Վայրի հնդկահավ
| Վայրի հնդկահավ | |
Վայրի հնդկահավ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
| Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
| Ցեղ | Ուլարներ (Tetraogallus) |
| Տեսակ | Վայրի հնդկահավ (T. caspius) |
| Միջազգային անվանում | |
| Tetraogallus caspius | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Վայրի հնդկահավ (լատին․՝ Tetraogallus caspius), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթատեսակը տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Հարավային Կովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային լանդշաֆտներում, որտեղ կան ժայռային օջախներ[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է ծովի մակարդակից 2500-3500 մ բարձությունների վրա, բարձր լեռներում՝ բնակեցնելով ժայռային բեկորներով թեք լանջերը։ Բնադրում է հողի վրա, ժայռաբեկորների և քարերի ծածկի տակ։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով 5-8 ձու։ Սնվում է բուսականությամբ՝ կերը հայթայթելով լանջերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակավաթիվ խոցելի տեսակ է։ Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։
Զանգեզուրի լեռնաշղթայում խտությունը կազմում է միջին հաշվով 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Վարդենիսի, Փամբակի և Բազումի լեռնաշղթաներում՝ մոտ երկու անգամ պակաս։
Ուլարի թվաքանակի վրա բացասական կարող են ազդել վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից անհանգստացնելը, անասունների գերարածեցումը, ինչպես նաև ապօրինի որսը։
Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում։ Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի հնդկահավ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի հնդկահավ» հոդվածին։ |
| ||||||