Ադամ Սքոթ (անգլ.՝ Adam Scott, ապրիլի 3, 1973(1973-04-03)[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսությանդերասան, կինոպրոդյուսեր, երբեմն հանդես է գալիս որպես ռեժիսոր և սցենարիստ։ Առավել հայտնի է «Ասա, որ սիրում ես ինձ», «Երեկույթների վարպետներ» հեռուստասերիալներում, «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալում Բենի դերով և «Ամփոփ եղբայրներ» ֆիլմում Դերեկ Հաֆի դերով[2]։
1994 թվականից Սքոթը սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում՝ հիմնականում կատարելով դրվագային դերեր, մասնավորապես՝ նկարահանվել է «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Տղան ճանաչում է աշխարհը», «Հինգերորդը», «Շտապ օգնություն», «Մի սպանություն», «Հաճախորդը միշտ մեռած է», «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի», «Հրաշքներ», «Վերոնիկա Մարս» և այլ սերիալներում[4]։ 2009 թվականին փորձել է իրեն որպես պրոդյուսեր։ «Ուղևորի տեղը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։ «Երեկույթների թագավորները» սերիալը, որտեղ Ադամը 2009 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում, ունի յոթ սերիա։ Դրանց պրոդյուսերը Սքոթն է։ Դրանից հետո լքել է նախագիծը և միացել «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալի դերասանական կազմին։ Նկարահանվել է նաև ESPN սպորտային ալիքի գովազդային հոլովակներում։
2009 թվականին Ադամ Սքոթը դարձել է Ewwy Award մրցանակի դափնեկիր «Երեկույթների թագավորներ» հեռուստասերիալում Հենրի Փոլարդի դերի համար՝ որպես կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասան[6]։
Independent Spirit Awards 2009 թվականի Լավագույն դերասան անվանակարգ (անգլ.՝ Best Male Lead)՝ «Չար տեսակ» ֆիլմում Քալեբ Սինքլերի դերի համար[3][7]։
↑«Adam Scott & Naomi Sablan». Weinstein Company And Montblanc's Academy Award Party - Arrivals (անգլերեն). Life.com/. 2010 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)