Վիդալ Սասսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիդալ Սասսուն
անգլ.՝ Vidal Sassoon
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1928(1928-01-17)[1]
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն
Մահացել էմայիսի 9, 2012(2012-05-09)[2][1] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ կամ Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունգործարար, ինքնակենսագիր, նորաձևության դիզայներ և Վարսահարդար
ԱմուսինBeverly Adams?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Անդամություն43 Group?
ԵրեխաներEden Sassoon? և Catya Sassoon?
Կայքsassoon.com
Commons-logo.svg Vidal Sassoon Վիքիպահեստում

Վիդալ Սասսուն (անգլ.՝ Vidal Sassoon, հունվարի 17, 1928(1928-01-17)[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն - մայիսի 9, 2012(2012-05-09)[2][1], Լոս Անջելես, ԱՄՆ և Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի վարսահարդար, ձեռնարկատեր և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդալ Սասսունը ծնվել է Լոնդոնում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը (Ջեկ Նատան Սասսուն) ծագումով եղել է Սալոնիկից, մայրը՝ (Բետտի Բելլին, 1900-1997) ծնվել է Լոնդոնի Իստ-Էնդ շրջանում, նրա ընտանիքը 1890-ականներին Կիևում հակահրեական ջարդերի ալիքից հետո Ռուսաստանից տեղափոխվել է Անգլիա[3]։ Հայրը թողել է ընտանիքը, երբ որդին եղել է երեք տարեկան, և Վիդալը դաստիարակվել է մոր կողմից[4]։ Սասսունը երիտասարդ լինելու պատճառով չի մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց եղել է «Խումբ 43ruen» անգլիական հրեաների կազմակերպության անդամ, որը պատերազմից հետո ցրում էր ֆաշիստական միտինգները Լոնդոնում ու ծեծի ենթարկում նացիստներին։ Նա հայտնի էր նրանով, որ հականացիստական միջոցառումներին որպես զենք իր հետ տանում էր վարսավիրական մկրատ[5][6]։

1948 թվականին մտել է Իսրայելի պաշտպանության բանակ և 1947-1949 թվականներին մասնակցել Արաբա-իսրայելական հակամարտությանը։ Սասսունը եղել է վարսահարդարման արվեստի նորարար, հորինել է մի շարք սանրվածքներ, նրա անունը շուտով դարձավ ճանաչված ապրանքանիշ։ «Procter & Gamble» ամերիկյան անդրազգային ընկերության կողմից արտադրված մազերի շամպունն արտադրվել է նրա անվան տակ։ Այնուամենայնիվ 2003 թվականին Սասսունը սկսեց գործընթաց ընդդեմ «Procter & Gamble» ընկերությանը՝ մեղադրելով, որ շուկայում «Vidal Sassoon» բավականաչափ ակտիվ առաջընթաց չունի «Pantene» ապրանքանիշի արտադրանքի նկատմամբ։ 2002 թվականին Սասսուն վարսավիրանոցը վաճառել է «Regis Corporationruen» ըներությանը։ 2004 թվականին Սասսունը այլևս կապված չէր իր անունը կրող ապրանքանիշի հետ[7]։

1977 թվականին Սասսունը եղել է «Միսս Տիեզերք 1977» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։

«Sassoon» գեղեցկության սրահը Լիդսում

1982 թվականին հիմնադրել է Հակասեմիտիզմի ուսումնասիրության Վիդալ Սասսուն միջազգային կենտրոնը՝ (SICSA) նպատակ ունենալով, աշխարհը դարձնել ավելի անվտանգ տեղ հրեա ժողովրդի համար և թույլ չտալ Հոլոքոստի կրկնությունը[8]։

1967 թվականին նա ամուսնացել է կանադացի դերասանուհի Բևերլի Ադամսի հետ։ 1980 թվականին զույգն ամուսնալուծվել է։ Նրանք ունեին չորս երեխա, այդ թվում՝ որդեգրված երեխա։ Դուստրերից մեկը՝ դերասանուհի Կատյա Սասսունը, մահացել է 2002 թվականի հունվարի 1-ին՝ թմրամիջոցների մեծ չափաբաժնից։

Վիդալ Սասսունը հեղինակ և համահեղինակ է մի քանի գրքերի, 1979 թվականի վերջին մասնակցել է «Your New Day with Vidal Sassoon» կարճամետրաժ հեռուստասերիալին։

2009 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով[9]։

Վիդալ Սասսունը Անգլիայում առաջին վարսահարդարն էր, որը մարդկանց «վերադարձրեց» վարսավիրանոցներ։ Այդ ժամանակ նա ստեղծեց սանրվածքների մի քանի ձևեր, որոնք հայտնի են մինչև այժմ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդալ Սասսունը մահացել է Լոս Անջելեսի Բել Էյրի թաղամասում գտնվող իր սեփական տանը[10]։ Ըստ քաղաքային ոստիկանության ներկայացուցիչների՝ մահը տեղի է ունեցել բնական ճանապարհով[11], սակայն լրատվամիջոցները հետագայում հաղորդել են, որ նրա մոտ հայտնաբերվել է լեյկեմիա[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]