Վիկտոր Սուվորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Սուվորով
ռուս.՝ Виктор Суворов
Suworow Wiktor.jpg
Ծնվել էապրիլի 20, 1947(1947-04-20) (72 տարեկան)
ԾննդավայրԲարաբաշ (գյուղ, Խասանսկի շրջան), Խասանսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգությունուկրաինացի և ռուս
Մայրենի լեզուռուսերեն և ուկրաիներեն
ԿրթությունQ4220259?
ԵրկերԱկվարիում և Icebreaker?
Մասնագիտությունպատմաբան, վիպասան, գրող, army scout և ռազմական պատմաբան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Կայքsuvorovrezun.com
Viktor Suvorov Վիքիպահեստում

Վիկտոր Սուվորով (իրական անունը՝ Վլադիմիր Ռեզուն Բոգդանի (ռուս.՝ Влади́мир Богда́нович Резу́н), ծնվել է 1947 թվականի ապրիլի 20-ին, Բարաբաշ, Պրիմորիեի երկրամաս, ԽՍՀՄ), գրող, ով մեծ հեղինակություն է ձեռք բերել պատմական ռևիզիոնիզմի ոլորտում։ Ժնևում ԽՍՀՄ ԳՀՎ ռեզիդենտուրայի լեգալ նախկին աշխատակից[1]։ 1978 թվականին փախչել է Մեծ Բրիտանիա։ ԽՍՀՄ-ում, իր խոսքերին և ԳՀՎ նախկին ղեկավարի հարցազրույցի համաձայն, հեռակա կարգով դատապարտվել է մահվան[2][3]։ Իր ռազմա-պատմական գրքերում առաջարկել է ԽՍՀՄ այլընտրանքային հայեցակարգի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Առաջարկված հայեցակարգը և դրա հիմնավորման մեթոդները բազմաթիվ քննարկումներ և քննադատություններ են առաջացրել պատմական և հասարակական շրջանակներում։ Առաջին և այդ թեմայով առավել հայտնի գիրքն է «Սառցահատ»-ը («Ледокол»)։ Սուվորովը նաև գրել է մի շարք գեղարվեստական գրքեր խորհրդային բանակի, ռազմական հետախուզության և ԽՍՀՄ նախապատերազմյան պատմության մասին։ «Новые известия» հրատարակչությանը համաձայն, Սուվորովի որոշ գրքերի տպաքանակը գերազանցում է միլիոն օրինակ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրիմորիեի երկրամասի Բարաբաշ գյուղում զինծառայողի ընտանիքում։ Հայրը ուկրաինացի է, մայրը՝ ռուս[2]։ Առաջին դասարան գնացել է Պրիմորիեի երկրամասի Սլավյանկա գյուղում։ Հետագայում ուսումը շարունակել է Բարաբաշ գյուղում։ 1957 թվականին՝ ավարտելով 4-րդ դասարանը, 11 տարեկան հասակում Սուվորովը ընդունվում է Վորոնեժի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը յոթամյա ժամկետով։ 1963 թվականին ուսումնարանը փակվում է և մնացած երեք գումարտակները (հինգերորդը, վեցերորդը և յոթերորդը), որոնց մեջ մտնում էր նաև Սուվորովը, տեղափոխում են Կալինինի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան։ 1965 թվականին Սուվորովը ավարտում է Կալինինի ուսումնարանը և ընդունվում Կիևի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի (Киевское ВОКУ) 2-րդ կուրս։ Ավարտել է այն գերազանցությամբ։ 19 տարեկանում դառնում է ԽՄԿԿ անդամ։ Մասնակցել է Չեխոսլովակիայի տարածք զորքերի տեղակայման գործողությանը[5]։ Վերադառնալուց հետո (1968 թվական) ստացել է իր առաջին նշանակումը՝ տանկային դասակի հրամանատարի պաշտոնում[6]։ 1968-1970 թթ. շարունակել է ծառայել Մերձկարպատյան ռազմական օկրուգում հետախուզության հետ կապված պաշտոնում։ 1970-1971 թթ. Պրիվոլժսկի ռազմական օկրուգի հետախուզական բաժնի շտաբի սպա էր Կույբիշև քաղաքում)։ 1971-1974 թթ. ուսուցանել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայում[7].։ Չորս տարի աշխատել է Ժնևի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ռեզիդենտուրայում։ Ըստ տարբեր աղբյուրների Վիկտոր Սուվորովը ուներ տարբեր զինվորական կոչումներ։ Այսպես, ինքնակենսագրական ոճով գրված «Ակվարիում» գրքում նշվում է, որ նա ուներ մայորի կոչում[8], սակայն Սուվորովի անմիջական ղեկավար, առաջին կարգի կապիտան Վալերի Կալինինը 1993 թվականին հոդված է հրապարակել «Ո՞վ եք դուք, կապիտան Ռեզուն»[9]։ Կապիտանի կոչումը նշվում է նաև այլ ռուսական հրատարակություններում։

