Սև խոլորձ (ֆիլմ, 2006)
«Սև խոլորձ» (անգլ.՝ The Black Dahlia), ամերիկացի ռեժիսոր Բրայան Դե Պալմայի ֆիլմը, որը հիմնված է Ջեյմս Էլրոյի համանուն դետեկտիվի վրա[13]։ Ֆիլմը 2006 թվականին բացել է Վենետիկի կինոփառատոնը (պրեմիերան կայացել է օգոստոսի 30-ին)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1940-ականների հետպատերազմյան տարիներին։ Երկու ոստիկաններ հետաքննում են երիտասարդ աղջկա ՝ Էլիզաբեթ Շորթի դաժան և խորհրդավոր սպանությունը։ Շուտով դետեկտիվներից մեկը հայտնաբերում է, որ իր ընկերուհին ընդգրկված է այս մռայլ գործում։
«Սև գեորգենու»` անուն, որը թերթերը տվել են սպանության զոհ Եղիսաբեթ Շորթին։ 1947 թվականիի հունվարի 15-ին Լոս Անջելեսում հայտնաբերվել է հոլիվուդյան աստղ։ Նրա մարմինը գոտկատեղի հատվածում բաժանված էր երկու մասի, բոլոր ներքին օրգանները առգրավվել էին, իսկ բերանը կտրված էր ականջից ականջ։ Այս հանցագործությունը ոստիկանության կողմից չի բացահայտվել (չնայած երկու տասնյակի ավել կասկածյալների)։ Շորթի պատմությունը բազմաթիվ շահարկումներ և ենթադրություններ է առաջացրել, որոնք վերածվել են Էլլրոյի գեղարվեստական մտահղացման, ինչպես նաև մի քանի կինոէկրանիզացիաների։
Սկառլեթ Յոհանսոն այս ֆիլմում մարմնավորել է ոստիկաններից մեկի ընկերուհուն` Քեյ Լեյք անունով նախկին մարմնավաճառուհու։ «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Հիլարի Սուենկը հանդես է գալիս իր համար ոչ բնորոշ ճակատագական կնոջ` խորհրդավոր Մեդլի Լինսկոթի դերում, որի շատ ազդեցիկ ընտանիքը պայքարում է թաքցնել ճշմարտությունը` «Սև գեորգենի» մականունով աղջկա խորհրդավոր սպանության մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջոշ Հարթնեթ | սպա Դուայթ «Բակի» Բլայկերտ |
Սկառլեթ Յոհանսոն | Քեյ Լեյք |
Հիլարի Սուենկ | Մեդլին Լինսկոթ |
Աարոն Էկհարտ | սերժանտ Լիլանդ«Լի» Բլանչարդ |
Միա Կիրշներ | Էլիզաբեթ Շորթ |
Ռոուզ Մաքգոուեն | Շերիլ Սեդոն |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - Վենետիկի կինոփառատոն
- «Ոսկե առյուծ» - Բրայան Դե Պալմա
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Դևիդ Ֆինչերը։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկար ժամանակ սերժանտ Բլանչարդի դերի հավակնորդ էր համարվում Մարկ Ուոլբերգը։ Երբ նախագծի մեջ ներգրավվեց Դե Պալման, Ուոլբերգը փոխարինվեց Ահարոն Էքհարթով (Ուոլբերգը հեռացավ «Իտալական կողոպուտ» նախագիծ)։
- Սև գեորգենու` Էլիզաբեթ Շորթի դերը, ի սկզբանե առաջարկվել է Մեգի Գիլենհոլին։ Դերասանուհին հրաժարվել է մասնակցել նախագծին, իսկ դերը բաժին է ընկել Միա Կիրշներին։
- Մեդլին Լինսկոթի դերի համար պլանավորված էր դերասանուհի Եվա Գրինը, բայց նա հրաժարվել է մասնակցել։
- Բրայան Դե Պալման ցանկացել է այս ֆիլմում նկարահանել Ռոուզ Մաքգոուենին։ Դերասանուհին առաջարկ է ստացել մարմնավորել Շերիլ Սեդոնին՝ նկարահանումների սկսվելուց շատ առաջ։
Նկարահանում
Բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Բուլղարիայի և Լոս Անջելեսի տաղավարներում։ Բուլղարիայում տաղավարային նկարահանումների համար նկարիչ Դանթե Ֆերետին, որը նաև աշխատում էր Ֆեդերիկո Ֆելինիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ, հատուկ ստեղծել է 25 ձևավորման հարդարանք, որոնց թվում էին Լոս Անջելեսի Չայնա-Թաունի մի մասը, քաղաքային փողոցներն ու հանցագործության վայրերը։ Ֆերերտին վերստեղծել է նաև 1947 թվականի ոստիկանական բաժանմունքի նմուշը, «Red Arrow» մոթելը և «Laverne» գիշերային ակումբը։
Նկարահանումների սկսվելուց 2 ամիս առաջ ԱՄՆ-ից Բուլղարիա են առաքվել 7 խոշոր բեռնատարներ` անհրաժեշտ պատմական պարագաներով, իսկ Իտալիայից և Մեծ Բրիտանիայից ներկրվել է այն ժամանակվա ամերիկյան 50 ավտոմեքենա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0387877/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-black-dahlia
- ↑ https://www.imdb.com/title/tt0387877/releaseinfo
- ↑ http://www.kinokalender.com/film5639_the-black-dahlia.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/czarna-dalia
- ↑ 6,0 6,1 http://m.filmaffinity.com/es/movie.php?id=904832
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.bbfc.co.uk/releases/black-dahlia-2006-1
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 http://www.imdb.com/title/tt0387877/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.virtual-history.com/movie/film/21891/the-black-dahlia
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://bbfc.co.uk/releases/black-dahlia-0
- ↑ 12,0 12,1 https://www.boxofficemojo.com/release/rl2856814081/
- ↑ «Home» (անգլերեն). Cinemascore. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սև խոլորձ» ֆիլմի թրիլլերը(անգլ.)
|
- ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրայան Դե Պալմայի ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական քրեական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նուար ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1947 թվականին
- Գերմանական դետեկտիվ ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր