Ուլարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլարներ
Ուլարներ
Տիբեթյան ուլարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիաններ
Ցեղ Ուլարներ
Լատիներեն անվանում
Tetraogallus

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր (լատ.՝ Tetraogallus), փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանիի զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար (T․ caspius), որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։

Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։

Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

Ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tetraogallus altaicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  2. Tetraogallus himalayensis: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  3. Tetraogallus caucasicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  4. Tetraogallus caspius: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  5. Tetraogallus tibetanus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steve Madge, Phil McGowan und Guy M. Kirwan։ Pheasants, Partridges and Grouse – A Guide to the Pheasants, Partridges, Quails, Grouse, Guineafowl, Buttonquails and Sandgrouse of the world’’, Christopher Helm, London 2002, ISBN 0-7136-3966-0
  • R. L. Potapov, V. E. Fling (HRSG): Handbuch der Vögel der Sowjetunion. Band 4: Galliformes, Gruiformes.’’ Aula Verlag, Wiesbaden 1989, ISBN 3-89104-417-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png