Վարդ Արսլան
| Վարդ Արսլան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 3, 1899[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] |
| Մահացել է | հուլիսի 10, 1968[1][2][4][…] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Միլան, Իտալիա[4][5] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Պադովայի համալսարան[4] |
| Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան, գրականագետ, բժիշկ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Civic Museum of Bozen?[4], Կալյարի համալսարան[4] և Պավիայի համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Yerwant Arslan?[4] |
| Անդամություն | Լինչեի ազգային ակադեմիա[6] |
| Երեխաներ | Ermanno Arslan? |
Վարդ Երվանդի Արսլան (իտալ.՝ Arslan Edoardo հոկտեմբերի 3, 1899[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - հուլիսի 10, 1968[1][2][4][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալացի արվեստաբան, պատմաբան, գրականագետ, բժիշկ, ծագումով հայ։
Երվանդ Արսլանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Պադուայի համալսարանում։ Արվեստի պատմություն է դասավանդել Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում։ Եղել է Բոլցանոյի թանգարանի տնօրեն, Կալյարիի (1939-1942 թվականներին) և Պավիայի (1942 թվականից) համալսարանների միջնադարյան և արդի արվեստների պատմության ամբիոնի վարիչ։ Արսլանի աշխատությունները վերաբերում են նկարիչներ Բասսանոյին, Ս․ Ռիչչիին, Ֆ․ Գուարդիին, VI դար-XI դարերի արվեստի պատմությանը, Պավիայի «Չերտոզա» թանգարանի քանդակների ուսումնասիրությանը։ 1954 թվականին Վարդ Արսլանը հրապարակված «ճարտարապետությունը 568-ից 1000-ը» աշխատությունում, օգտվելով պատմական աղբյուրներից, ապացուցել է Կոստանդնուպոլիսի կայսերական պալատի Նեա եկեղեցու (IX դարի) երբեմնի գոյությունը, ցույց է տվել նրա և բյուզանդական գմբեթավոր քառաբսիդ–քառամույթ եկեղեցիների տիպաբանական կապը Բագարանի (VII դարի) կաթողիկեի հետ։ Արսլանը հաստատել է, որ վերջինս, որպես նախատիպ, Բյուզանդիայի միջոցով (Աթոսի «Մեծ Լավրա») փոխանցվել է Եվրոպայի մի շարք երկրներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- L’architettura romanica Veronex, Ve-rona, 1939, J․ Bassano, 2 ed․, Milano, 1960․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 I professori dell'Università di Pavia (1859-1961) (իտալ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 170.
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդ Արսլան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 114)։ |