Վալենտինա Հյուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտինա Հյուգո
Valentine Gross.jpg
Ծնվել էմարտի 16, 1887(1887-03-16)[1][2][3]
ԾննդավայրԲոլուն սյուր Մեր
Վախճանվել էմարտի 16, 1968(1968-03-16)[1][2] (81 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա[4]
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարչուհի, նկարազարդող և հագուստի ձևավորող
Ոճսյուրռեալիզմ
ԹեմաներՊատկերազարդում
ԱմուսինԺան Հյուգո

Վալենտինա Հյուգո (ծննդյան անունը՝ Վալենտինա Մարի Օգյուստին Գրոս, ֆր.՝ Valentine Marie Augustine Gross, Valentine Hugo, մարտի 16, 1887(1887-03-16)[1][2][3], Բոլուն սյուր Մեր - մարտի 16, 1968(1968-03-16)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, պատկերազարդող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Գրոսը ծնվել է 1887 թվականին, Ֆրանսիայի Բոլուն սյուր Մեր համայնքում, երաժիշտ Օգյուստ Գրոսի և Զելի Դեմլենի (ֆր.՝ Zèlie Dèmelin) ընտանիքում: Վալենտինայի սերն արվեստի, երաժշտության և թատրոնի հանդեպ նկատվել է դեռևս վաղ տարիքում: 1907-1910 թվականներին ուսանել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում:

1914 թվականից մտերիմ է եղել Էրիկ Սատիի և Ժան Կոկտոյի հետ, ակտիվորեն մասնակցել է «Տոնահանդես» բալետի ստեղծմանը, այնուհետև սերտ բարեկամական հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի «Վեցյակ» կոմպոզիտորների հետ:

Ապագա ամուսնուն՝ ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոյի ծոռանը՝ Ժան Հյուգոյին, Վալենտինա Գրոսը հանդիպել է պատերազմի ժամանակ, 1917 թվականին Միմի և Սիպ Գոդեբսկների տանը: 1919 թվականին նրանք ամուսնացել են, Ժան Կոկտոն և Էրիկ Սատին եղել են նրանց հարսանիքի վկաները[5]:

1928 թվականին Վալենտինան ծանոթացել է սյուրռեալիստների հետ և 1930-1936 թվականներին ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Միանալով Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրոյին՝ 1931 թվականին ստեղծել է Objet à fonctionnement symbolique-ը, որը ներկայացվել է 1933 թվականին Exposition surréalistic ցուցադրման ժամանակ[6]: Խմբի հետ մասնակցել է այլ ցուցահանդեսների, այդ թվում՝ 1936 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: 1943 թվականին Հյուգոյի աշխատանքը ներառվել է Պեգգի Գուգենհայմի Exhibition by 31 Women նյույորքյան շոուում[7]:

1935 թվականին լուսանկարիչ Ման Ռեյնի մոտ եղել է մոդել (Valentine Hugo with her painting Les Surréalistes 1935): Վալենտինայի սյուռեալիստական աշխատաքներից են Անդրե Բրետոնի, Արթյուր Ռեմբոյի, Ռենե Կրևելի, Պոլ Էլուարի, Տրիստան Տցարայի, Փոլ Մորանի և այլոց դիմանկարները:

Կյանքի վերջին տարիներն անց է կացրել միայնակության և աղքատության մեջ, վաճառել գրքերն ու նկարները: Մահացել է իր ծննդյան օրը՝ 1968 թվականի մարտի 16-ին:

Գրքերի պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ 1933 թվականին Surindépendants Սալոնում իր աշխատանքները ներկայացրել է սյուրռեալիստների հետ, այնուհետև ցուցադրություններ ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում:

  • Տեներիֆ (1935 թ.)
  • Կոպենհագեն (1935 թ.)
  • Նյու Յորք (1937 թ.)
  • Տոկիո (1937 թ.)

Վալենտինա Հյուգոյի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը 1977 թվականին տեղի է ունեցել Culturel Thibaud de Champagne կենտրոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Museum of Modern Art online collection
  5. Эрик Сати, Юрий Ханон «Воспоминания задним числом». — второе. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 449. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
  6. «Valentine Hugo - AWARE»։ AWARE (en-US)։ Վերցված է 2017-04-20 
  7. Butler Cornelia H., Schwartz Alexandra (2010)։ Modern Women: Women Artists at The Museum of Modern Art։ New York: Museum of Modern Art։ էջ 45։ ISBN 9780870707711 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]