Ստրիդոր
Ստրիդոր (լատիներեն նշանակում է «ճռռոց կամ քերող աղմուկ»), բարձր ձայնով արտակրծքավանդակային շնչառության հետևանքով ձևավորված ձայն, որը առաջանում է կոկորդում կամ բրոնխի ստորին հատվածում օդի բուռն, տուրբուլենտ հոսքից։ Այն տարբերվում է ստերտորից, որը աղմուկ է և ծագում է կոկորդից։
Ստրիդորը ֆիզիկական նշան է, որն առաջանում է շնչուղիների նեղացած կամ խցանված լինելու պատճառով։ Այն կարող է լինել ինսպիրատոր՝ ներշնչական, էքսպիրատոր՝ արտաշնչական և երկֆազային, թեև սովորաբար լսվում է ներշնչման ժամանակ։ Ինսպիրատոր ստրիդորը հաճախ հանդիպում է կռուպ ունեցող երեխաների մոտ։ Դա կարող է վկայել ծանր պայմանների պատճառով շնչուղիների լուրջ խցանման մասին, ինչպիսիք են էպիգլոտիդը, շնչուղիներում գտնվող օտար մարմինը կամ կոկորդի ուռուցքը։
Ստրիդոր | |
---|---|
Կռուպով 13 ամսական երեխայի մոտ ինսպիրատոր և էքսպիրատոր ստրիդոր | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Օտորինոլարինգոլոգիա, մանկաբուժություն |
ՀՄԴ-10 | R06.1 |
Stridor Վիքիպահեստում |
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրիդորը կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝
- օտար մարմիններ (օրինակ՝ շնչառական ուղում հայտնված սննդի մնացորդ, այլ օտար մարմին)
- ինֆեկցիաներ (օրինակ՝ էպիգլոտիդ, հետըմպանային թարախակույտ, կռուպ)
- ենթալեզվային ստենոզ (օրինակ, երկարատև ինտուբացիայից հետո առաջացած կամ բնածին ստենոզ)
- շնչառական ուղիների այտուց (օրինակ՝ շնչուղիների գործիքավորումից, շնչափողի ինտուբացիայից հետո առաջացող այտուց, դեղամիջոցի կողմնակի ազդեցության հետևանք, ալերգիկ ռեակցիա)
- լարինգոսպազմ (ասպիրացիայի, ԳԷՌՀ-ի հետևանք կամ անզգայացման բարդություն)
- ենթալեզվային հեմանգիոմա (հազվադեպ)
- անոթային օղակներ, որոնք սեղմում են շնչափողը
- թիրոիդիտ, ինչպիսին է Ռիդելի թիրեոիդիտը
- ձայնալարերի կաթված
- տրախեոմալացիա կամ տրախեոբրոնխոմալացիա
- շնչուղիների բնածին անոմալիաներ (նորածինների և երեխաների մոտ ստրիդորի բոլոր դեպքերի 87%-ում առկա են շնչուղիների բնածին անոմալիաները)[1]
- վասկուլիտներ
- ինֆեկցիոն մոնոնուլկեոզ
- հարնշիկային թարախակույտ
- Կոկորդի այտուցը էքստուբացիայից հետո ստիդորի տարածված պատճառն է (առաջանում է լորձաթաղանթի վրա էնդոտրախեալ խողովակի ճնշումից՝ չափազանց մեծ էնդոտրախեալ խողովակի, ինչպես նաև երկարատև ինտուբացիայի հետևանքով)[2]
- ուռուցք (օրինակ՝ կոկորդի լորձաթաղանթի պապիլոմա, կոկորդի, շնչափողի կամ կերակրափողի էպիդերմոիդ կարցինոմա)
- Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (միջանորմում T-բջիջների կուտակման հետևանքով առաջացող ուռուցքով շնչափողի սեղմում և ինսպիրատոր՝ ներշնչական, ստրիդորի առաջացում)
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրիդորը հիմնականում ախտորոշվում է հիվանդության պատմության և ֆիզիկական հետազոտության հիման վրա՝ հիմքում ընկած խնդիրը կամ վիճակը բացահայտելու նպատակով։
Կրծքավանդակի և պարանոցի ռենտգեն հետազոտությունը, բրոնխոսկոպիան, CT-սկանավորումը և/կամ ՄՌՏ-ն կարող են բացահայտել կառուցվածքային պաթոլոգիաները։
Ճկուն ֆիբրոբրոնխոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատելու ձայնալարի գործառույթը, ինչպես նաև հայտնաբերելու շնչուղիների սեղղման, ճնշման կամ վարակի նշաններ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թթվածնով հագեցվածության նվազումը համարվում է շնչուղիների խցանման ուշ նշան, հատկապես առողջ թոքեր ունեցող և նորմալ գազափոխանակություն ունեցող երեխաների մոտ։ Որոշ հիվանդներ անհապաղ շնչափողի ինտուբացիայի կամ տրախեոստոմիայի կարիք են ունենում։ Եթե ինտուբացիան կարող է հետաձգվել որոշակի ժամանակահատվածով, կարելի է դիմել մի շարք այլ հնարավոր միջոցների՝ կախված իրավիճակի ծանրությունից, հիվանդի վիճակից։ Դրանք ներառում են՝
- Լիարժեք կառավարելի մոնիթորինգ, դեմքի թթվածնային դիմակի օգտագործում, մահճակալի վրա գլխի բարձր դրիքի ապահովում, օպտիմալ պայմաններ (օրինակ՝ 45-90 աստիճան)
- Ինհալյացիոն ռացեմիկ ադրենալինի՝ էպինեֆրինի, օգտագործումը (0,5-ից 0,75 մլ 2,25% ռացեմիկ էպինեֆրին՝ ավելացված 2,5-3 մլ նորմալ ֆիզիոլոգիական լուծույթին) այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Կարող է օգտագործվել նաև ինհալյացիոն կոդեին 3 մգ/կգ-ից ոչ ավելի դեղաչափով, բայց ոչ ռացեմիկ ադրենալինի հետ միասին` փորոքային առիթմիայի զարգացման վտանգի պատճառով։
- Դեքսամետազոնի (Դեկադրոն) օգտագործումը 4–8 մգ 8 -12 ժամ այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Հաշվի պետք է առնել, որ որոշակի ժամանակ (ժամանակային ինտերվալ՝ միջակայք) կարող է պահանջվել դեքսամետազոնի լիարժեք ազդման համար։
- Ինհալացիոն հելիօքսի օգտագործում(70% հելիում, 30% թթվածին), ազդեցությունը գրեթե ակնթարթային է։ Հելիումը, լինելով ավելի քիչ խիտ գազ, քան ազոտը, նվազեցնում է շնչուղիներով տուրբուլենտ հոսքը։ Անհրաժեշտ է միշտ ապահովել շնչուղիների բաց վիճակը։
Գեր հիվանդների մոտ պաննիկուլուսի (ճարպային հյուսվածքի խիտ շերտ է, որը բաղկացած է ավելորդ ենթամաշկային ճարպից, տեղակայված է որովայնի ստորին հատվածում) բարձրացումը 80%-ով թեթևացնում է ախտանիշները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holinger LD (1980). «Etiology of stridor in the neonate, infant and child». Ann. Otol. Rhinol. Laryngol. 89 (5 Pt 1): 397–400. doi:10.1177/000348948008900502. PMID 7436240. S2CID 20514618.
- ↑ Wittekamp, Bastiaan HJ. Clinical review: Post-extubation laryngeal edema and extubation failure in critically ill adult patients. Crit Care. 2009; 13(6): 233.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Audio Breath Sounds Արխիվացված 2020-12-15 Wayback Machine—Multiple case studies with audio files of lung sounds.
- 2159, բաժին Stridor(անգլ.) EMedicine կայքում
- stridor 2624, բաժին Congenital stridor(անգլ.) EMedicine կայքում
- MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Breathing sounds—abnormal (stridor)
- Stridor sounds at R.A.L.E. Lung Sounds