Վարդ Արսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վարդ Արսլանդից)
Վարդ Արսլան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՊադովա, Վենետո, Իտալիա[4][5]
Մահացել էհուլիսի 10, 1968(1968-07-10)[1][2][4][…] (68 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Ազգությունհայ
ԿրթությունՊադովայի համալսարան[4]
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, գրականագետ, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրCivic Museum of Bozen?[4], Կալյարի համալսարան[4] և Պավիայի համալսարան
Ծնողներհայր՝ Yerwant Arslan?[4]
ԱնդամությունԼինչեի ազգային ակադեմիա
ԵրեխաներErmanno Arslan?

Վարդ Երվանդի Արսլան (իտալ.՝ Arslan Edoardo հոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - հուլիսի 10, 1968(1968-07-10)[1][2][4][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալացի արվեստաբան, պատմաբան, գրականագետ, բժիշկ, ծագումով հայ։

Երվանդ Արսլանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պադուայի համալսարանում։ Արվեստի պատմություն է դասավանդել Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում։ Եղել է Բոլցանոյի թանգարանի տնօրեն, Կալյարիի (1939-1942 թվականներին) և Պավիայի (1942 թվականից) համալսարանների միջնադարյան և արդի արվեստների պատմության ամբիոնի վարիչ։ Արսլանի աշխատությունները վերաբերում են նկարիչներ Բասսանոյին, Ս․ Ռիչչիին, Ֆ․ Գուարդիին, VI դար-XI դարերի արվեստի պատմությանը, Պավիայի «Չերտոզա» թանգարանի քանդակների ուսումնասիրությանը։ 1954 թվականին Վարդ Արսլանը հրապարակված «ճարտարապետությունը 568-ից 1000-ը» աշխատությունում, օգտվելով պատմական աղբյուրներից, ապացուցել է Կոստանդնուպոլիսի կայսերական պալատի Նեա եկեղեցու (IX դարի) երբեմնի գոյությունը, ցույց է տվել նրա և բյուզանդական գմբեթավոր քառաբսիդ–քառամույթ եկեղեցիների տիպաբանական կապը Բագարանի (VII դարի) կաթողիկեի հետ։ Արսլանը հաստատել է, որ վերջինս, որպես նախատիպ, Բյուզանդիայի միջոցով (Աթոսի «Մեծ Լավրա») փոխանցվել է Եվրոպայի մի շարք երկրներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’architettura romanica Veronex, Ve-rona, 1939, J․ Bassano, 2 ed․, Milano, 1960․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդ Արսլան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 114