Ակվարիում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակվարիում (այլ կիրառումներ)
Ակվարիում
անգլ.՝ Aquarium: the career and defection of a Soviet military spy և ռուս.՝ Аквариум
Ակվարիում (վեպ).jpg
ՀեղինակՎիկտոր Սուվորով
Անվանվել էԱքվարիում
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրություն
Թեմալրտեսություն
Բնօրինակ լեզուանգլերեն և ռուսերեն
Ստեղծման տարեթիվ1985
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչHamish Hamilton?
Հրատարակման տարեթիվհունիսի 1, 1985
ԳՄՍՀ978-0-241-11545-9
OCLC14003254

«Ակվարիում» (1985Վիկտոր Սուվորովի վեպը, որը գրված է ինքնակենսագրական ոճով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Վիկտոր Սուվորովը իրեն փայլուն է դրսևորում զորավարժությունների ժամանակ. քանդում է պատը՝ դուրս բերելով տանկային դասակը այգուց, երբ տանկի անսարքության պատճառով արգելափակվել է ամբողջ գնդի տեխնիկայի ելքը՝ խախտելով տագնապի ժամանակ տեխնիկայի դուրս բերման նորմատիվները։ Նրա դասակը հայտնաբերում և ոչնչացնում է թշնամու «հրթիռային մարտկոցը»։ Նրան նկատում է հետախուզական վարչության պետ, 13-րդ բանակային շտաբի փոխգնդապետ Կրավցովը, ով ձևավորում է իր սեփական խումբը՝ հավաքելով «մարդկանց ամբոխից» և Սուվորովին վերցնում է իր մոտ բանակային շտաբի հետախուզական վարչություն։ Զբաղվելով հնարավոր թշնամու ուժերի տեղաշարժման մասին տեղեկատվության հավաքմամբ, Սուվորովը հասկանում է, թե ինչով է զբաղվում գաղտնի հետախուզական վարչությունը։ Նրա հնարամտությունից ապշած, Կրավցովը ուղարկում է Սուվորովին վերապատրաստման 3-րդ վարչություն, այլ կերպ ասած «Հատուկ նշանակության զորքեր» (Սպեցնազ)։ Վերապատրաստման ընթացքում Սուվորովին, որպես դիվերսիոն խմբի վերահսկող ուղարկում են գվարդիական բանակի թիկունք։ Շուտով Սուվորովը ստանում է կապիտանի կոչում և իր հովանավորի հետ միասին տեղափոխվում է Մերձկարպատյան ռազմական օկրուգի հետախուզության վարչության շտաբ՝ միաժամանակ շարունակելով իր ուսումը Սպեցնազում։ Կրավցովը Սուվորովին պատմում է, որ նրա հովանավոր գեներալ-լեյտենանտ Օբատուրովը Կրավցովին նույնպես ընտրել է «ամբոխից» և այդ պահից սկսած նրան տանում է իր ետևից։ Նա բացատրում է, որ նրանց խումբը պայքարում է բանակում իշխանության համար։ Երբեմն Կրավցովը Սուվորովին տալիս է զանազան գաղտնի առաջադրանքներ. ինչպես իրական՝ ուղղված կուսակցական պաշտոնյաների և ՊԱԿ-ի դեմ, այնպես էլ կեղծ՝ նրա կատարողականությունը, լոյալությունը և հավատարմությունը ստուգելու համար։ Վիկտորը պատահականորեն իմանում է, որ գոյություն ունի այնպիսի հասկացողությունը, ինչպիսին է «Ակվարիումը»։ Նա հարցնում է Կրավցովից, թե ինչ է դա նշանակում և իմանում, որ Ակվարիում են անվանում Գլխավոր շտաբի երկրորդ գլխավոր շինությունը, այսինքն Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ)։ Սակայն այդ կազմակերպության մասին Սուվորովը մանրամասներ չիմացավ, քանի որ ԳՀՎ-ը համարվում է բացարձակ գաղտնի կազմակերպություն։

Շուտով Սուվորովին կանչում են Գլխավոր շտաբի 10-րդ Գլխավոր վարչություն, որը զբաղվում է տարբեր երկրների համար ռազմական խորհրդատուներ պատրաստելով։ Սակայն իրականում այդ կանչը ԳՀՎ-ից էր։

Սուվորովը հաջողությամբ անց է կացնում մի քանի օր տևող հոգնեցուցիչ քննությունները և ընդունվում է Ակադեմիա, որտեղ սովորում է 5 տարի։ Որպես ավարտական քննություն Սուվորովը հավաքագրում է Միտիշչիներում գտնվող գաղտնի հրթիռային գործարանի ինժեներին։ Մեկ տարի աշխատելով ԽՍՀՄ ժամանող օտարեկրացիներով զբաղվող բաժնում և կատարելով իր առաջին հավաքագրումը, Սուվորովը ուղարկվում է Վիեննայի խորհրդային դեսպանատուն։ Սկզբում Սուվորովը աշխատում է «ապահովման» մեջ (օգնություն այն հետախույզներին, ովքեր զբաղվում են անմիջականորեն տեղեկատվություն ստանալով)` աջակցելով այլոց, ավելի հաջողակ սպաների գործողությունները։ Սակայն մի քանի տարի անց նրան էլ է հաջողվում դառնալ տեղեկատվություն ստացող։ Նա մտածում և իրականացնում է «Ալպիական տուրիզմ» գործողությունը, որի շնորհիվ ԳՀՎ-ի աշխատակիցները, որոնց թվում էր նաև հենց ինքը՝ հեղինակը, անց են կացնում մի շարք հաջող հավաքագրումներ։ Սուվորովին հաջողվում է իսպանական Ռոտա բազայից մարդ հավաքագրել, որտեղ տեղակայվում են ամերիկյան ստորջրյա հրթիռակիրները։

