Վառլամ Ավանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով
Old Russia - Yakov Sverdlov 1918 & Lenin & Avanesov.jpg
Ծնվել է1884
ԾննդավայրԿաղզվան
Մահացել է1930
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունպետական և կուսակցական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԿենտրոնական գործադիր կոմիտե
Varlam Avanesov Վիքիպահեստում

Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով ( Սուրեն Կարապետի Մարտիրոսյան) (1884, ք. Կաղզվան (Կարսի մարզում) 1930, Մոսկվա), պետական և կուսակցական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1903 թվականից։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, 1918 թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանի մասին (1917) դեկրետի նախագծի մշակմանը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png