Վիկտոր Զավրիև
Վիկտոր Զավրիև | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1908 Ուֆա, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 14, 1976 (68 տարեկան) Մինսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Nothern cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) և Բելառուսի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1959) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վիկտոր Գրիգորի Զավրիև (մարտի 11, 1908, Ուֆա, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1976, Մինսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1960)։
Մինչև 1961 թվականը աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ-ում, 1961-1976 թվականներին Բելառուսիայի պետական համալսարանում՝ ամբիոնի վարիչ։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը լեռնային երկրների կոմպլեքսային ֆիզիկա-աշխարհագրական շրջանացման տեսությունն ու պրակտիկան է։ Ուսումնասիրել է Ադրբեջանական ԽՍՀ, Վիետնամի ֆիզիկա-աշխարհագրական շրջաններն ու լանդշաֆտները, զբաղվել Կասպից ծովի և նրա մեջ թափվող գետերի գետաբերանների, Բելառուսիայի բնության պահպանության հարցերով։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 662)։ ![]() |
|