Ռեզիդենտը Սուվորովին հանձնարարում է բացարձակ գաղտնի գործողություն. նա պետք է լուսանկարի կապի դուրս եկած կարևոր գաղտնի գործակալին։ Սակայն հանդիպման վայրում նա տեսնում է ռեզիդենտի տեղակալին (իր անմիջական ղեկավարին)։ Գործակալին լուսանկարելու առաջադրանքը ամբողջովին կատարված չէր։ ԳՀՎ-ի խիստ օրենքների համաձայն, Սուվորովը հայտնում է ամեն ինչ ղեկավարությանը։ Ռեզիդենտը «տարհանում» է իր տեղակալին ԽՍՀՄ, որտեղ նրան սպասում են ԳՀՎ ներքին անվտանգության ծառայության քննությունը և վերջնական ռեպրեսիաները։ Իսկ Սուվորովի ետևից ԳՀՎ-ը սկսում է հետևել, քանի որ նա ցնցված էր տեղակալի տարհանման հանգամանքներից։ Սակայն, չնայած իր ցնցված վիճակին, Սուվորովը նկատում է, որ նրան սկսել են հետևել և հասկանում, որ նրան նույնպես սպասում տարհանում ԽՍՀՄ և ոչ նախանձելի ապագա։ Քանի որ նա շուտվանից ատում էր այդ Համակարգը, նա փախչում է Մեծ Բրիտանիա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չնայած նրան, որ հեղինակը գաղտնի կազմակերպության մասին բավականին մանրամասն ներկայացրել է վեպը, այնուամենայնիվ, նա կարողացել է չհրապարակել այդ կազմակերպության որևէ գաղտնիք։ Բոլոր ազգանունները, մարդիկ (բացառությամբ կարևոր անձանց), վայրերը հորինված են կամ փոփոխված։ Փոփոխված է նաև սեփական ծառայության վայրը արտասահմանում, իրականում հեղինակը աշխատում էր Ժնևում։ Այդ մասին նա բազմիցս հայտնել է իր հարցազրույցներում՝ հերքելով այն մեղադրանքները, որ նա հրապարակել է պետական գաղտնիքները։
  • Սյուժեն, որտեղ միջազգային ցուցահանդեսի ժամանակ կատարվում է մասսայական հավաքագրում, վերցված է կյանքից։ Դա տեղի է ունեցել «Տելեկոմ-75» ցուցահանդեսի ժամանակ (Telecom 75, Ժնև, Շվեյցարիա, 1975 թվականի հոկտեմբերի 2-10-ը)։
  • Գրքում հիշեցվում է Միտիշչինսկի հրթիռային գործարանի մասին, իրականում դա Միտիշչինսկի մեքենաշինական գործարանն է, որը երբեք հրթիռներ չի արտադրել։
  • Գրքում նկարագրվում է ԳՀՎ նախկին գնդապետի այրումը։ Հաճախ ենթադրվում է, որ դա Օլեգ Պենկովսկին էր։ Սուվորովը ոչ մի տեղ չի նշում սպայի անունը, իսկ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ չգիտի, արդյոք կինոնկարը իրական էր թե մոնտաժ։ Սակայն ԳՀՎ վետերանները պնդում են, որ այդպիսի պրակտիկա խորհրդային հետախուզության մեջ գոյություն չի ունեցել և այդ դրվագը ոչ ավելին է, քան Սուվորովի գեղարվեստական հորինվածք[1]։ Նմանատիպ հնարավոր լեգենդներից է բոլշևիկ Սերգեյ Լազոյի մահը, որին իբր այրել են շոգեքարշի հնոցում։
  • Գրքում նկարագրվում են հատուկ նշանակության և բանակային մակարդակով ագենտուրային հետախուզության մասնագիտական ջոկատները։ Իրականում, Սուվորովի այլ գրքերին համաձայն, նրանք գոյություն են ունեցել շրջանային մակարդակից ոչ ցածր։ Խեղաթյուրումը կարող է պայմանավորված լինել իր կենսագրության մեջ նմանատիպ փոփոխության հետ՝ իրականում Ռեզունը սկսել է իր շտաբային աշխատանքը հենց շրջանային շտաբում։
  • Գրքի հիման վրա կինոնկարը նկարահանվել է 1996 թվականին, Լեհաստանում[2]։ Կինոնկարում առկա են օրիգինալ սյուժեից մի շարք շեղումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]