Մարկ Սփից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Սփից
Mark Spitz.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Mark Andrew Spitz
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Mark Spitz
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…] (73 տարեկան)
Ծննդավայր՝Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Մարկ Էնդրյու Սփից (անգլ.՝ Mark Andrew Spitz, փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի լողորդ մարզիկ, օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն։ Ամենահաջողակ մարզիկն է եղել 1972 թվականին Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերում, որտեղ արժանացել է յոթ ոսկե մեդալի, ընդ որում՝ այդ մեդալներից յուրաքանչյուրը ձեռք է բերել համաշխարհային ռեկորդ սահմանելով։ Ռեկորդային ցուցանիշ էր նաև մեկ օլիմպիադայում յոթ ոսկե մեդալի նվաճումը, որը չգերազանցված մնաց 36 տարի՝ մինչև 2008 թվականի պեկինյան օլիմպիադան, որտեղ մեկ այլ ամերիկացի լողորդ՝ Մայքլ Ֆելփսը կարողացավ նվաճել ութ ոսկե մեդալ։

Երկու օլիմպիադաներում (1968 և 1972 թվականների) միասին վերցրած՝ Սփիցը նաճել է ինը ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Բացի այդ, նրա մարզական ավարում տեղ են գրավել համաամերիկյան խաղերի հինգ, սիրողական աթլետիկայի միության (Amateur Athletic Union, AAU) մրցումների 31, National Collegiate Athletic Association-ի (NCAA) առաջնությունների ութ, 1965 և 1969 թվականների Մաքաբիական խաղերի տասը ոսկե պարգևներ։ Մարզական իր կարիերայի ընթացքում Սփիցը սահմանել է 35 համաշխարհային ռեկորդ, որոնցից երկուսը հաշվի չեն առնվել մարզումների ժամանակ սահմանված լինելու պատճառով[4][5]։ Swimming World Magazine ամսագիրը 1969, 1971 և 1972 թվականներին նրան հռչակել է աշխարհի լավագույն լողորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի փետրվարի 10-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում։ Ընտանիքի երեք երեխաների ավագն էր[6]։ Մայրը՝ Լենոր Սիլվիա Սմիթը և հայրը՝ Առնոլդ Սփիցը հրեաներ էին. հայրը մանուկ հասակում ընտանիքով Ամերիկա էր եկել Հունգարիայից, մայրը՝ Ռուսաստանից[7][8][9]։ Մարկը վաղ մանկական հասակից Սակրամենտոյի լողի Arden Hills ակումբում դարձել է անվանի մարզիչ Շերմ Չավուրի սանը (այդ մարզիչը օլիմպիական յոթ մեդալակիր է աճեցրել)։

Տասը տարեկանում Սփիցն արդեն ազգային 17 և տարիքային մեկ ռեկորդ էր սահմանել[10]։ 1966 թվականին՝ 16 տարեկան հասակում, իր առաջին հաղթանակն է տոնել AAU-ի ազգային առաջնությունում, 100 մետր մրցատարածությունում (բաթերֆլայ ոճով)։ Հաջորդ տարում սահմանել է իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ 400 մետրը ազատ ոճով լողալով 4:10.60 ժամանակում[11]։

Մարկ Սփիցի նվաճումները օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Մեխիկո 1968 լող 100 մետր, ազատ ոճով 3
Մեխիկո 1968 էստաֆետ 4 × 100, ազատ ոճով 1
Մեխիկո 1968 էստաֆետ 4 × 200, ազատ ոճով 1
Մեխիկո 1968 լող 100 մետր, բաթերֆլայ 2
Մեխիկո 1968 լող 200 մետր, բաթերֆլայ 8
Մյունխեն 1972 լող 100 մետր, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 լող 200 մետր, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 էստաֆետ 4 × 100, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 էստաֆետ 4 × 200, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 լող 100 մետր, բաթերֆլայ 1
Մյունխեն 1972 լող 200 մետր, բաթերֆլայ 1
Մյունխեն 1972 համալիր էստաֆետ, 4 × 100 1

Փառքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լողի միջազգային փառքի սրահ, ներառվել է 1977 թ.[12]
  • Միջազգային սպորտի հրեական փառքի սրահ, ներառվել է 1979 թ.[13]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների օլիմպիական փառքի սրահ, ներառվել է 1983 թ.[14]
  • Հարավային Կալիֆոռնիայի սպորտի հրեական փառքի սրահ, ներառվել է 1990 թ.[15]
  • Սան Խոսեի մարզական փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[16][17]
  • Սպորտի հրեական ազգային թանգարանի փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[18]
  • Լոնգ Բիչի քաղաքային քոլեջի փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[19]
  • Ինդիանայի համալսարանի աթլետիկայի փառքի սրահ[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. «International Jewish Sports Hall of Fame»։ Jewishsports.net։ February 10, 1950։ Վերցված է January 30, 2011 
  5. «Mark Spitz»։ Doc Counsilman: Making Waves։ Indiana University։ Արխիվացված է օրիգինալից June 2, 2010-ին։ Վերցված է January 30, 2011 
  6. «Jewish Virtual Library. ', Spitz'»։ Jewishvirtuallibrary.org։ Վերցված է January 30, 2011 
  7. «Interview with Mark Spitz»։ CNN։ July 14, 2012 
  8. Foster, Richard J. (2008)։ Mark Spitz: The Extraordinary Life of an Olympic Champion։ Santa Monica Press։ էջ 15։ ISBN 978-1-59580-999-5 
  9. Lajos, Szabó (January 2010) What are the reasons for the success of so many Hungarian Jewish Athletes. kaleidoscopehistory.hu
  10. Roberts M. B.։ «Spitz lived up to enormous expectations»։ ESPN։ Վերցված է September 25, 2016 
  11. «Santa Clara Swim Club. Alumni: Spitz»։ Santaclaraswimclub.org։ November 14, 2007։ Վերցված է January 30, 2011 
  12. «International Swimming Hall of Fame»։ Ishof.org։ Արխիվացված է օրիգինալից February 16, 2015-ին։ Վերցված է February 15, 2015 
  13. «Mark Spitz»։ Jewishsports.net։ February 10, 1950։ Վերցված է January 30, 2011 
  14. «Hof Polls, Team USA»։ U.S. Olympic Hall of Fame։ July 1, 2009։ Վերցված է January 30, 2011 (չաշխատող հղում)
  15. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին։ Վերցված է 2021-02-18 
  16. «San Jose Sports Authority – [ Hall of Fame ]»։ Sjsa.org։ Արխիվացված է օրիգինալից November 1, 2010-ին։ Վերցված է January 30, 2011 
  17. «Mark Spitz Update»։ Santa Clara Swim Club։ November 14, 2007։ Վերցված է January 30, 2011 
  18. Finn Robin (May 13, 2007)։ «A Joke Inspires a Hall of Fame That's No Joke»։ The New York Times։ Վերցված է May 27, 2017 
  19. «Long Beach City College Athletics»։ Athletics.lbcc.edu։ October 11, 2007։ Արխիվացված է օրիգինալից July 19, 2011-ին։ Վերցված է January 30, 2011 
  20. «Phi Kappa Psi:.:Indiana Beta»։ Indiana.edu։ Վերցված է January 30, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող:
Michael Wenden
Men's 100-meter freestyle
world record-holder (long course)

August 23, 1970 – June 21, 1975
Հաջորդող:
Jim Montgomery
Նախորդող:
Don Schollander
Men's 200-meter freestyle
world record-holder (long course)

July 12, 1969 – August 23, 1974
Հաջորդող:
Tim Shaw
Նախորդող:
Luis Nicolao
Men's 100-meter butterfly
world record-holder (long course)

July 31, 1967 – August 27, 1977
Հաջորդող:
Joe Bottom
Նախորդող:

Kevin Berry
John Ferris
Gary Hall, Sr.
Hans-Joachim Fassnacht
Men's 200-meter butterfly
world record-holder (long course)

July 26, 1967 – August 30, 1967
October 8, 1967 – August 22, 1970
August 27, 1971 – August 31, 1971
August 2, 1972 – June 3, 1976
Հաջորդող:

John Ferris
Gary Hall, Sr.
Hans-Joachim Fassnacht
Roger Pyttel
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող:
Carl Osburn
Most career Olympic medals
won by an American

1972–2004
Հաջորդող:
Jenny Thompson
Most career Olympic medals
won by an American man

1972–2008
Հաջորդող:
Michael Phelps