Jump to content

Վախթանգ V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ V
վրաց.՝ ვახტანგ V
Դրոշ
Դրոշ
Քարթլիի թագավոր
1658 - 1675
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն Քարթլիի թագավորություն Քարթլիի թագավորություն
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1618
Ծննդավայր Թիֆլիս, Քարթլիի թագավորություն
Վախճանի օր 1675
Վախճանի վայր Գանձակ, Օսմանյան կայսրություն
Թաղված Ղոմ
Դինաստիա Մուխրանիներ
Հայր Թեյմուրազ I Մուխրանբատոնի
Մայր Ana of Aragvi?[1]
Ամուսին Մարիամ Դադիանի
Զավակներ չորս զավակ
 
Ինքնագիր Изображение автографа

Վախթանգ V կամ Շահնավազ (վրաց.՝ ვახტანგ V, 1618, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1675, Գանձակ, Օսմանյան կայսրություն), Քարթլիի արքա 1658-1675 թվականներին։ Սերում է Բագրատիոնի-Մուխրանիների ազնվականական տոհմից։

1629-1658 թվականներին եղել է Քարթլիի մուխրան-բատոնի՝ Բախուտա անվան տակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարթլիի թագավոր Ռոստոմ I-ը Վախթանգին դարձրել է իր գահի ժառանգորդ։ 1654 թվականին Վախթանգը գտնվելով Պարսկաստանում ստիպված է եղել ընդունել իսլամ և հանդես գալ Շահնավազ անվան տակ։

Վախթանգ V-ի քաղաքականության նպատակն էր Քարթլի-Կախեթի և Քարթլիի թագավորությունների միավորումը և Քարթլիի թագավորության ընդարձակումն ամբողջ արևմտյան Վրաստանով։ Նա փորձում էր ամրապնդել կենտրոնական իշխանությունը, դրանով իսկ սահմանափակելով նախարարական տների և անհնաանդ իշխանների կառավարչական իրավունքները։

Վախթանգ V-ը խոստովանել է, որ ինքը հանդիսանում է Պարսկաստանի թագավորի վասալը։ Նա փորձել է հնարավորինս խաղաղ հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ։ Վախթանգի որդեգրած այս քաղաքականությունը հնարավորություն ստեղծեց տնտեսության զարգացման և շինարարական աշխատանքների վերսկսման համար։ Վախթանգ V-ը օգտվելով Իմերեթի և Սամեգրելոյի միջև ծագած հակասությունից մեծացրել է իր ազդեցությունը Կախեթում, և ապա ամբողջ արևմտյան և կենտրոնական Վրաստանում։ Շուտով Օսմանյան կայսրությունը ճնշումներ գործադրեց Իմերեթի նկատմամբ։ Ջանալով ամրապնդել թագավորական իշխանությունը Վախթանգը փորձել է վերականգնել Կախեթի գահը, սակայն Քարթլիի գլխավոր հակառակորդը գահին բազմեցրեց իր թոռանը՝ Հերակլին։ Կախեթը ստացել էր Սասանյան Պարսկաստանի օժանդակությունը։

Եղբայրներ Լուարսաբն ու Արչիլը Քարթլիից փախան Ախալցխա, որտեղ օգնություն խնդրեցին Օսմանյան կայսրությունից՝ Իմերեթում հաստատվելու համար։ 1675 թվականին պարսից շահը Վախթանգին կանչել է Պարսկաստան։ Ճանապարհին Վախթանգ V-ը ծանր հիվանդացել է, և ապա մահացել։ Ներկայումս նա թաղված է Կում քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История Грузии, Пояснения, Т.4, Тбилиси, 1973
  • Акопашвили Г., Т.4, Тбилиси, 1979
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ V» հոդվածին։