Վ. Սուվորովի հայեցակարգը և նրա գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սուվորովի կարծիքով, Հայրենական Մեծ պատերազմի հիմնական պատճառն է դարձել Ստալինի քաղաքականությունը, որն ուղղված էր եվրոպական պետությունների զավթմանը, «Պրոլետարական հեղափոխության» տարածման և Եվրոպայի ամբողջ տարածքում սոցիալիստական կարգերի հաստատման վրա։ Վիկտոր Սուվորովը քննադատության է ենթարկել խորհրդային և արտասահմանյան պատմական գիտության մեջ հաստատված մեկնաբանությունը Հայրենական Մեծ պատերազմի նախնական փուլի մասին։ Նրա կարծիքով, 1941 թվականի գարուն-ամառ ամիսներին Կարմիր բանակը պատրաստվում էր հարված հասցնել Գերմանիային, որը պետք է հասցվեր հուլիսի 6-ին։ Սուվորովը պնդում է, որ այդ սովետական ծրագիրը կոչվում էր Գործողություն «Ամպրոպ»[10]: Սուվորովը այն թեզի կողմնակիցն էր, որ Գերմանիան կանխարգելիչ պատերազմ էր մղում ԽՍՀՄ դեմ։ Ջախջախիչ պարտություններ, որոնք առաջին փուլում կրել է Կարմիր բանակը, Վ. Սուվորովը բացատրում է նրանով, որ այն հանկարծակի են բերել վերջին պահին, հարձակումից առաջ, մասնավորապես նրանով, որ նա պատրաստվում էր հարձակողական պատերազմի և պատրաստ չէր պաշտպանողական պատերազմի։

Անդամակցությունը կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The International Academy of Sciences, Education, Industry and Arts պատվավոր ակադեմիկոս[11]
  • Գրողների և լրագրողների Միջազգային Միության պատվավոր անդամ[12]

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մի շարք աղբյուրների, Սուվորովի գրքերը թարգմանվել են աշխարհի 20-ից ավել լեզուներով[13][14][15][16][17]։

  • «Ազատարար» («Освободитель») (1981) – գիրքը բաղկացած է երեք հատորներից։
  • «Inside the Soviet Army» («Խորհրդային բանակ. հայացք ներսից») (1982)։ Գիրքը ռուսերեն լեզվով չի հրապարակվել։
  • «Soviet Military Intelligence» («Խորհրդային ռազմական հետախուզություն»)(1984)։ Գիրքը ռուսերենով չի հրապարակվել։
  • «Ակվարիում» («Аквариум»)(1985) – ինքնակենսագրական ոճի գիրք, ինչպես նաև գիրք է խորհրդային սպեցնազի և ԳՀՎ-ի մասին։
  • «Սառցահատ» («Ледокол») (1968-1981)։ Այս գրքի նոր, լրացված տարբերակը լույս է տեսել 2014 թվականին։
  • «Սպեցնազ» («Spetsnaz») («Спецназ») (1987) – գիրք խորհրդային սպեցնազի մասին։ Այն ռուսերենով չի հրապարակվել։
  • «Օր "М"» («День "М"») (1968-1993) - «Սառցահատ» ժողովածուի երկրորդ գիրքը։ («День "М"» անվանում են 1941 թվականի հունիսի 23-ին հայտարարված բաց (ոչ գաղտնի) մոբիլիզացիայի սկիզբ։
  • «Վերահսկում» («Контроль»)։ Լույս է տեսել 1994 թվականին։ Գրքի հիման վրա նկարահանվել է նաև կինոնկար (2010 թվական)։
  • «Վերջին հանրապետություն» («Последняя республика») (1995, նոր, լրացված հրատարակությունը լույս է տեսել 2012 թվականին)։
  • «Ընտրություն» («Выбор») (1997, նոր, լրացված հրատարակչությունը լույս է տեսել 2012 թվականին)։
  • «Մաքրում» («Очищение») (1998) – «Սառցահատ» ժողովածուի չորրորդ գիրքը։
  • «Ինքնասպանություն» («Самоубийство») (2000, լրացված հրատարակչությունը լույս է տեսել 2012 թվականին)։ «Սառցահատ» ժողովածուի հինգերորդ գիրքը։ Այս գրքում Սուվորովը ընթերցողներին հիշեցնում է Հիտլերի ինքնասպանության մասին։
  • «Հաղթանակի ստվերը» («Тень победы») (2002) – այս տրիլոգիայի առաջին գիրքը մարշալ Ժուկովի մասին է։
  • «Իմ խոսքերը ետ եմ վերցնում» («Беру свои слова обратно») (2005, նոր, վերամշակված հրատարակությունը լույս է տեսել 2012 թվականին)։ Նույնպես նվիրված է մարշալ Ժուկովին, «Հաղթանակի ստվերը» տրիլոգիայի երկրորդ մասը։
  • «Սուրբ գործ» («Святое дело») (2008, նոր, լրացված հրատարակչությունը լույս է տեսել 2013 թվականին)։
  • «Հիմնական մեղադրյալը. Ստալինի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր պլանը» («Главный виновник: Генеральный план Сталина по развязыванию Второй мировой войны») (2008, անգլ. The Chief Culprit։ Stalin's Grand Design to Start World War II), հրապարակվել է ԱՄՆ ռազմա-ծովային ինստիտուտի կողմից։
  • «Պարտություն» («Разгром») (2010) - «Վերջին հանրապետություն» տրիլոգիայի երրորդ գիրքը։

