Վերոնիկա Կաստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Վերոնիկա Կաստրո
Verónica Castro y su hijo.jpg
Ծնվել է հոկտեմբերի 19, 1952 (65 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո
Կրթություն Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Քաղաքացիություն Մեքսիկա Մեքսիկա
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի
Ակտիվ շրջան 1964 - այժմ
Ժանրեր Դրամա, կատակերգություն
Երեխա(ներ) Քրիստիան Կաստրո
IMDb ID 0145708
veronica-castro.com
Commons-logo.svg Վերոնիկա Կաստրո՝ Վիքիպահեստ

Վերոնիկա Կաստրո(իսպ.՝ Verónica Castro; ծնվ. հոկտեմբերի 19 1952, Մեխիկո), մեքսիկացի դերասանուհի, երգչուհի, հաղորդավուհի։

Ամուսնացած չէ, ունի երկու տղա՝ հայտնի լատինոամերիկյան երգիչ և կոմպոզիտոր Քրիստիան Կաստրոն (ծնվել է 1974 թվականին) և Միշել Կաստրոն (ծնվել է 1984 թվականին)։ Սերիալների ռեժիսոր Խոսե Ալբերտո Կաստրոյի քույրն է։ Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Հարուստները նույնպես արտասվում են» և «Վայրի վարդ» սսերիալներում գլխավոր դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում հայտնվել է մերկ «Caballero» մեքսիկական ամսագրում։ Նրա կարիերան կտրուկ փոխվեց «Հարուստները նույնպես արտասվում են» սերիալում իր դերից հետո։ Այդ սերիալը հաջողություն ունեցավ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԽՍՀՄ-ում, Չինաստանում և Ֆիլիպիններում։ Երկու տարի անց նա դեր ստացավ «Ծնվելու իրավունք» ֆիլմում։ 1987 թվականին նրա ճակատագիրը էլի շրջադարձ կատարեց, երբ նա խաղաց «Վայրի վարդ» սերիալում։ Սերիալի հիմնական երգը, որը նույնպես անվանվում է«Rosa salvaje» (իսպաներենից թարգմանմամբ վայրի վարդ), դարձավ նրա թիվ1 հիթը։

1990-ներից նա վարում է տարբեր շոու-ծրագիրներ։

Նա երբեք չի ամուսնացել, իսկ նրա անձնական կյանքը միշտ բամբասանքների և քննադատությունների թեմա է եղել։ Նրա որդին՝ Քրիստիանը կուռք է դարձել Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում, ամուսնացել է Գաբրիելե Բոյի հետ (բաժանություն), հետո Վալերիա Լիբերմանի հետ։ Ինչի պատճառով կռվել է մոր հետ։ Այն բանի մասին, որ Քրիստիանն ու Վալերիան դուստր են ունեցել (ծնվել է հունիսի 18, 2005), Վերոնիկան իմացել է թերթերից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sensaciones (1978)
  • Aprendí a Llorar (1979)
  • Norteño (1980)
  • Cosas de Amigos (դուետ Քրիստիան Կաստրոյի հետ) (1981)
  • El Malas Mañas (1982)
  • Sábado en la Noche Tiki-Tiki (1982)
  • Tambien Romantica (1983)
  • Hermano Cantare, Cantaras (1985)
  • Esa Mujer (1986)
  • Simplemente Todo (1986)
  • Maxi Disco (El Remix de Macumba) (1986)
  • Reina de la Noche (1987)
  • Maxi Disco (սկավառակային տարբերակ՝ Reina de la Noche) (1988)
  • Mamma Mia (1988)
  • Viva La Banda (1990)
  • Mi Pequeña Soledad (1990)
  • Solidaridad (1990)
  • Rap de La Movida (1992)
  • Romanticas Y Calculadoras (1992)
  • Vamonos al Dancing (1993)
  • La Mujer del Año (Obra de Teatro) (1995)
  • De Colección (1996)
  • La Tocada (1997)
  • Ave Vagabundo (1999)
  • Imágenes (2002)
  • Por esa Puerta (2005)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 — Սերը կանացի դեմք ունի / El amor tiene cara de mujer
  • 1975Barata de primaveraԿարինա Լաբրադա
  • 1978 — Այրվող կրքեր / Pasiones encendidasՄարտա
  • 1979 — Հարուստները նույնպես արտասվում են / Los ricos también lloranՄարիանա Վիլյառեալ
  • 1981 — Ծնվելու իրավունք / El derecho de nacerՄարիա Էլենա
  • 1982 — Վերոնիկա, սիրո կերպար / Verónica: El rostro del amorՎերոնիկա
  • 1983 — Դեմ առ դեմ / Cara a caraԼաուրա
  • 1984 — Իոլանդա Լուխան / Yolanda LujánԻոլանդա Լուխան
  • 1986 — Արգելված սեր / Amor prohibidoՆոռա
  • 1987 — Վայրի վարդ / Rosa salvajeՌոզա Գարսիա
  • 1990 — Իմ փոքրիկ Սոլոլադ / Mi pequeña SoledadԻսադորա/Սոլելադ
  • 1993 — Վալենտինա / ValentinaՎալենտինա Իսաբել Մոնտերո / Վալենտինա դե լոս Անխելես
  • 1997 — Դժոխք փոքրիկ քաղաքում / Pueblo chico, infierno grandeԼեոնարդա Ռաուն
  • 2006 — Փոստային ինդեքս / Código postalԲեատրիս Կարոնա Մորալես
  • 2007 — Սեր առանց դիմահարդման / Amor sin maquillaje
  • 2008 — Կանայք֊մարդասպաններ / Mujeres asesinasԷմմա
  • 2009 — Հաջողակ սենիորիտաներ Պերես / Los exitosos PérezՌոբերտա Սանտոս

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 — Անպիտան ուժ / La fuerza inútil
  • 1972 — Խաբուսիկ արվեստ / El arte de engañarՌեբեկա
  • 1972El ausente — Խուլիա Բելտրան
  • 1972 — Սիրո երազ / Un sueño de amor — Կարիտինա Տեչման
  • 1972 — Բիկինի և ռոք / Bikinis y rock
  • 1973 — Իմ մատուցողուհին / Mi mesera
  • 1973 — Ընկերներ և սիրեկններ / Novios y amantes
  • 1973 — Նորից ծնվածը / Volveré a nacerՄարիա
  • 1973 — Երբ ուզում եմ լացել, չեմ լացում / Cuando quiero llorar no lloro
  • 1974 — Առաջին քայլ... կանայք / El primer paso… de la mujer
  • 1974 — Հավաքույթ / La recogida
  • 1975 — Ակապուլկո 12-22 / Acapulco 12-22
  • 1975 — Գվադալախարա — Մեքսիկա / Guadalajara es México
  • 1977Nobleza ranchera
  • 1980 — Երեխաներ / NavajerosՏոնյի
  • 1981 — Ջոնի Չիկանո / Johnny Chicano — Դեբի Վիլյամսոն
  • 1985 — Նան / Naná
  • 1986Algo muy especial de Veronica Castro
  • 1986Chiquita pero picosaՖլորինդա Բենիտես / Ֆլոր
  • 1987 — Հայր և երեխա/ El niño y el PapaԱլիսիա/Գվադալուպե
  • 1989El ausente
  • 1990 — Աստված կհատուցի նրան / Dios se lo pague
  • 2008 — Խավարում / En la oscuridad

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 — Իմ փոքրիկ Սոլելադ / Mi pequeña Soledad

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]