Վալե Ինկլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալե Ինկլանի քանդակը

Վալե Ինկլան: Ռամոն Մարիա դել (1869-1936 թվականներ), իսպանացի գրող։ Գրական ասպարեզ է իջել 1894 թվականին «Կանայք, վեց սիրային պատմություն», նովելների ժողովածու։ «1898 թվականի սերնդի» ներկայացուցիչ։ «Սոնատներ» (մաս 1-4, 1902-1905 թվականները) վիպակաշարում, «Բարբարոսական կատակերգություններ» (1907-1908 թվականները) և «Կառլիստյան պատերազմ» (1908-1909) եռերգություններում, «Բռնակալ Բանդերասը» (1926 թվական) վեպ պամֆլետում և «Հրաշքների արքունիք» (1927 թվականին) պատմավեպում տրված է Իսպանիայի ֆեոդալական–բուրժուական իրականության սուր քննադատությունը։ Գրել է նաև պիեսներ («Մարկիզուհի Ռոզալինդան», 1913 թվականին և այլն)։ 1933 թվականին եղել է Իսպանիայում «ԽՍՀՄ–ի բարեկամների ընկերության» նախագահը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 230 CC-BY-SA-icon-80x15.png