11. «Ирина Мирошниченко предала отчима» (ռուսերեն). sobesednik.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  12. «Определение СК по гражданским делам Московского городского суда от 2 июня 2011 г. N 33—16585». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  13. Поле чудес 1994 (01.04.1994) ՅուԹյուբում
  14. Поле чудес 1995 (22.12.1995) ՅուԹյուբում
  15. [Гарон, Лана.] Педагогика – любовь моя : Արխիվացված 2012-03-15 Wayback Machine Интервью с Владимиром Андреевым
  16. См. об этом, напр.: С. И. Дёмин В кривых коридорах ООН: воспоминания москвича Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. М.: Институт общегуманитарных исследований, 2005ISBN 5-88230-182-3
  17. Колесова Н. Ирина Мирошниченко. Вольная птица Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Планета Красота. 2009. № 9-10.
  18. «Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  19. «Указ Президиума Верховного Совета РСФСР от 18 октября 1988 года «О присвоении почётного звания «Народный артист РСФСР» Мирошниченко И. П.»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Указ Президента Российской Федерации от 23 октября 1998 г. № 1300 Արխիվացված 2014-03-07 Wayback Machine
  21. Указ Президента РФ(չաշխատող հղում)
  22. «Указ Президента Российской Федерации от 01.12.2015 № 584 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «Указ Президента Российской Федерации от 01.10.2021 г. № 558 «О награждении государственными наградами Российской Федерации»». publication.pravo.gov.ru (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2021 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. ««Ирина Мирошниченко. Встречи на Моховой». Телепередача». www.5-tv.ru (ռուսերեն). Пятый канал. 2010 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  25. ««Ирина Мирошниченко. Откровения». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2012 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  26. ««Ирина Мирошниченко. Я знаю, что такое любовь». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2017 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  27. ««Ирина Мирошниченко. Я знаю, что такое любовь». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2017. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Стишова Е. Ирина Мирошниченко // Актёры советского кино. Вып. 9. / Ред-сост. А. М. Сандлер. М.: Искусство, 1973. С.184—197.
  • Шацилло Д. Ирина Мирошниченко // Советский экран. 1983. № 6.
  • Виктюк Р. Проверка на призвание [: Ирина Мирошниченко] // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.75—90.
  • Мирошниченко И. П. Расскажу… М. Астрель: Олимп, 2011, 351 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Միրոշնիչենկո» հոդվածին։