Վալենտին Բիչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Բիչկո
ուկրաիներեն՝ Валентин Васильович Бичко
Ծնվել էհունիսի 17, 1912(1912-06-17) կամ հունիսի 17 (30), 1912
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1994(1994-10-31) (82 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և մանկագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԶավակներI. V. Bychko?

Վալենտին Բիչկո (ուկրաիներեն՝ Валенти́н Васи́льович Бичко́, հունիսի 17, 1912(1912-06-17) կամ հունիսի 17 (30), 1912, Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1994(1994-10-31), Կիև, Ուկրաինա[1]), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Խարկովի ժողովրդական կրթության ինստիտուտի գրական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հետո անցել է խմբագրական աշխատանքի։ Եղել է «Զիրկա» («Աստղ») թերթի պատասխանատու խմբագիր, «Պիոներիա» ամսագրի խմբագիր, «Մոլոդ» հրատարակչության գլխավոր խմբագիր։

Վալենտին Բիչկոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1935 թվականին։ Հրատարակել է ավելի քան հարյուր գիրք՝ մեծ մասը մանուկների համար։ Դրանցից են՝ «Արևը մեր գլխավերևում» (1935), «Պերեկոպ» (1937), «Ծիածան» (1945), «Դիմավորում եմ արևը» (1948), «Խարույկ» (1950, 1957, 1964), «Հողի ուրախ ծաղկունքը» (1972), «Պոեմներ և հեքիաթներ» (1973), «Արծաթե հասակ» (1973) և այլն։

Նրա առանձին գրքեր թարգմանվել են ռուսերեն, բելառուսերեն, լիտվերեն, վրացերեն, լեհերեն, անգլերեն։

Բիչկոյի թարգմանությամբ ուկրաիներեն լույս են տեսել Էդուարդաս Մեժելայտիս «Մարդը» և «Ավիաէտյուդները», Յուստինաս Մարցինկյավիչյուսի երեք պոեմները («Արյուն և մոխիր», «Մինդագուաս», «Պատ»), Սալոմեա Ներիսի բանաստեղծությունների հատընտիրը, Կոստաս Կուբիլինսկասի բանաստեղծություններն ու հեքիաթները և լիտվացի բանաստեղծների բազմաթիվ այլ գործեր։

Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Նիկոլայ Օստրովսկու անվան կոմերիտական մրցանակի դափնեկիր է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 60։