Վասիլի Ռադլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Ռադլով
գերմ.՝ Friedrich Wilhelm Radloff
Ծնվել էհունվարի 5 (17), 1837[1][2] կամ հունվարի 17, 1837(1837-01-17)[2]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[3]
Մահացել էմայիսի 12, 1918(1918-05-12)[1][3][4][…] (81 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[3]
ԳերեզմանՍմիոլենսկոե լյութերական գերեզմանոց
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն,  Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և ՌԽՖՍՀ
ԿրթությունHU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, լեզվաբան և ազգագրագետ
ԱշխատավայրԿունստկամերա
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
 Vasily Radlov Վիքիպահեստում

Վասիլի Վասիլևիչ Ռադլով կամ Ֆրիդրիխ Վիլհելմ Ռադլոֆ (ռուս.՝ Васи́лий Васи́льевич Ра́длов, հունվարի 17, 1837, Բեռլին, Պրուսիա – մայիսի 12, 1918, Պետրոգրադ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն), գերմանական ծագումով ռուս թուրքաբանության հիմնադիր, ով ուսումնասիրում էր թյուրք ժողովուրդները։ Ըստ թուրքագետ Յոհան Վանդեվալեի . նա գիտեր բոլոր թյուրքական լեզուներն ու բարբառները, ինչպես նաև գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, հունարեն, լատիներեն, մանչուերեն, մոնղոլերեն, չինարեն, արաբերեն, պարսկերեն և եբրայերեն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով Բառնաուլում որպես դպրոցի ուսուցիչ՝ Ռադլովը հետաքրքրվեց Սիբիրի բնիկ ժողովուրդներով և իր ազգագրական բացահայտումները հրապարակեց «Սիբիրից» ազդեցիկ մենագրությունում (1884 թվական)։ 1866 թվականից 1907 թվականներին թարգմանել և թողարկել է թյուրքական բանահյուսության մի շարք հուշարձաններ։ Ամենակարևորը՝ նա առաջինն էր, ով հրատարակեց Օրհոնի արձանագրությունները։ Նրա թյուրքական լեզուների համեմատական բառարանի չորս հատորները հաջորդեցին 1893 թվականից 1911 թվականներին։ Ռադլովը օգնեց հիմնադրել Ազգագրության ռուսական թանգարանը և 1884-1894 թվականներին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանը։

Ռադլովն օգնեց Գրիգորի Պոտանինին իր «Սալար լեզվի», «Արևմտյան Յուգուրի » և «Արևելյան Յուգուրի լեզվի» բառարանի հրատարակման հարցում և Պոտանինի ռուսալեզու «Չինաստանի և Կենտրոնական Մոնղոլիայի Տանգուտ-տիբեթյան սահմանները» աշխաությանը 1893 թվական[5]։

1930-ականների վերջի ստալինյան բռնաճնշումների ժամանակ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի և պետական գիտական ապարատը հանգուցյալ (էթնիկապես գերմանացի) Ռադլովին մեղադրեցին պանթուրքիզմի մեջ։ Արդեն մահացած Ռադլովի հետ ենթադրյալ կապը դիտվում էր որպես մեղադրական ապացույց արևելագետների և թուրքագետների դեմ, որոնցից ոմանք մահապատժի են ենթարկվել, այդ թվում՝ Ալեքսանդր Սամոյլովիչը 1938 թվականին։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Laut, Jens Peter, Radloff, Friedrich Wilhelm, in: Neue Deutsche Biographie 21 (2003), S. 96–97
  • Տեմիր, Ահմեթ (1955). Leben und Schaffen von Friedrich Wilhelm Radloff (1837–1918): Ein Beitrag zur Geschichte der Türkologie, Oriens 8 (1), 51–93.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Радлов Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Encyclopædia Britannica
  5. «Poppe: REMARKS ON THE SALAR LANGUAGE» (PDF). 2012 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]