Վիտաուտաս Կյարնագիս Ավագ
Վիտաուտաս Կյարնագիս Ավագ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 19, 1951 Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 15, 2008[1] (56 տարեկան) Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Ժանրեր | sung poetry? |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Վիտաուտաս Կյարնագիս (լիտ.՝ Vytautas Kernagis, մայիսի 19, 1951, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 15, 2008[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի ռեժիսոր, երգահան, երաժիշտ, էստրադային ներկայացումների կոնֆերանսյե, հեռուստահաղորդավար, Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր (2007 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիլնյուսում դերասան, ռեժիսոր Ալեքսանդրաս Կյարնագիսի և դերասանուհի Գրաժինա Բլինայտե-Կյարնագենի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության պետական կոնսերվատորիայի (այժմ՝ Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա) դերասանական վարպետության բաժինը, ապա, 1980 թվականին՝ թատերական արվեստի պետական ինստիտուտը։ 1975 թվականից Մոսկվայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում հեռակա սովորել է էստրադային ռեժիսուրա։
1975-1984 թվականներին եղել է Լիտվայի ԽՍՀ պետական ֆիլհարմոնիայի էստրադայի ռեժիսորը։ 1966-1968 թվականներին «Aisčiai» երաժշտական խմբի անդամ, 1970-1973 թվականներին՝ «Rupūs miltai» խմբի անդամ է եղել։ Kabaretas «Tarp girnų» (1979-1983 թվականներ), «Dainos teatras» (1985-1991 թվականներ) խմբերի հիմնադիրն ու ղեկավարն է[2]։
Վարել է տարբեր հեռուստատեսային ժամանցային հաղորդումներ։
Մահացել Է Վիլնյուսում ծանր հիվանդությունից (ստամոքսի քաղցկեղ), թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը[3]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվական «Երգող պոեզիայի» հիմնադիրը շուրջ երկու հարյուր երգ է ստեղծել իր սեփական բանաստեղծությունների, ինչպես նաև Սիգիտաս Գյադայի, Մարցելիյուս Մարտինայտիսի, Յուոզաս Էրլիցկասի, Սաուկայտիտի, Վինցաս Միկոլայտիսի և այլ բանաստեղծների բանաստեղծությունների համար։ Ձայնագրել է երգերի ալբոմներ[2]։
1975 թվականին Վյաչեսլավ Գանելինի «Սատանի հարսնացուն» ռոք օպերայում («Velnio nuotaka», Կազիս Բորուտայի «Բալտարագիսի ջրաղացին» վիպակի հիման վրա, կինոֆիլմ և ձայնասկավառակ) ձայնագրել է Հիրդվայնիսի պարտիան։ Գեդրյուս Կուպրյավիչյուսի մյուզիքլում՝ «Կրակի հետևորդները» («Ugnies medžioklė su varovais», 1976 թվական) կատարել է Ռոլանդասի պարտիան, կոմպոզիտոր Մինդաուգաս Ուրբայտիսի մյուզիքլում՝ Սիգիտաս Գյադայի «Երգող և պարող Արտույտներ» («Dainuojantis ir šokantis mergaitės vieversėlis», 1981 թվական) բանաստեղծությունների հիման վրա։
Երգել է գլխավոր դերերում, խաղացել է հետևյալ կինոֆիլմերում՝ «Երբ ես փոքր էի» («Kai aš mažas buvau», 1968 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Փոքրիկ խոստովանություն» («Maža išpažintis», 1971 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Ներեցեք, խնդրում եմ» («Atsiprašau», 1982 թվական, ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս), ինչպես նաև «Ինչ-որ բան է պատահել» (Kažkas atsitiko, 1986 թվական, ռեժիսոր՝ Արթուրաս Պոզդնյակովաս) երաժշտական ֆիլմում [2]։
Համերգներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ (2002 թվական)
- Լիտվայի ազգային մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2007 թվական)


Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թվականին հիմնադրվել է Վիտաուտաս Կյարնագիսի բարեգործական հիմնադրամը, որի նպատակները ներառում էին հեղինակի և կատարողի մասին հիշողության պահպանումը և օնկոլոգիական հիվանդություններով տառապող անձանց օգնությունը՝ Վիտաուտաս Կյարնագիս կրտսերի ղեկավարությամբ[4]։
- 2009 թվականին Նիդայում տեղի է ունեցել Կյարնագիսի հուշարձանի բացումը (հուշարձանի քանդակագործ՝ Ռոմաս Կվինտաս)[5]։
- 2011 թվականին Վիլնյուսում՝ Գեդիմինո պողոտայում՝ երաժշտության և թատրոնի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել Կյարնագիսի հուշարձանի բացումը՝ բրոնզաձույլ նստարանով, որին կցված է Կյարնեգիսի կիթառը (ճարտարապետ՝ Ռիմիդաս Կազիցկաս և քանդակագործ՝ Դանիելյուս Սոպոգկան)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20080420122209/http://www.alfa.lt:80/straipsnis/c64857
- ↑ 2,0 2,1 2,2 VLE
- ↑ «Скончался маэстро Витаутас Кярнагис»։ ru.DELFI.lt։ ru.DELFI.lt։ 2008-03-15։ Վերցված է 2018-01-03
- ↑ «Vytauto Kernagio fondas»։ Vytauto Kernagio fondas (լիտվերեն)։ Vytauto Kernagio fondas։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Memorial sculpture to Vytautas Kernagis»։ Visit Neringa (լիտվերեն)։ Visit Neringa։ 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Скамейка с гитарой напомнит о Витаутасе Кярнагисе»։ Обзор։ Обзор։ 2011-10-22։ Վերցված է 2018-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rūta Ona Burytė (2006-01-17)։ «Vytautas Kernagis»։ Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն)։ Mokslo ir enciklopedijų leidybos centras։ Վերցված է 2018-01-06
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 2008 մահեր
- Վիլնյուս քաղաքում մահացածներ
- Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լիտվացի երգիչներ
- Լիտվացի երաժիշտներ
- Լիտվացի դերասաններ
- Լիտվայի երաժշտություն
- Լիտվացի կոմպոզիտորներ
- Լիտվացի ռեժիսորներ