Կինոնկարներ Վիկտոր Սուվորովի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marsz wyzwolicieli, լեհական
  • «Վերջին առասպելը»՝ 18 սերիայից բաղկացած վավերագրական սերիալ, ռեժիսոր՝ Վլադիմիր Սինելնիկով («Կլոտո» ստուդիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Безрученко, полковник запаса, Харьков։ «РАЗВЕДЧИК - ПРЕДАТЕЛЮ: "ЧЕСТЬ ИМЕЮ!"»։ Коммунист (Киев) 2003, № 33 (2003,5,7)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին 
  2. 2,0 2,1 Автобиография.
  3. Лурье В. М., Кочик В. Я. ГРУ: дела и люди. — СПб.: Нева, М.: Олма-Пресс, 2002. — с. 597, 605—606.
  4. Новые известия. 1 сентября 2006 г. Виктор Суворов. «За идеи в России сейчас не убивают»
  5. По собственному утверждению.
  6. «На следующий день Резун в штабе округа получил назначение на должность командира танкового взвода и отправился в часть представляться командиру полка.» //А. Кадетов. Как Виктор Суворов предавал «Аквариум» - M., «Эксмо», 2006. ISBN 5-699-14255-X, стр. 106
  7. «… является самым молодым по возрасту слушателем Военной академии Советской Армии. Военные дисциплины знает лучше своих коллег. Увлекается сбором книг для библиотеки по военной тематике. Имеет второй разряд по стрельбе из автомата Калашникова» (Из выпускной аттестации) [1].
  8. Виктор Суворов. «Аквариум», глава 9, подглава 13
  9. В. П. Калинин (25.12.1993)։ ««Кто вы, капитан Резун?»»։ Независимая газета։ Վերցված է 2011-09-02 
  10. Виктор Суворов, книга «Ледокол», глава 33. («Война, которой не было» ).
  11. Presidium - International Academy
  12. Почётные члены APIA « APIA-WORLD
  13. Дмитрий Хмельницкий «Беседы с Виктором Суворовым»
  14. «Виктор Суворов - это автор 18 книг, переведённых на более чем 20 языков …» (անգլ.՝ VIKTOR SUVOROV is the author of eighteen books that have been translated into more than twenty languages ...) // «Chief Culprit: Stalin's Grand Design to Start World War II»։ Amazon։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-03-23 
  15. «Виктор Суворов - это автор 18 книг, переведённых на более чем 20 языков …» (անգլ.՝ Viktor Suvorov is the author of eighteen books that have been translated into more than twenty languages ...) // «THE CHIEF CULPRIT»։ Сайт военно-морского института США (Կաղապար:Англ)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-03-23 
  16. «Книга <Аквариум> выдержала более 70 изданий на 27 языках.»
  17. «„Освободитель“ - первая книга Виктора Суворова. Переведена на 23 языка.»