Կոպետդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպետդաղ
պարս․՝ کپه‌داغ; թուրքմ.՝ Köpetdag
Kopetdag-mountains.jpg
Տեղադրություն Իրան Իրան
Թուրքմենստան Թուրքմենստան
Բարձրություն 3117 մ
Երկարություն 650 կմ
Լայնություն մինչ 200 կմ
##Կոպետդաղ (Իրան)
Red triangle with thick white border.svg


Կոպետդաղ (պարս․՝ کپه‌داغ; թուրքմ.՝ Köpetdag), լեռնային համակարգ Թուրքմենստանում և Իրանում, Թուրքմենա-Խորասանական լեռների մասը։ Երկարությունը մոտ 650 կմ է, լայնությունը՝ 40-200 կմ, բարձրությունը՝ մինչև 3117 մ (Խեզարմեսջեդ լեռ)։

Անվանում[խմբագրել]

Անվանումն առաջացել է թուրքմեներեն կոպ ― «բազում, շատ» և թուրքերեն դաղ ― «լեռ» բառերից, այսինքն՝ «բազում լեռներ»[1]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Գտնվում է Ալպյան ծալքավորության մարզում։ Բարձր սեյսմիկ շրջան է (հայտնի են 1869 թվականի, 1893 թվականի, 1895 թվականի, 1929 թվականի երկրաշարժերը և 1948 թվականի երկրաշարժը Աշխաբադում)։ Կան սնդիկի, մկնդեղի, բարիտի հանքավայրեր, շինարարական քար և հանքային աղբյուրներ։

Կազմված է զուգահեռ լեռնաշղթաներից, բլրաշարերից և սարավանդներից՝ կտրտված Ատրեկ, Կեշեֆրուդ, Թեջեն և այլ գետերի միջանցիկ կիրճերով ու հովիտներով։ Լանջերի ստորին մասերը ծածկված են անապատային և կիսաանապատային, բարձր մասերը՝ տափաստանային բուսականությամբ։ Վերջիններն օգտագործվում են որպես արոտավայրեր։ Հովիտներում զբաղվում են հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Անտառների անապատային նախալեռներում տարածված են հովազ, ընձառյուծ, շնագայլ, բծավոր բորենի, հնդկական մեղրակեր։ Բարձր բարձրավանդակում արածում են Կոպետդագյան լեռնային ոչխարները, իսկ քարքարոտ կիրճերում բեզոարյան այծերը։[2].

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  2. Թուրքմենիայի կենդանական աշխարհը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png