Jump to content

Վերա Սոնգվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Սոնգվե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1968(1968-08-31) (58 տարեկան)
ԾննդավայրՆայրոբի, Քենիա
Քաղաքացիություն Կամերուն
ԿրթությունՄիչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ և Լուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և գործարար
ԱշխատատուՀամաշխարհային բանկ և Միջազգայի ֆինանսական կորպորացիա
Պարգևներ և
մրցանակներ
 Vera Songwe Վիքիպահեստում

Վերա Սոնգվե (անգլ.՝ Vera Songwe, օգոստոսի 31, 1968(1968-08-31), Նայրոբի, Քենիա), կամերունցի տնտեսագետ, բանկային բնագավառի գործադիր պաշտոնյա։ 1998 թվականից աշխատել է Համաշխարհային բանկում, 2015 թվականին դարձել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանային տնօրենը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգվեն մեծացել է Կամերունի հյուսիսում գտնվող Բամենդա քաղաքում։ Սովորել է տեղի պետական կաթոլիկ դպրոց համարվող Տիրամայր Լուրդեսի քոլեջում, ընդգրկվել է տեղական անգլախոս էլիտայում։ Ավարտել է Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանը մաթեմատիկ տնտեսագետի որակավորմամբ, այնուհետև մեկնել է ԱՄՆ, շուրջ երեք տարի աշխատել է Միչիգանի համալսարանում, այնուհետև Մինեապոլիսի դաշնային պահուստային բանկում, միաժամանակ եղել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի այցելու պրոֆեսոր։ 1998 թվականին միացել է Համաշխարհային բանկի թիմին, աշխատել է Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման բաժնում (PREM, Մարոկո, Թունիս)[3][4]։ Հետագա տարիների ստանձնել է մի շարք պաշտոններ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման բաժնում[4]։

2011-2015 թվականներին եղել է Համաշխարհային բանկի օպերացիոն կառավարիչ Կաբո Վերդեում, Գամբիայում, Գվինեա Բիսաուում, Մավրիտանիայում[5]։ 2015 թվականի հուլիսին նշանակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն[4]։

2011 թվականին ներգրավվել է Africa 2.0 նախաձեռնության մեջ, որի նպատակն է համախմբել երիտասարդ աֆրիկացիներին մայրցամաքի տնտեսական զարգացման նպատակով[6]։ Սոնգվեն Բրուկինգս ինստիտուտի գիտաշխատող է[7][8]։ 2013 թվականին Forbes-ը նրան համարել է «Աֆրիկայի 20 ազդեցիկ կանանցից» մեկը[9] և նույն տարում Միջազգային քաղաքական և գեոտնտեսական Choiseul գիտահետազոտական ինստիտուտը նրան ընտրել է որպես «Աֆրիկայի գալիք առաջնորդներից»[5]։ 2014 թվականին African Business Review-ն Սոնգվեին բնութագրել է որպես «Աֆրիկայի 10 բիզնես կին առաջնորդներից մեկը»[10]։ 2015 թվականին Սոնգվեն համագործակցել է նորաստեղծ Tony Elumelu Entrepreneurship Programme ծրագրի հետ, որը երաշխավորում է 100 միլիոն դոլար աֆրիկյան սկսնակ ընկերությունների համար[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://100women.okayafrica.com/new-blog/2018/2/28/vera-songwe
  2. ↑ «Young, managers, inventive and competent, they are the pride of Cameroon». Business in Cameroon. 2015 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  3. ↑ Oury Diallo, Amadou (2016 թ․ հունվարի 11). «À IFC, Vera Songwe passe au chevet du secteur privé» (French). Omer Mbadi. JeuneAfrique.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 1 2 3 «IFC Appoints Vera Songwe Regional Director for West and Central Africa». AfricaStar. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  5. 1 2 «After the World Bank, Cameroonian Vera Songwe becomes the IFC resident representative to Senegal». Business in Cameroon. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  6. ↑ Sesay, Isha (2011 թ․ հոկտեմբերի 12). «Africa's emerging leaders launch 2020 growth vision». CNN. Teo Kermeliotis. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  7. ↑ Lederman, Josh (2015 թ․ հուլիսի 23). «Obama's top initiative to aid Africa is now in jeopardy». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  8. ↑ Eilperin, Juliet (2014 թ․ օգոստոսի 5). «Obama to announce expansion of electrification in Africa». The Washington Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  9. ↑ Mfonobong, Nsehe (2013 թ․ դեկտեմբերի 4). «The 20 Young Power Women In Africa 2013». Forbes. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  10. ↑ «Top 10 Female Business Leaders in Africa». www.africanbusinessreview.co.za. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. ↑ Court, Alex (2015 թ․ հունվարի 23). «African entrepreneurs boosted by billionaire investor». CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Սոնգվե» հոդվածին։