Վեներա և Էրոս (նկար, Սուստրիս)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լամբերտ Սուստրիս[1] |
տարի | 1550 |
բարձրություն | 132 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 184 ± 1 սանտիմետր[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] և նյու[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | իտալական գեղանկարչության սրահ համար 6 |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Լյուդովիկոս XIV |
հիմնական թեմա | Վեներա և Էրոս |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վեներա և Էրոս» կամ «Մարս, Վեներա և Էրոս» (ֆր.՝ Vénus et l'Amour; Mars, Vénus et l'amour), Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարիչ, իտալական ուշ Վերածննդի ներկայացուցիչ Լամբերտ Սուստրիսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1550-ից 1554 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 132 × 184 սմ։
Այսօր «Վեներա և Էրոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրում[2][3] (Փարիզ, Ֆրանսիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վեներա և Էրոս» մեծածավալ ստեղծագործությունը Լամբերտ Սուստրիսը նկարել է Տիցիանի արվեստանոցում։ Ըստ էության, նկարը ստեղծելիս հեղինակն ազդվել է իր ուսուցչից, ով հաճախ էր Վեներա նկարում[4]։
Կտավում պատկերված է մերկ Վեներան․ նա կիսանստած մահճակալին՝ շոյում է զույգ աղավնիներին, որոնք փորձում են զուգավորվել։ Աղավնին Վեներային խորհրդանիշներից մեկն է։ Նրա որդին՝ Էրոսը (կամ Կուպիդոնը) պատկերված է մերկ է և թևավոր։ Նա պատրաստվում է կապարճից հանած նետով խոցել վարուժանին, որ արագացնի վերջինիս հարաբերվելը։ Նկարի խորքում, աջ կողմում երևում է պատերազմի աստված Մարսը, որը գալիս է Վեներայի մոտ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ նկարը պատվիրել է Աուգսբուրգից Ֆուգերների տոհմի բանկիրների ընտանիքը։ Մինչև Լուի Արև արքային պատկանելը, նկարը, հնարավոր է, պատկանել է ֆրանսիացի գործարար և կոլեկցիոներ Էվերհարդ Յաբախին[6]։ Հետո նկարը պատկանել է Նիկոլյա Ֆուկեին, դրանից հետո էլ Լուի Արև արքային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ «AGORHA entry».
- ↑ «Նկարը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում».
- ↑ «RKD Images entry». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Mars, Vénus et l'amour - Sustris, Lambert». wikiart.org (ֆրանսերեն). Musée du Louvre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Peltzer, Rudolf Arthur, " Lambert Sustris von Amsterdam ", Jahrbuch der kunsthistorischen Sammlungen des Allerhöchsten Kaiserhauses, XXXI, 1913, p. 230, n°6 p. 244
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gabriele Bartz, Eberhard König: Musée du Louvre. Art et architecture. Könemann, Cologne 2005, (ISBN 3-8331-1425-8), p. 312—313
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mars, Vénus et l'amour - Sustris, Lambert». wikiart.org (ֆրանսերեն). Musée du Louvre. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Էրոս (նկար, Սուստրիս)» հոդվածին։ |
|