Շամպուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամպուն
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Շամպուն, պատրաստման համար հիմնական հումքը կոկոսի բնական յուղի հատուկ վերամշակմամբ ստացված մակերևութաակտիվ նյութերն են։ Թողարկվում են՝

  • հեղուկ
  • դոնդողանման
  • քսուքանման շամպուններ։

Տարբերում են բնականոն, չոր և ճարպոտ մազերի համար նախատեսված շամպուններ։

Հեղուկ շամպուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ շամպունները մակերևութաակտիվ նյութերի ջրասպիրտային լուծույթներ են՝ ճարպայնացնող և այլ օգտակար խառնուկներով։

Դոնդողանման և քսուքանման շամպուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնդողանման և քսուքանման շամպունները պատրաստվում են մակերևութաակտիվ նյութերի հիման վրա ճարպայնացնող և կենսաբանորեն ակտիվ նյութերի (բուսական լուծամզուկներ, վիտամիններ, ամինաթթուներ) խառնուկներով։

Երեխաների համար թողարկում են հատուկ շամպուններ, որոնք չեն գրգռում աչքերի լորձաթաղանթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։