Երկու օլիմպիադաներում (1968 և 1972 թվականների) միասին վերցրած՝ Սփիցը նաճել է ինը ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Բացի այդ, նրա մարզական ավարում տեղ են գրավել համաամերիկյան խաղերի հինգ, սիրողական աթլետիկայի միության (Amateur Athletic Union, AAU) մրցումների 31, National Collegiate Athletic Association-ի (NCAA) առաջնությունների ութ, 1965 և 1969 թվականների Մաքաբիական խաղերի տասը ոսկե պարգևներ։ Մարզական իր կարիերայի ընթացքում Սփիցը սահմանել է 35 համաշխարհային ռեկորդ, որոնցից երկուսը հաշվի չեն առնվել մարզումների ժամանակ սահմանված լինելու պատճառով[4][5]։ Swimming World Magazine ամսագիրը 1969, 1971 և 1972 թվականներին նրան հռչակել է աշխարհի լավագույն լողորդ։
Ծնվել է 1950 թվականիփետրվարի 10-ին, ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում։ Ընտանիքի երեք երեխաների ավագն էր[6]։ Մայրը՝ Լենոր Սիլվիա Սմիթը և հայրը՝ Առնոլդ Սփիցը հրեաներ էին. հայրը մանուկ հասակում ընտանիքով Ամերիկա էր եկել Հունգարիայից, մայրը՝ Ռուսաստանից[7][8][9]։ Մարկը վաղ մանկական հասակից Սակրամենտոյի լողի Arden Hills ակումբում դարձել է անվանի մարզիչ Շերմ Չավուրի սանը (այդ մարզիչը օլիմպիական յոթ մեդալակիր է աճեցրել)։
Տասը տարեկանում Սփիցն արդեն ազգային 17 և տարիքային մեկ ռեկորդ էր սահմանել[10]։ 1966 թվականին՝ 16 տարեկան հասակում, իր առաջին հաղթանակն է տոնել AAU-ի ազգային առաջնությունում, 100 մետր մրցատարածությունում (բաթերֆլայ ոճով)։ Հաջորդ տարում սահմանել է իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ 400 մետրը ազատ ոճով լողալով 4:10.60 ժամանակում[11]։