Վերա Բրիթեն
Վերա Բրիթեն | |
![]() | |
Կրթություն՝ | Սոմերվիլ Քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | բուժքույր, գրող, բանաստեղծ, վիպասան, ֆեմինիստ, խաղաղապահ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստուհի |
Դավանանք | անգլիկանություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1893[1][2][2] |
Ծննդավայր | Նյուքասլ անդեր Լայմ, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանի օր | մարտի 29, 1970[1][2][2][4] (76 տարեկանում) |
Վախճանի վայր | Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Ջորջ Քեթլին |
Զավակներ | Shirley Williams?[5] |
Վերա Բրիթե (անգլ.՝ Vera Mary Brittain, դեկտեմբերի 29, 1893[1][2][2], Նյուքասլ անդեր Լայմ, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 29, 1970[1][2][2][4], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, քրիստոնյա պացիֆիստ, ֆեմինիստ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապահավված ընտանիքից է: Անգլիական գրականություն է սովորել Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլ քոլեջում: Ուսումը թողել է 1915 թվականին, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում ինքնակամ աշխատել է որպես բուժքույր: Նրա եղբայրը՝ երաժիշտ Էդվարդ Բրիթենը, Ռոլանդ Լեյթոնի փեսան և իրենց երկու մտերիմ ընկերները զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[6]՝ Իտալիայի, Ֆրանսիայի և Ֆլանդրիայի ռազմաճակատներում: Նրանց իրար ուղված նամակները փաստագրված են Letters from a Lost Generation. գրքում: Նամակներից մեկում Լեյթոնը խոսում է հանրային դպրոցի կամավորների սերնդի մասին, և նա գրում է, որ զգում է, որ պետք է «ակտիվ մասնակցություն» ունենա պատերազմում[7]: Պատերազմից հետո մտերմացել է Վինիֆրեդ Հոլթբիի՝ իր նման սկսնակ գրողի հետ. նրանք երկուսն էլ հայտնվում են լոնդոնյան գրական ասպարեզում: 1923 թվականին Բրիթենը «Մութ ժամանակներ» վեպով առաջնելույթ է ունենում:
1925 թվականին ամուսնացել է քաղաքագետ և փիլիսոփա Ջորջ Քեթլինի հետ: Նրանց որդին դառնում է նկարիչ, 1987 թվականին հայրական ընտանիքի մասին գիրք է գրել: Դուստրը՝ բարոնուհի Շիրլի Ուիլյամսը, ականավոր գիտնական, լիբերալ-դեմոկրատական քաղաքագետ է, եղել է լեյբորիստական կառավարության աշխատանքի նախարար, Բրիտանական գաղտնի խորհրդի անդամ է:
Գրողի ամենամեծ հաջողությունը պատերազմական տարիների մասին ինքնակենսագրական «Երիտասարդության պատգամներ» գիրքն է (1933, հետագայում վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ «Ապագայի հուշեր» վերնագրով), որն ավելի ուշ շարունակում է «Երկերության պատգամներ» (1940, Վինիֆրեդ Հոլթբիի մասին) և «Փորձի պատգամներ» (1957) հատորներում: Հաջորդ հատորը՝ «Հավատի պատգամներ»-ը (կամ «Ժամանակի պատգամներ»), այդպես էլ չի ավարտվել:
1920-ական թվականներից Բրիթենը եղել է Ազգերի լիգայի կանոնավոր խոսնակ, հանդես է եկել հակապատերազմյան հայտարարություններով, այդ թվում՝ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: 1930-ական թվականներից շարունակաբար տպագրվել է Peace News պացիֆիստական ամսագրում: 1945 թվականին նրա անունը ներառվել է նացիստների Սև գրքում:
Մահից առաջ, նա իր կտակում նշել էր, որ ուզում է հուղարկավորվել Իտալիայում՝ ողբոր գերեզմանի կողքին, ով մահացել է Ասիանգոյի ճակատամարտում: Աղջիկը կատարել է մոր պատգամը:
Ընտրյալ մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1923 - The Dark Tide
- 1929 - Halcyon: Or, The Future of Monogamy (էսսե, To-day and To-morrow pamphlet series)
- 1933 - Testament of Youth
- 1936 - Honorable Estate (վեպ ինքնակենսագրական տարրերով)
- 1940 - Testament of Friendship
- 1941 - England’s hour (նամակներ և հոդվածներ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին)
- 1944 - Massacre by Bombing
- 1957 - Testament of Experience
- 1960 - The women at Oxford; a fragment of history
- 1981 - Chronicle of Youth: The War Diary, 1913-1917 (օրագիր)
- 1985 - Testament of a generation: the journalism of Vera Brittain and Winifred Holtby (Բրիթենի և Հոլթբիի հոդվածները)
- 1988 - Testament of a peace lover (պացիֆիստական հոդվածներ և ելույթներ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119343878 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 138.
- ↑ Mark Bostridge (21 May 2012)։ «Vera's Testament is young again»։ The Daily Telegraph
- ↑ Brittain Vera (1998)։ Letters from a Lost Generation։ London: Little, Brown and Company։ էջ 30
|