Սրբազան անտառ
Տեսակ | հուշարձանների այգի, պուրակ, կառույց, historical park museum?, կրոնական թանգարան և palazzo museum? |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Վարչատարածք | Բոմարցո[1][2] |
Հիմնվել է | 1548—1580 |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | մաներիզմ[1] |
Մակերես | 50 000 քառակուսի մետր (2015)[3] և 50 000 քառակուսի մետր (2018)[4] |
Այցելուներ | 95 000 մարդ (2018)[4], 120 000 մարդ (2021)[5], 100 000 մարդ (2020)[2] և 100 000 մարդ (2019)[6] |
Կարգավիճակը | բաց է ամբողջ տարի |
Սրբազան անտառ կամ Հրեշների այգի (իտալ.՝ Sacro Bosco, իտալ.՝ Parco dei Mostri), մոմումենտալ քանդակներով համալիր այգի է Իտալիայի Բոմարցո քաղաքում, Օրսինիների ամրոցի ստորոտում։ Մաներիզմի ոճի «անակնկալներով» այգի է, իտալական Վերածննդի հուշարձան։ Այգում մոտավորապես 30 դիցաբանական, ֆանտաստիկ արձան և շինություն կա։ Նրա ստեղծման պատմությունը վերականգնված է պայմանականորեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրողներն ընդունել են, որ այգին կառուցվել է կոնդոտիեր Պիերե Ֆրանչեսկո Օրսինիի կամ Վիչինո Օրսինիի օրոք։ Շինարարությունն սկսվել է 1548 և ավարտվել 1580 թվականին։ Այգին նախագծել է ճարտարապետ Պիրո Լիգորիոն (մոտ. 1510—1583), որը հայտնի է Տիվոլիի Վիլա դ՛Էստե անսամբլով։
Այգում կառուցված եկեղեցին նվիրված է Վիչինո Օրսինիի կնոջ՝ Ջուլիա Ֆարնեզեի հիշատակին (մահացել է 1560 թվականին). այն նախագծել է Ջակոպո Բարոցի դա Բինյոլան։
Այգու առաջին հիշատակումը Անիբալե Կարոյի՝ 1564 թվականի նամակում է։ Այդ ժամանակ այգին կոչվում էր «Սրբազան անտառ», «Հրեշների այգի» անունը նա ստացել է 20-րդ դարում, երբ մի քանի հարյուրամյակ մոռացության մատնվելուց հետո Բատինիների ընտանիքը Հռոմի արվեստի և ճարտարապետության ինստիտուտի ու Հռոմի ֆրանսիական ակադեմիայի աջակցությամբ վերականգնել էր այն։ 1954 թվականից այգին բաց է այցելուների առաջ։
Արձաններ և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգու արձաններից են՝ Պեգասը, երկու Սիրեն, Պրոտևսը, Հաննիբալի փիղը, վիշապ, հսկայական կրիա, հսկա (Հերակլեսը կամ Ռոլանդը), Ցերբերուս շունը, երկու Սերես, Աֆրոդիտե, դժոխքի դռները և այլն, շինություններից են՝ ընկնող տունը, Բնության այգու մանրակերտը, և Հավերժության տաճարը։
Կարծիք կա, որ քանդակների սյուժեները Բերնարդո Տոսոյի «Պոլիֆիլի երազը» պոեմից են, իսկ այլաբանական խորհրդանիշները ոչ մեկ անգամ են տարբեր ձևով մեկնաբանվել։
Այգին հետագա արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգու առաջին այցելուներից է եղել Սալվադոր Դալին 1938 թվականին, նրա տեսածներից որոշ թեմաներ հետագայում օգտագործվեցին նրա «Սուրբ Անտոնիոսի գայթակղումը» (1946) նկարում։ Այգու մոտիվներից իր նկարներում օգտագործել է նաև Կարել Վիլինկը։
Միքելանջելո Անտոնիոնին այգում նկարահանել է «Հրեշների վիլան» դոկումենտալ ֆիլմը (1950)։ Բրասայը 1953 թվականին այգում լուսանկարների շարք է արել։
Ագու արձաններին էսսե են ձոնել Մարիո Պրացը (1949) և Անդրե Պեյր դե Մանդյարգը (1958)։
Այգին և արձանները տեղ են գտել Մանուել Մուխիկա Լայնեսի պատմական «Բոմարցո» (1962) վեպում և նրա մոտիվներով Ալբերտո Ջինաստերայի գրած համանուն օպերայում, նաև Հելա Հասեի «Բոմարցոյի այգիները» վեպում (1968)։
Այգու արձաններով է ոգևորվել Նիկի դե Սեն Ֆալը և ստեղծել է «Տարո խաղի այգին»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դժոխքի դռները
-
Ընկնող տունը
-
Վիշապը առյուծների հետ
-
Հաննիբալի փիղը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Record #248126632 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kretzulesco-Quaranta E. Incantesimo a Bomarzo. Firenze: Sansoni, 1960
- Theurillat J. Les mystères de Bomarzo et des jardins symboliques de la Renaissance. Genève: Les Trois anneaux, 1973
- Calvesi M. Il sacro bosco di Bomarzo. Roma: Lithos, 1998
- Haase H. Les jardins de Bomarzo [1982]. Paris: Seuil, 2000
- Calvesi M. Gli incantesimi di Bomarzo. Il Sacro Bosco tra arte e letteratura. Milano: Bompiani, 2000
- Sheeler J. Le Jardin de Bomarzo — Une énigme de la Renaissance. Arles: Actes Sud, 2007
- Guidoni E. Il Sacro bosco di Bomarzo nella cultura europea. Vetralla: D. Ghaleb, 2006
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2008-12-03 Wayback Machine (իտալ.)
- Այգու լուսանկարները Արխիվացված 2007-06-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան անտառ» հոդվածին։ |
|