Վիզմա Բելշևիցա
Վիզմա Բելշևիցա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1931[1] |
Ծննդավայր | Ռիգա, Interwar Latvia[2] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 2005[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[2] |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Trilogy Bille? |
Պարգևներ | |
Զավակներ | Կլավս Էլսբերգս և Jānis Elsbergs? |
Վիզմա Բելշևիցա (լատիշ․՝ Vizma Belševica, 30 մայիսի, 1931, Ռիգա - 6 օգոստոսի, 2005, Ռիգա), լատվիացի բանաստեղծուհի, արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ, թարգմանչուհի։ Ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիզմա Բելշևիցան ծնվել է 1931 թվականի մայիսի 30-ին Ռիգայում, բանվորական ընտանիքում։ Հայրը եղել է ալկոհոլամոլ։ Վիզմա Բելշևիցան մեծացել է Ռիգայում ու Կուրզեմեում, որտեղ գտնվում էր նրա ազգականների ֆերման։ Նրա առաջին գրական ստեղծագործությունները տպագրվել են 1947 թվականին։ Սովորել է Մոսկվայի Գրականության ինստիտուտում (1955-1961)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1955 թվականին։
Վիզմա Բելշևիցայի բանաստեղծությունները խորհրդային տարիներին ենթարկվել են խիստ գրաքննադատության, բանաստեղծուհին ինքը երկար տարիներ հեռացել է գրական-հասարակական կյանքից։ Բելշևիցայի՝ «իշխանությունների հետ առերեսման»[4] հանգեցրած ստեղծագործությունների թվում է պատկանում «Հենրիխ Լատվիացու դիտողությունները Լիվոնյան ժամանակագրության լուսանցքներում» (լատիշ․՝ Indriķa Latvieša piezīmes uz Livonijas hronikas malām, 1969) պոեմը, որում ներկայացված է լատիշ ժամանակագրի կերպարը, ով ստիպված է կարեկցանքով նկարագրել իրեն օտար վարչակարգի տիրապետությունը։ Այդ կերպարը բանաստեղծուհու կողմից օգտագործվել է, ինչպես ենթադրվում է, Լատվիայում խորհրդային իշխանության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու համար[5]։
Վիզմա Բելշևիցայի գրքերը հրատարակվել են Շվեդիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ դրանք թարգմանվել են աշխարհի 40 լեզուներով։
Վիզմա Բելշևիցան կատարել է նաև թարգմանություններ անգլերենից (Շեքսպիր, Թոմաս Էլիոթ), իտալերենից (Դանթե), ռուսերենից (Ալեքսանդր Պուշկին) և ուկրաիներենից։ 1990-ական թվականներին հրատարակվել է նրա ինքնակենսագրական վեպերի շարքը՝ «Բիլե», «Բիլեն ապրում է հեռու» և «Բիլեի հրաշալի երիտասարդությունը»։
Վիզմա Բելշևիցան մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2005 թվականի օգոստոսի 6-ին Ռիգայում։
Վիզմա Բելշևիցայի որդիները՝ Կլավս Էլսբերգսն ու Յանիսը, գրողներ են։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիզմա Բելշևիցայի նովելի հիման վրա նկարահանվել է «Ամեն ինչ այս խենթ Պաուլինայի պատճառով է» (1979) ֆիլմը, որ մեծ ժողովրդականություն էր վայելում Լիտվայում։ 1990 թվականին Վիզմա Բելշևիցան ընտրվել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Բազմիցս արժանացել է լատվիական ու արտասահմանյան պատվավոր գրական մրցանակների (Թոմաս Տրանստրյոմերի մրցանակ (1998) և այլն)։ Վիզմա Բելշևիցան Երեք աստղերի շքանշանի ասպետ է։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիզմա Բելշևիցա, Երկնագույն ամառ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 125 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #12037529X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Vizma Belševica.»։ apinis.lv։ 2015։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2015-ին։ Վերցված է April 20, 2015
- ↑ История Латвии. ХХ век. — Riga: Jumava, 2005. — С. 382.
- ↑ Linda Kaljundi, Kaspars Kļaviņš. The Chronicler and the Modern World: Henry of Livonia and the Baltic Crusades in the Enlightenment and National Traditions // Crusading and Chronicle Writing on the Medieval Baltic Frontier: A Companion to the Chronicle of Henry of Livonia / Edited by Marek Tamm, Linda Kaljundi and Carsten Selch Jensen. — Ashgate Publishing, Ltd., 2011. — P. 449. (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kubulin̦a A. Vizma Belševica: monogrāfija. Rīga: Preses nams, 1997
- Dvīņu zīmē: Vizmas Belševicas nozīme latviešu literatūrā un vēsturē: konferences materiāli/ Margita Gūtmane, ed. Rīga: Karogs, 2007
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 2005 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լատիշ բանաստեղծներ
- Լատիշ կին գրողներ
- Լատիշ թարգմանիչներ
- Լատիշ դրամատուրգներ
- Լատիշ սցենարիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