Սալոմեա Ներիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալոմեա Ներիս
Neris Salomeja.jpg
Ծնվել էնոյեմբերի 4 (17), 1904
ԾննդավայրKiršai, Šeimena Eldership, Vilkaviškis District Municipality, Marijampolė County, Լիտվա
Վախճանվել էհուլիսի 7, 1945(1945-07-07)[1][2][3] (40 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուլիտվերեն[2]
ԱզգությունԼիտվացիներ
ՔաղաքացիությունԼիտվա
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան
ԺանրերԲանաստեղծություն
Պոեմ
Հեքիաթ
Գրական շարժումներռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Salomėja Nėris Վիքիպահեստում

Սալոմեա Ներիս (լիտ.՝ Salomėja Nėris, իսկական ազգանունը՝ Բաչինսկայտե, ամուսնու ազգանունը՝ Բուչենե, նոյեմբերի 4 (17), 1904, Kiršai, Šeimena Eldership, Vilkaviškis District Municipality, Marijampolė County, Լիտվա - հուլիսի 7, 1945(1945-07-07)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լիտվացի խորհրդային բանաստեղծուհի, Լիտվական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1954 թվականին, կոչումը շնորհված է հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Կաունասի համալսարանը։ 1928-1941 թվականներին ուսուցչություն է արել։ 1940 թվականին Լիտվայում խորհրդային իշխանության վերականգնվելուց հետո Ներիսը ընտրվել է Լիտվական Հանրապետության ժողովրդական սեյմի լիազոր-հանձնաժողովի անդամ, 1941 թվականին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարար։ 1946 թվականին, հետմահու, ռուսերեն լույս է տեսել Ներիսի «Իմ երկիրը» բանաստեղծությունների գիրքը, որն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1947 թվական)։ Ներիսի երկերը թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներիսի վաղ շրջանի բանաստեղծությունները («Վաղ առավոտյան», 1927 թվական, «Հետքեր ավազի վրա», 1931 թվական, ժողովածուներ) ներթափանցված են կյանքի խնդությամբ, ռոմանտիկական պայծառ աշխարհազգացողությամբ և միաժամանակ կրում են սիմվոլիզմի ազդեցությունը։ Բայց, գնալով՝ Ներիսի պոեզիայում ուժեղացել է բողոքը բուրժուական հասարակության մեջ անձի ոտնահարման դեմ։ Նրա քնարերգության մեջ նկատվել է անցում ռոմանտիկական սիմվոլիզմից ռեալիզմին։ 1931 թվականին Ներիսը կապերը խզել է լիտվական բուրժուական խմբավորումների հետ և անցել հակաֆաշիստական գրողների շարքերը։ 1931-1934 թվականներին նրա բանաստեղծությունները հայտնվել են անլեգալ կոմունիստական մամուլում։ «Կոտրվող սառույցի վրայով» (1935 թվական) և «Կծաղկեմ ինչպես դեմյադիսը» (1938 թվական) ժողովածուներում Ներիսը դատապարտել է սոցիալական անարդարությունը, երգել ժողովրդի երջանկության համար կատարվող սխրանքը։ 1940 թվականին Ներիսը հրատարակել է «Որբը» և «Էգլեն՝ լորտուների թագուհի» հեքիաթ-պոեմները։ Դրանից առաջ նա մշակել էր լիտվական ժողովրդական հեքիաթների մի ամբողջ ժողովածու («Մեր հեքիաթները», 1934 թվական)։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բանաստեղծուհին էվակուացվել է, ապրել Պենզայում, Ուֆայում, Մոսկվայում, հրատարակել «Երգիր կյանքը, սիրտ, կյանքը» (1943 թվական), «Գնդակների սուլոցների տակ» (1943 թվական, ռուսերեն), «Սոխակը չի կարող չերգել» (1945 թվական) ժողովածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Нерис Саломея // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 17 : Моршин — Никиш. — С. 510–511.
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png