Մուխրանիներ
| Մուխրանիներ | |
|---|---|
| Տեսակ | ազնվական տոհմ |
| Մասն է | Բագրատիոնիներ |
| Երկիր | |
| Տիրույթներ | Մուխրանի երկրամաս |
| Ծագում | Վրաց Բագրատիոնիներ |
| Տիտղոսներ | բատոն |
| Հիմնադիր | Bagrat I of Mukhrani? |
| Ազգային պատկանելիություն | Վրացիներ |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Բագրատիոնի-Մուխրանիներ (վրաց.՝ მუხრანბატონები), վրաց ազնվականական տոհմ, Բագրատիոնիների ճյուղ։ 16-րդ դարում արքայորդի Բագրատը ժառանգություն է ստանում Քարթլիի թագավորության կենտրոնական հատվածում գտնվող Մուխրանի երկրամասը։ Այդ ժամանակից ի վեր ազնվական ընտանիքը հայտնի դարձավ Մուխրան-Բատոնի անվանումով։
Բագրատիոնի-Մուխրանիների թագավորական ընտանիքի ղեկավարը միջնադարյան ժամանակաշրջանում հայտնի էր «բատոն» անվանումով։
Մուխրանիների ազնվականական տոհմի ավագ ճյուղն այժմ հանգած է։ Վերջիններս գոյություն են ունեցել Քարթլիի թագավորության հինգ արքաների կառավարման տարիներին՝ 1658-1724 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց հետնորդները տեղափոխվել են Ռուսական կայսրություն և ստացել «վրաց իշխանի» կամ «բագրատիոնի իշխանի» տիտղոս։
1957 թվականից Բագրատիոնի-Մուխրանիները իրենց համարում էին Վրաստանի գլխավոր թագավորական տոհմը։ Դա պայմանավորված էր նրանով, որ Մուխրանիները համարվում էին Բագրատիոնիների գլխավոր հետնորդը։ Ներկայումս Մուխրանիների բատոնը Գեորգի Բագրատիոնի-Մուխրանելին է, ով իր գործունեությունը ծավալում է Իսպանիայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուխրանիներ կատեգորիայում։ |